Basic information
Number
N 233-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (01.08.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.03.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.03.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.03.2003
Effective date
21.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2003 թվականի N 233-Ա

 

«ԱրԵՎմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի ԵրԵՎանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանՄԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.08.13 N 926-Ա, 29.04.21 N 684-Ա, 24.06.21 N 1040-Ա) 

 

Ղեկավարվելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով՝ «Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանմանը աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.08.13 N 926-Ա, 29.04.21 N 684-Ա, 24.06.21 N 1040-Ա, խմբ. 31.07.25 N 1059-Ա) 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) հաշվեկշռում գտնվող` Երևանի Ավան թաղամասի Հ. Աճառյան փողոցի N 31 հասցեում գտնվող շենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հարկերն ամբողջությամբ և 1-ին հարկից` 120 քառակուսի մետր տարածք ունեցող ճաշարանն իր 120 քառակուսի մետր տարածք ունեցող օժանդակ սենյակներով (այսուհետ՝ գույք) մինչև 2026-2027 ուսումնական տարվա ավարտն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանմանը:

(1-ին կետը փոփ. 30.10.03 N 1418-Ա, 29.08.13 N 926-Ա, 29.04.21 N 684-Ա, 24.06.21 N 1040-Ա, փոփ., լրաց. 31.07.25 N 1059-Ա)

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանման (այսուհետ՝ ինստիտուտ) հետ կնքել 2004 թվականի հունվարի 27-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. անհատույց օգտագործման տրամադրված գույքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի,

բ. համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև «Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ» միասնական տեղեկանք ստանալու համար նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման ինստիտուտի միջոցների հաշվին,

գ. անհատույց օգտագործման տրամադրված գույքը ինստիտուտի կողմից ներկայացված ծրագրին և պայմաններին չբավարարող գործունեություն իրականացնելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

դ. ինստիտուտը պարտավոր է համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում կատարել 10 000 000 (տասը միլիոն) դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի,

ե․ ինստիտուտը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում,

զ․ սույն կետի «դ» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում ինստիտուտը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 (տասնհինգ) տոկոսի չափով,

է․ սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում ինստիտուտը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 (տասը) տոկոսի չափով,

ը․ սույն կետի «զ» կամ «է» պարբերություններով նախատեսված պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում ինստիտուտի հետ կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,

թ. պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ» առանձնացված ստորաբաժանման միջոցների հաշվին:

(2-րդ կետը խմբ. 29.08.13 N 926-Ա, 31.07.25 N 1059-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 17
Երևան