Գլխավոր տեղեկություն
Համար
N 519-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.08.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 519-Ա

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 74,622,700 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

04.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 519-Ա որոշման

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության բնապահպանական պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլագը 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)

4.

Ծրագրի կատարողը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղաք Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղաք Վեդի, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

74,622,700 դրամ, որից՝ 21,322,700 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2025 թվականի մայիսի 14-ի կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2025 թվականի ծրագիր` 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար - 74,622,700 դրամ արժողությամբ, այդ թվում՝

ա. գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) - 500,000 դրամ.

բ. առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (3-րդ եռամսյակ) - 100,000 դրամ.

գ. տրանսպորտային նյութեր (3-4-րդ եռամսյակ) - 10,733,500 դրամ.

դ. կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) - 400,000 դրամ.

ե. հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) - 3,152,500 դրամ.

զ. շենքերի, շինությունների կառուցման ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ) - 3,000,000 դրամ.

է. տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում (3-րդ եռամսյակ) - 25,000,000 դրամ.

ը. այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (3-րդ-4-րդ եռամսյակ) - 6,400,000 դրամ.

թ. ծառայությունների ձեռքբերում (3-4-րդ եռամսյակ)- 25,336,700 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) գրասենյակային նյութերի ձեռքբերում - 500,000 դրամ, այդ թվում՝

ա. գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ - 500,000 դրամ.

2) առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում - 100,000 դրամ, այդ թվում՝

ա. դեղորայք - 100,000 դրամ.

3) տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 10,733,500 դրամ, այդ թվում՝

ա. սեղմված բնական գազ - 3,840,000 դրամ.

բ. բենզին ռեգուլյար - 2,500,000 դրամ.

գ. դիզելային վառելիք - 2,612,500 դրամ.

դ. ավտոմեքենաների անիվներ 16 - 960,000 դրամ.

ե. հակասառիչ հեղուկ - 120,000 դրամ.

զ. շարժիչի յուղեր - 225,000 դրամ.

է. դիզելային յուղեր - 300,000 դրամ.

ը. կուտակիչ մարտկոցներ - 176,000 դրամ.

4) կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում - 400,000 դրամ, այդ թվում՝

ա. կենցաղային և տնտեսական նյութեր - 400,000 դրամ.

5) հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում - 3,152,500 դրամ, այդ թվում՝

ա. այլ նյութեր - 297,700 դրամ.

բ. մետաղյա հենասյուներ - 990,000 դրամ.

գ. տախտակ - 902,800 դրամ.

դ. մետաղյա անկյունակ - 162,000 դրամ.

ե. մարտկոց - 400,000 դրամ.

զ. սաղավարտ - 400,000 դրամ.

6) շենքերի, շինությունների կառուցման ձեռքբերում - 3,000,000 դրամ, այդ թվում՝

ա. տաղավարի կառուցում - 3,000,000 դրամ.

7) տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում - 25,000,000 դրամ, այդ թվում՝

ա. տուրիստական ամենագնաց - 12,000,000 դրամ.

բ. ամենագնաց մեքենաներ - 13,000,000 դրամ.

8) այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում - 6,400,000 դրամ, այդ թվում՝

ա. էլեկտրական հովիվ - 600,000 դրամ.

բ. թամբ - 800,000 դրամ.

գ. արևային էլեկտրակայան - 5,000,000 դրամ.

9) ծառայությունների ձեռքբերում - 25,336,700 դրամ, այդ թվում՝

ա. փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություն - 600,000 դրամ.

բ. հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն - 300,000 դրամ.

գ. մշակման քլիրինգային ծառայություններ - 120,000 դրամ.

դ. նավիգացիոն ծառայություն - 670,800 դրամ.

ե. տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ - 950,000 դրամ.

զ. էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ - 900,000 դրամ.

է. էլեկտրականության բաշխում - 1,400,000 դրամ.

ը. գազի բաշխում - 1,000,000 դրամ.

թ. խմելու ջրի բաշխում - 200,000 դրամ.

ժ. կենցաղային ծառայություններ - 54,000 դրամ.

ի. միջազգային հեռախոսային ծառայություններ - 500,000 դրամ.

լ. համացանց - 741,900 դրամ.

խ. մոնիթորինգի և զբոսաշրջության ծառայություններ - 7,000,000 դրամ.

ծ. ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ - 4,000,000 դրամ.

կ. շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ - 6,000,000 դրամ.

հ. ներկայացուցչական ծառայություն - 900,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) կազմակերպական ծախսեր - 2,925,000 դրամ, այդ թվում՝

ա. գրասենյակային պարագաներ - 100,000 դրամ.

բ. կենցաղային և հանրային սննդի նյութեր - 100,000 դրամ.

գ. առաջին օգնության արկղեր - 100,000 դրամ.

դ. տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ - 950,000 դրամ.

ե. էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայություններ - 450,000 դրամ.

զ. էլեկտրականության բաշխում - 600,000 դրամ.

է. կենցաղային ծառայություններ -25,000 դրամ.

ը. միջազգային հեռախոսային ծառայություններ - 300,000 դրամ.

թ. համացանց - 300,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

04.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ