ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 519-Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 74,622,700 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
04.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 519-Ա որոշման |
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլագը 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղաք Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղաք Վեդի, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
74,622,700 դրամ, որից՝ 21,322,700 դրամը նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2025 թվականի մայիսի 14-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2025 թվականի ծրագիր` 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար - 74,622,700 դրամ արժողությամբ, այդ թվում՝ա. գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) - 500,000 դրամ. բ. առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (3-րդ եռամսյակ) - 100,000 դրամ. գ. տրանսպորտային նյութեր (3-4-րդ եռամսյակ) - 10,733,500 դրամ. դ. կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) - 400,000 դրամ. ե. հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) - 3,152,500 դրամ. զ. շենքերի, շինությունների կառուցման ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) - 3,000,000 դրամ. է. տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (3-րդ եռամսյակ) - 25,000,000 դրամ. ը. այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (3-րդ-4-րդ եռամսյակ) - 6,400,000 դրամ. թ. ծառայությունների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ)- 25,336,700 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) գրասենյակային նյութերի ձեռքբերում - 500,000 դրամ, այդ թվում՝ ա. գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ - 500,000 դրամ. 2) առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում - 100,000 դրամ, այդ թվում՝ ա. դեղորայք - 100,000 դրամ. 3) տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 10,733,500 դրամ, այդ թվում՝ ա. սեղմված բնական գազ - 3,840,000 դրամ. բ. բենզին ռեգուլյար - 2,500,000 դրամ. գ. դիզելային վառելիք - 2,612,500 դրամ. դ. ավտոմեքենաների անիվներ 16 - 960,000 դրամ. ե. հակասառիչ հեղուկ - 120,000 դրամ. զ. շարժիչի յուղեր - 225,000 դրամ. է. դիզելային յուղեր - 300,000 դրամ. ը. կուտակիչ մարտկոցներ - 176,000 դրամ. 4) կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում - 400,000 դրամ, այդ թվում՝ ա. կենցաղային և տնտեսական նյութեր - 400,000 դրամ. 5) հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում - 3,152,500 դրամ, այդ թվում՝ ա. այլ նյութեր - 297,700 դրամ. բ. մետաղյա հենասյուներ - 990,000 դրամ. գ. տախտակ - 902,800 դրամ. դ. մետաղյա անկյունակ - 162,000 դրամ. ե. մարտկոց - 400,000 դրամ. զ. սաղավարտ - 400,000 դրամ. 6) շենքերի, շինությունների կառուցման ձեռքբերում - 3,000,000 դրամ, այդ թվում՝ ա. տաղավարի կառուցում - 3,000,000 դրամ. 7) տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում - 25,000,000 դրամ, այդ թվում՝ ա. տուրիստական ամենագնաց - 12,000,000 դրամ. բ. ամենագնաց մեքենաներ - 13,000,000 դրամ. 8) այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում - 6,400,000 դրամ, այդ թվում՝ ա. էլեկտրական հովիվ - 600,000 դրամ. բ. թամբ - 800,000 դրամ. գ. արևային էլեկտրակայան - 5,000,000 դրամ. 9) ծառայությունների ձեռքբերում - 25,336,700 դրամ, այդ թվում՝ ա. փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություն - 600,000 դրամ. բ. հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն - 300,000 դրամ. գ. մշակման քլիրինգային ծառայություններ - 120,000 դրամ. դ. նավիգացիոն ծառայություն - 670,800 դրամ. ե. տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ - 950,000 դրամ. զ. էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ - 900,000 դրամ. է. էլեկտրականության բաշխում - 1,400,000 դրամ. ը. գազի բաշխում - 1,000,000 դրամ. թ. խմելու ջրի բաշխում - 200,000 դրամ. ժ. կենցաղային ծառայություններ - 54,000 դրամ. ի. միջազգային հեռախոսային ծառայություններ - 500,000 դրամ. լ. համացանց - 741,900 դրամ. խ. մոնիթորինգի և զբոսաշրջության ծառայություններ - 7,000,000 դրամ. ծ. ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ - 4,000,000 դրամ. կ. շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ - 6,000,000 դրամ. հ. ներկայացուցչական ծառայություն - 900,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) կազմակերպական ծախսեր - 2,925,000 դրամ, այդ թվում՝ ա. գրասենյակային պարագաներ - 100,000 դրամ. բ. կենցաղային և հանրային սննդի նյութեր - 100,000 դրամ. գ. առաջին օգնության արկղեր - 100,000 դրամ. դ. տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ - 950,000 դրամ. ե. էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ - 450,000 դրամ. զ. էլեկտրականության բաշխում - 600,000 դրամ. է. կենցաղային ծառայություններ -25,000 դրամ. ը. միջազգային հեռախոսային ծառայություններ - 300,000 դրամ. թ. համացանց - 300,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
04.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|