ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
«30» հուլիս 2025 թ. |
N 03-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.
1․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի՝ «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 02-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․
1) Որոշման վերնագրում «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» բառերը փոխարինել «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները» բառերով։
2) «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» բառերը որոշման ամբողջ տեքստում, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում և դրա բովանդակության մեջ փոխարինել «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները» բառերով։
2) Որոշման Հավելվածի 1-ին կետում «պահանջները» բառից հետո լրացնել «և աուդիտի իրականացման շրջանակները» բառերը:
3) Որոշման Հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
4) Որոշման Հավելվածի 22-րդ կետի «Մրցույթին համատեղ գործունեության կարգով մասնակցության դեպքում մրցութային առաջարկի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր կողմերի որակավորումները միասին։» նախադասությունը հանել։
5) Որոշման Հավելվածի 40-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
6) Որոշման Հավելվածի 40-րդ կետի 2-րդ ենթակետում «,» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով:
7) Որոշման Հավելվածի Գլուխ 7-ի վերնագրից հանել «, գնահատման» կետադրական նշանը և բառը։
8) Որոշման Հավելվածի 50-րդ կետի առաջին նախադասության՝ «բացման» բառից հետո հանել «և գնահատման» բառերը, ինչպես նաև «նիստերում» բառը փոխարինել «նիստում» բառով։
9) Որոշման Հավելվածի 50-րդ կետի երկրորդ նախադասության «կայացնում էի» բառերը փոխարինել «կայացնում է» բառերով, ինչպես նաև «հետաձգվում» բառից հետո լրացնել «է» բառը։
10) Որոշման Հավելվածի 51-րդ կետի երկրորդ նախադասության «վերադարձման» բառը փոխարինել «վերադարձի» բառով։
11) Որոշման Հավելվածի 54-րդ, 56-60-րդ, 63-րդ, 66-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
12) Որոշման Հավելվածի 65-րդ կետի «մասնակիցը» բառից հետո հանել «գնահատման փուլից հետո» բառերը:
13) Որոշման Հավելվածի 62-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«Մրցութային հանձնաժողովի կողմից որպես մրցույթի հրապարակային վիճակահանության փուլին մասնակցության իրավունք ստացող կազմակերպություններ ընտրվում են այն կազմակերպությունները, որոնց կողմից ներկայացված տեղեկությունները համապատասխանում են սույն Կարգի 3-րդ Գլխով սահմանված պահանջներին։»:
14) Որոշման Հավելվածի 68-րդ կետի «աուդիտորական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, կուսակցությունների» կետադրական նշանը և բառը։
15) Որոշման Հավելվածի 74-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 74․1-ին կետ․
«74.1․ Եթե վիճակահանության արդյունքում որևէ աուդիտորական կազմակերպություն վերջնական հաղթող է ճանաչվել հայտարարված մրցույթների կեսից ավելիի դեպքում, ապա տվյալ կազմակերպության անվանումը հանվում է հետագա վիճակահանությունների մասնակիցների ցանկից։»:
16) Որոշման Հավելվածի 75-րդ կետում «72-74-րդ» բառերը փոխարինել «72-74.1» բառերով:
17) Որոշման Հավելվածի 83-րդ կետի «պայմանագրի կնքման ամսաթվի, պայմանագրի գնի և մրցութային առաջարկների գնահատման արդյունքում ստացված միավորների մասին» բառերը փոխարինել «պայմանագրի կնքման ամսաթվի և պայմանագրի գնի մասին» բառերով։
18) Որոշման Հավելվածի 91-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
19) Որոշման Հավելվածի 99-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
20) Որոշման Հավելվածի Ձև 1-ի յոթերորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած։
21) Որոշման Հավելվածի Ձև 3-ը և Ձև 4-ը ուժը կորցրած ճանաչել։
22) Որոշման Հավելվածի Ձև 5-ի 7․6-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ ․
«Ընդ որում, սույն ենթակետով սահմանված դեպքում պայմանագրում կատարվող փոփոխությունների և լրացումների առնչությամբ կիրառելի են սույն պայմանագրի 7․4-րդ կետի դրույթները։»:
23) Որոշման Հավելվածի՝ «Արձանագրություն պայմանագրի արդյունքների հանձնման-ընդունման» ձևանմուշից հանել «Պայմանագրի համարը՝ —————» բառերը,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող` |
Մ. ԳալստՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2025 թվական:
Changing Act | Corresponding incorporation |
---|
Changing Act | Corresponding incorporation |
---|