ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«04» օգոստոս 2025 թ. |
N 85-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 13-ի «Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 28-Ն հրամանի հավելվածի՝
1) 20-րդ կետի 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
2) 20-րդ կետը լրացնել նոր՝ 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«7 ) հայտատուն չունի ՇՄԶ կրեդիտներ՝ ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 613-Ն որոշմամբ հաստատված շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումներից։»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Պարտականությունները կատարող`
04.08.2025 |
Ա. ՋումաՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|