Basic information
Number
թիվ 127-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.08.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.08.2025
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
29.07.2025
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
29.07.2025
Effective date
11.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0127 Ն. 29.07.2025

 

29 հուլիսի 2025 թվականի

թիվ 127-Ն

 

«ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/41-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կառավարման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը, դրանց Կենտրոնական բանկ ներկայացման կարգը և ժամկետները, ինչպես նաև սահմանել ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների համապատասխանության գնահատման միասնական ընթացակարգ,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը և 8.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի հավելված 8-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,

 

3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

 

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի հավելված 2-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

 

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ի հավելված 6-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,

 

3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

 

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»,

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների ղեկավարների և ներդրումային ֆոնդի կառավարչի անունից կամ կազմում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» կանոնակարգ 10/05-ի հավելված 2-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,

 

3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

 

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»,

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի հավելված 5-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,
3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

 

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»,

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ի հավելված 5-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,

 

3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

 

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»,

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի հավելված 17-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,

3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»,

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01 հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի Հավելված 5-ի Ձև 2-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,

 

3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

 

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»,

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի հավելված 11-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,

 

3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

 

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»,

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի ««Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի հավելված 4-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1.2-րդ կետում «o ֆոնդի կառավարիչ» բառերից հետո լրացնել «o ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ» բառերը,

2) 3.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.6 Քաղաքացիություն

o ՀՀ

o Այլ (նշել քաղաքացիության երկիրը(երկրները))

»,

 

3) 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.6.1-ին կետ.

 

«

3.6.1 Ռեզիդենտություն

o ՀՀ

o Այլ (նշել ռեզիդենտության երկիրը)

»,

 

4) 5.13-րդ կետում «113.3-րդ, 113.5-րդ, 113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ա. Նուրբեկյան

 

Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի հուլիսի 29-ի

թիվ 127-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation