Գլխավոր տեղեկություն
Համար
N 1092-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.04-2025.08.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2025 թվականի N 1092-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 963-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 963-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 2-րդ կետը «2022 թվականի փետրվարի 11-ի N 3-Ն» բառերից հետո լրացնել «, 2024 թվականի ապրիլի 2-ի N 03-Ն (այսուհետ՝ N 03-Ն հրաման)» բառերով.

2) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1. Առևտրային նպատակով օդապարիկների շահագործման համար վկայականը համարվում է կոմիտեի կողմից հաստատված հայտարարագիրը։ Հայտարարագրի հաստատումն իրականացվում է սույն կարգի համաձայն վկայականի տրման նույն ընթացակարգով՝ պարզեցված եղանակով՝ N 03-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան։

10.2. Առևտրային նպատակով անօդաչու թռչող համակարգերի (Remotely Piloted Aircraft System) և էլեկտրական շարժիչով վերթիռների շահագործման դեպքում վկայականի տրամադրումն իրականացվում է սույն կարգով սահմանված ընթացակարգով՝ միջազգային ստանդարտների համաձայն դրանց վերաբերելի պահանջների մասով, եթե օրենսդրությամբ այլ ընթացակարգ սահմանված չէ։».

3) 29-րդ կետը «90» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառով․

4) 30-րդ կետում՝

ա. 8-րդ ենթակետում «30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 օր առաջ» բառերը փոխարինել «30 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 աշխատանքային օր առաջ» բառերով,

բ. 19-րդ ենթակետի «բ» պարբերությունում «30 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 օր առաջ» բառերը փոխարինել «30 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 աշխատանքային օր առաջ» բառերով.

5) 32-րդ կետը «15» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառով.

6) 39-րդ կետը «60» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառով.

7) 41-րդ կետը «պահանջների նկատմամբ:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Թեկնածուի որակավորումը պետք է համապատասխանի վերջինիս պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջների համաձայն կազմված և հաստատված կոմպետենցիայի վրա հիմնված ուսուցման/վերապատրաստման ծրագրի (Competency-Based Training Program) վրա։».

8) 45-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 45.1-ին կետով.

«45․1. Թեստային առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ չպատասխանելու դեպքում թեկնածուն կարող է 10 աշխատանքային օրվա ընթացքում կրկին մասնակցել թեստավորմանը։ Կրկնակի թեստավորման ժամանակ թեստային առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ չպատասխանելու դեպքում կոմիտեի կողմից թեկնածությունը մերժվում է, որի վերաբերյալ կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պատասխանատու կառավարման անձնակազմի այլ թեկնածություն։».

9) 50-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 50.1-ին կետով.

«50.1. Եթե հաստատված թեկնածուն 2 տարվա ընթացքում նշանակվում է այլ օդանավ շահագործող կազմակերպությունում որպես պատասխանատու կառավարման անձնակազմի անդամ, ապա թեկնածության հաստատման համար նոր գնահատում չի իրականացվում, եթե տվյալ օդանավ շահագործող կազմակերպության հատուկ դրույթներով նոր առանձնահատկություններ նախատեսված չեն։»․

10) 53-րդ կետը «ցուցադրական թռիչքներ:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Առանձին դեպքում, եթե հնարավոր չէ իրականացնել ցուցադրական թռիչքներ, այն կարող է կատարվել առաջին կոմերցիոն թռիչքի ընթացքում։»․

11) 56-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 56.1-ին կետով.

«56.1. Այն դեպքում, երբ հայտատուն իր գործունեության որևէ մասը պայմանագրի հիման վրա իրականացնելու է այլ կազմակերպության (contracted actvities) միջոցով, որը կոմիտեի կողմից հաստատված կամ լիազորված չէ իրականացնելու այդպիսի գործունեություն, ապա վերջինս իր գործունեությունը պետք է իրականացնի սահմանված պահանջներին համապատասխան հայտատուի կողմից հաստատման շրջանակներում։ Տվյալ դեպքում 4-րդ փուլում հայտատուն պետք է ապահովի, որպեսզի կոմիտեն ունենա հասանելիություն տվյալ կազմակերպությունում՝ սահմանված պահանջներին այդ կազմակերպության շարունակական համապատասխանությունը գնահատելու համար։».

12) 78-րդ կետում`

ա. «60» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառով,

բ. հանել «Վկայականի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է վկայականի տրամադրման նույն ընթացակարգով:» նախադասությունը.

13) 80-րդ կետում`

ա. «Վկայականի վերահաստատումն իրականացվում է» բառերը փոխարինել «Վկայականի վերահաստատումը և Վկայականի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում են» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «վկայականի վերահաստատումն իրականացվում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «վկայականի վերահաստատումը կամ վկայականի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 60 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

գ. 3-րդ ենթակետը «կրկնակի չեն իրականացվում» բառերից հետո լրացնել «՝ պայմանով, որ շահագործողը կոմիտե է ներկայացնում օդանավի շահագործման սահմանված պահանջների շարունակական համապատասխանության ապահովման նպատակով վերջին 12 ամսվա ընթացքում անցկացված թռիչքային անվտանգության և համապատասխանության ապահովման մասով ներքին վերահսկողության (Safety and Compliance Audit) արդյունքները և դրանք հավաստող փաստաթղթերը (Evidence)» բառերով.

14) 80-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 80.1-ին կետով.

«80.1. Եթե վկայականի գործողության ժամկետի երկարաձգման կամ վկայականի վերահաստատման դեպքում 4-րդ փուլում՝ տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում շահագործողի մոտ հայտնաբերվում են թերություններ, որոնք չեն վտանգում թռիչքների անվտանգությունը կամ ուղղակի ազդեցություն չունեն թռիչքային անվտանգության վրա (չի հայտնաբերվել 1-ին մակարդակի թերություն), ապա վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կամ վկայականը վերահաստատվել՝ արձանագրված թերությունները 2-Ն հրամանով սահմանված կարգով և ժամկետում վերացնելու պայմանով։ Սահմանված ժամկետում այդ թերությունները չվերացնելու դեպքում վկայականի գործողությունը ենթակա է սույն կարգի համաձայն կասեցման։».

15) 86-րդ կետում «Կոմիտեի կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ժամանակ մշակվում է առանձին վերահսկողության ծրագիր:» նախադասությունը փոխարինել «Կոմիտեի կողմից յուրաքանչյուր օդանավ շահագործողի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով հաստատված վերահսկողության ծրագրերի հիման վրա։» նախադասությամբ.

16) Ձև 2-ում՝

ա. 3-րդ բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Շահագործման ձեռնարկի ներկայացման ամսաթիվը. Ձեռնարկը կարող է ներկայացվել հայտը ներկայացնելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահագործման նախատեսված օրվանից 60 աշխատանքային օր առաջ/ The manual can be submitted within 30 working days after the submission of the application, but no later than 60 working days before the planned date of operation ___/___ /___ / »,

բ. 4-րդ բաժնի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Շարունակական թռիչքային պիտանիության կառավարման ձեռնարկ (CAME): Դիմորդը պետք է տրամադրի CAME: Ստուգման համար պահանջվող նվազագույն ժամկետը 60 աշխատանքային օր է: / The Continued Airworthiness Management Exposition (CAME). The applicant (operator) must provide a CAME. The minimum period required for scrutiny is 60 working days.».

17) Ձև 4-ում՝

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

☐ տեխնիկական սպասարկման պատասխանատու (եթե կիրառելի է)

/maintenance manager

(if applicable)

 

AMC.M.A.606 (b)

 
»,

 

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Պաշտոն(ներ)ին համապատասխան որակավորումները՝ օդանավ շահագործողի հաստատած ձեռնարկներով սահմանված պարտականություններին և պատասխանատվությանը համապատասխան (կցել CV, սերտիֆիկատներ, վկայականներ, լիցենզիաներ և այլն)/Qualifications relevant to Position(s) in correspondence with the duties and responsibilities defined in Operator’s manuals (Enclose CV, Certificates, Licences etc)

Որակավորումը պետք է համապատասխանի տվյալ մասնագետի պաշտոնի նկարագրով ներկայացվող պահանջների համաձայն կազմված և հաստատված կոմպետենցիայի վրա հիմնված ուսուցման/վերապատրաստման ծրագրի վրա/The qualification must be based on a Competency-Based Training (CBT) Program developed and approved in accordance with the requirements of the position/job description.».

18) Ձև 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

07.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 7-ի N 1092-Ն որոշման

 

«Ձև 7

 

ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

OPERATIONS SPECIFICATIONS

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

REPUBLIC OF ARMENIA

Ներմուծեք նկարագրությունը_11338

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ

CIVIL AVIATION COMMITTEE

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

OPERATIONS SPECIFICATIONS

(subject to the approved conditions in the operations manual)

Հեռախոս/Telephone(1): ___________________ ; Ֆաքս/Fax: _____________________ ;

Էլ․ փոստ/E-mail: ______________________________

AOC (2):

 

 

Ամսաթիվ/Date (4):

 

Անուն Ազգանուն/Name Surname:

 

Ստորագրություն/Signature:

 

Շահագործման հատուկ դրույթներ/Operations specifications#:

Շահագործողի անվանումը/Operator name (3):

Բիզնես անվանումը/Dba trading name

 

Պաշտոն/Title:

Օդանավի տեսակը/Aircraft model (5):

 

Գրանցման նիշերը/Registration marks (6):

Շահագործման տեսակը`/Types of operations: Commercial air transport

☐ Ուղևորներ /

Passengers

☐ Բեռներ /

Cargo

☐ Այլ / Others (7):

__________________

 

Թռիչքների շրջանը …շրջանները)` /Area of operation (8):

Հատուկ սահմանափակումներ`

/Special limitations 1):

Հատուկ թույլտվություններ`/Specific approvals:

Այո/Yes

Ոչ/No

Հատուկ

հաստատումներ/ Specification (10)

Նշումներ/Remarks

Վտանգավոր բեռներ`/Dangerous goods

   

Շահագործում սահմանափակ տեսանելիության պայմաններում

Low-visibility operations

CAT (11)....

 

Վերթիռ Take-off

Անցում վայրէջքի և վայրէջք

Approach and landing

   

RVR (12): m

DA/H: ft RVR: m

 

RVSM (13) ☐ Ոչ կիրառելի/N/A

   

ETOPS (14) ☐ Ոչ կիրառելի/N/A

Maximum diversion

time (15): min.

 

PBN գործողությունների համար նավիգացիոն համալիր բնութագրեր Complex navigation specifications for PBN

operations (16)

 

(17)

Նավիգացիոն նվազագույն ցուցանիշ Minimum navigation performance

specification

   

B տեսակի Էլեկտրոնային թռիչքային պայուսակի ծրագրերի կիրառում

Use of type B EFB applications

(18)

 

Թռիչքային պիտանիություն

Continuing airworthiness

(19)

 

Այլ

Others (20)

       

(1) Telephone and fax contact details of the competent authority, including the country code. E-mail to be provided if available.

(2) Insertion of associated air operator certificate (AOC) number.

(3) Insertion of the operator’s registered name and the operator’s trading name, if different. Insert ‘Dba’ before the trading name (for ‘Doing business as’).

(4) Issue date of the operations specifications (dd-mm-yyyy) and signature of the competent authority representative.

(5) Insertion of ICAO designation of the aircraft make, model and series, or master series, if a series has been designated (e.g. Boeing-737-5SS or Boeing-777-232).

(6) Either the registration marks are listed in the operations specifications or in the operations manual. In the latter case, the related operations specifications must make a reference to the related page in the operations manual. In case not all specific approvals apply to the aircraft model, the registration marks of the aircraft may be entered in the remark column to the related specific approval.

(7) Other type of transportation to be specified (e.g. emergency medical service).

(8) Listing of geographical areas of authorised operation (by geographical coordinates or specific routes, flight information region, or national or regional boundaries).

(9) Listing of applicable special limitations (e.g. VFR only, Day only, etc.).

(10) List in this column the most permissive criteria for each approval or the approval type (with appropriate criteria).

(11) Insertion of applicable precision approach category: LTS CAT I, CAT II, OTS CAT II, CAT IIIA, CAT IIIB or CAT IIIC. Insertion of minimum runway visual range (RVR) in meters and decision height (DH) in feet. One line is used per listed approach category.

(12) Insertion of approved minimum take-off RVR in metres. One line per approval may be used if different approvals are granted.

(13) The Not Applicable (N/A) box may be checked only if the aircraft maximum ceiling is below FL290.

(14) Extended range operations (ETOPS) currently applies only to two-engined aircraft. Therefore, the not applicable (N/A) box may be checked if the aircraft model has less or more than two engines.

(15) The threshold distance may also be listed (in NM), as well as the engine type.

(16) Performance-based navigation (PBN): one line is used for each complex PBN specific approval (e.g. RNP AR APCH), with appropriate limitations listed in the ‘Specifications’ or ‘Remarks’ columns, or in both. Procedure-specific approvals of specific RNP AR APCH procedures may be listed in the operations specifications or in the operations manual. In the latter case, the related operations specifications must have a reference to the related page in the operations manual.

(17) Specify if the specific approval is limited to certain runway ends or aerodromes, or both.

(18) Insertion of the list of type B EFB applications together with the reference of the EFB hardware (for portable EFBs). Either this list is contained in the operations specifications or in the operations manual. In the latter case, the related operations specifications must make a reference to the related page in the operations manual.

(19) The name of the person or organisation responsible for ensuring that the continuing airworthiness is maintained and a reference to the regulation that requires the work, i.e. Part-M.

(20) Other approvals or data may be entered here, using one line (or one multi-line block) per authorisation (e.g. short landing operations, steep approach operations, reduced required landing distance, helicopter operations to or from a public interest site, helicopter operations over a hostile environment located outside a congested area, helicopter operations without a safe forced landing capability, operations with increased bank angles, maximum distance from an adequate aerodrome for two-engined aeroplanes without an ETOPS approval).

Մեկ շարժիչանի տուրբինային օդանավի գիշերային կամ սարքավորումներով թռիչքային կանոնների թույլտվություն Operations of single-engined turbine aeroplane at night or in IMC (SET-IMC)

(21)

 

Ուղղաթիռի շահագործում գիշերային տեսանելիության համակարգի օգնությամբ

Helicopter operations with the aid of night-vision imaging systems

   

Ուղղաթիռով ամբարձիչի շահագործում

Helicopter hoist operations

   

Ուղղաթիռով շտապ բուժօգնության ծառայություններ

Helicopter emergency medical service

operations

   

Ուղղաթիռով ծովափից հեռու գործունեություն

Helicopter offshore operations

   

Գործունեություն առանց հարկադիր վայրէջքի համար անվտանգ վայրի Operations without an assured safe forced

landing capability

   

Բնակավայրերից դուրս գտնվող վտանգավոր տեղանքի վրայով ուղղաթիռի շահագործում Helicopter operations over a hostile

environment located outside a congested area

   

Հանրային վայր/վայրից ուղղաթիռի շահագործում

Helicopter operations to/from a public

interest site

   

Սրահի անձնակազմի պատրաստում

Cabin crew training (22)

   

Սրահի անձնակազմի ատեստավորման տրամադրում

Issue of CC attestation (23)

   

(21) Insertion of the particular airframe or engine combination.

(22) Approval to conduct the training course and examination to be completed by applicants for a cabin crew attestation as specified in Annex V (Part-CC) to “Air Crew Regulation”.

(23) Approval to issue cabin crew attestations as specified in Annex V (Part-CC) to “Air Crew

Regulation”.

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

07.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան