ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 696-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 106-րդ կետը՝
1. Հաստատել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-187-Ն և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-192-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
07.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետիN 696-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 696-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ |
2025 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակ |
2025 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Պետական վերահսկողական ծառայություն |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-187-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մաս |
2. |
«ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ |
2025 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակ |
2025 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Պետական վերահսկողական ծառայություն |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-187-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մաս |
3. |
«Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ |
2025 թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ |
2025 թվականի հոկտեմբերի վերջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Պետական վերահսկողական ծառայություն |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-187-Ն օրենքի 1-ին հոդվածով շարադրված 6-րդ հոդվածի 7-րդ մաս |
4. |
«Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ |
2025 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակ |
2025 թվականի օգոստոսի վերջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Պետական վերահսկողական ծառայություն |
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփո- խություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածով շարադրված 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի երրորդ պարբերություն |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2025 թվականի օգոստոսի վերջին տասնօրյակ |
2025 թվականի սեպտեմբերի վերջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Ֆինանսների նախարարություն |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-187-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մաս |
6. |
«ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի N 937-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ |
2025 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակ |
2025 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Պետական վերահսկողական ծառայություն |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-187-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մաս |
7. |
«ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի N 207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
2025 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակ |
2025 թվականի սեպտեմբերի վերջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Ֆինանսների նախարարություն |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-187-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մաս |
8. |
«Ծառայության ղեկավարի 132-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Ծառայության ղեկավարի հրամանի նախագիծ |
2025 թվականի հոկտեմբերի վերջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Պետական վերահսկողական ծառայություն |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-187-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մաս | |
9. |
«Ռիսկայնությունը որոշող չափանիշների հաշվարկման և գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հրամանի նախագիծ |
2025 թվականի օգոստոսի վերջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Պետական վերահսկողական ծառայություն |
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածով շարադրված 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի երրորդ պարբերություն | |
10. |
«Ծառայության ղեկավարի 2023 թվականի ապրիլի 11-ի N 45-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Ծառայության ղեկավարի հրամանի նախագիծ |
2025 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Պետական վերահսկողական ծառայություն |
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ-187-Ն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
08.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |