ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 «01» օգոստոսի 2025 թ.  | 
 N 494-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 407-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի օգոստոսի 2-ի «Միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի օտար լեզվից հայերեն և հայերենից օտար լեզու թարգմանության իրականացման կարգը հաստատելու մասին» N 407-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հավելածի՝
1) 4-րդ կետում «կենտրոն)» բառից հետո լրացնել «, իսկ Արդարադատության նախարարի համապատասխան հանձնարարության դեպքում՝ Արդարադատության նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը» բառերը,
2) 11-րդ կետից հանել «թարգմանությունների կենտրոնի հետ» բառերը,
3) 13-րդ կետում «թարգմանությունների կենտրոն» բառերը փոխարինել «Արդարադատության նախարարություն» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Պարտականությունները կատարող՝ 
 8/1/2025  | 
 Տ. Դադունց  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2025 թվական: