ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«06» օգոստոսի 2025 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (CIVIL AVIATION EXEMPTION POLICY) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 54-րդ կետով՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 9734 փաստաթղթի «Ա» մասի 3-րդ գլխի 3.2.7 կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել քաղաքացիական ավիացիայի բնագավառում բացառությունների տրամադրման քաղաքականությունը (Civil Aviation Exemption Policy)՝ համաձայն հավելվածի։
2. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ հրամանն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել քաղաքացիական ավիացիայի բնագավառում բացառությունների տրամադրման ընթացակարգը (Exemption Procedure):
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Նախարար`
8/6/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Minister of Territorial Administration and |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|