Basic information
Number
N 1056-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.08.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.07.2025
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.07.2025
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
31.07.2025
Effective date
01.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2025 թվականի N 1056-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետում «2025 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «2027 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

2․ Որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

1) 9-րդ կետի 4-րդ ենթակետում «մասնակցող կազմակերպությունների ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (այսուհետ՝ ավտոբուսներ) գնահատում» բառերը փոխարինել «մասնակցող կազմակերպությունների և մրցույթին ներկայացված ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (այսուհետ՝ ավտոբուսներ) գնահատում, հայտը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմում է տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնին և հարկային ոլորտում պետական լիազոր մարմնին՝ սույն կարգի 41-րդ կետի 3-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը ստանալու համար։ Տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը կազմակերպության կանոնավոր ուղևորափոխադրումների խախտումների վերաբերյալ, իսկ հարկային ոլորտում պետական լիազոր մարմինը հայտը ստանալու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 12-րդ կետում «azdarar.am» կայքէջում, լիազոր մարմնի և հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «լիազոր մարմնի և հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների հttp://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության այլ միջոցով» բառերով.

3) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«40. Մրցութային թերթիկում՝ համաձայն N 5.2 ձևի, գրանցվում են`

1) 2-րդ սյունակում` կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.

2) 3-4-րդ սյունակներում` ավտոբուսի (ավտոբուսների) ընդհանուր գնահատականը և սակագնի գնահատականը.

3) 5-7-րդ սյունակներում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում կազմակերպության փորձի և խախտումների գնահատման տվյալները.

4) 8-9-րդ սյունակներում՝ ընդհանուր և միջին գնահատականները։».

4) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«41. Մրցույթի մասնակից կազմակերպությունների և մրցույթին ներկայացված ավտոբուսների գնահատումն իրականացվում է հետևյալ չափորոշիչների համաձայն՝

 

Գնահատման չափորոշիչները

Գնահատականը

1. ԱՎՏՈԲՈՒՍ

 

1) Պատկանելիության իրավունք`

 

սեփականություն, լիզինգ

10

վարձակալություն

5

2) Արտադրության տարեթիվ`

 

մինչև 1 տարին ներառյալ

10

1-2 տարին ներառյալ

8

2-3 տարին ներառյալ

6

3-4 տարին ներառյալ

4

4-5 տարին ներառյալ

2

5-ից ավելի

1

3) Արտաքին տեսք (թափքի կոռոզիա, ներկվածքի վնասվածք, հողմապակու ճաքեր)՝

գերազանց

3

լավ (նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում)

2

բավարար (նշվածներից երկուսի առկայության դեպքում)

1

անբավարար (նշվածներից երեքի առկայության դեպքում)

0

4) Ուղևորասրահ (նստարանների և կողային պաստառների վնասվածք, հատակի

ծածկույթի վնասվածք, ավել նստատեղի և արտադրող գործարանի կողմից չնախատեսված այլ կառուցվածքային փոփոխություններ)՝

գերազանց

3

լավ (նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում)

2

բավարար (նշվածներից երկուսի առկայության դեպքում)

1

անբավարար (նշվածներից առնվազն երեքի առկայության դեպքում)

0

5) Օդափոխանակման համակարգ՝

օդորակիչ

2

օդափոխիչ դռնակ, ուղևորասրահում շարժական ապակիներ

1

6) Վառելիքի տեսակ՝

 

էլեկտրական, հիբրիդային, ջրածնային

6

գազաբալոնային համակարգ

3

դիզել, բենզին

1

2. ՍԱԿԱԳԻՆ

 

Հայտով ներկայացված գին

միավոր

Նվազագույն գին

6

Նվազագույն գին + 1-20%

5

Նվազագույն գին + 21-40%

4

Նվազագույն գին + 41-60%

3

Նվազագույն գին + 61-80%

2

Նվազագույն գին + 81-100%

1

Նվազագույն գին + 101 և ավելի

0

Մեկ մասնակցի դեպքում ներկայացված սակագինը գնահատվում է առավելագույնը 6

միավոր:

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

 

1) կանոնավոր ուղևորափոխադրումների պահանջների

խախտումներ (հաշվի են առնվում մրցույթի օրվանից հաշված վերջին մեկ տարվա խախտումները)*

 

խախտումների բացակայություն

5

մինչև երեք խախտում

3

չորս և ավելի խախտումներ

0

*մինչև հայտը ներկայացնելու օրը վերջին մեկ տարվա ընթացքում

կամ երբևէ կանոնավոր ուղևորափոխադրման գործունեություն չիրականացրած հայտատուի դեպքում

2

2) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ (հաշվի են առնվում փաթեթի ներկայացման օրվա դրությամբ առկա պարտավորությունները)

 

ժամկետանց պարտավորությունների բացակայություն

5

ժամկետանց պարտավորությունների առկայություն

0

4. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁ

 

0-1 տարի

1

2-5 տարի

3

6-9 տարի

5

10 և ավելի տարի

8

».

 

5) 45-րդ կետում «Ավտոբուսների և սակագնի գնահատման արդյունքներով 50» բառերը փոխարինել «Մասնակից կազմակերպությունների և մրցույթին ներկայացված ավտոբուսների գնահատման արդյունքում 40» բառերով.

6) 49-րդ կետում «50» թիվը փոխարինել «40» թվով.

7) 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«69. Մրցույթը չկայանալու, երթուղին սպասարկող կազմակերպությանը երթուղին սպասարկելու իրավունքից զրկելու, երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չլինելու դեպքերում, մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքներն ամփոփելը, երթուղու սպասարկումը կարող է (են) իրականացնել հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի կողմից լիազորված այն կազմակերպությունը (կազմակերպությունները), որը (որոնք) երթուղու սպասարկման գործում կարող է (են) ներգրավել սույն կարգի պահանջներին համապատասխանող անհրաժեշտ քանակով ավտոբուսներ: Երթուղին ժամանակավոր սպասարկելու իրավունք ձեռք բերելու ցանկություն հայտնած կազմակերպություններից նախապատվությունը տրվում է սույն կարգի 41-րդ կետի չափորոշիչներով նախատեսված ավտոբուսների գնահատման արդյունքով մրցութային հանձնաժողովի կողմից առավելագույն միավոր ստացած կազմակերպությանը: Երթուղին ժամանակավոր սպասարկելու իրավունքը տրամադրվում է հետևյալ ընթացակարգով՝

1) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հանձնաժողովը հրապարակում է հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում.

2) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար դիմումները՝ սույն կարգով սահմանված փաստաթղթերի փաթեթի հետ միասին ներկայացվում են երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում.

3) դիմումները ստանալու վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը փաթեթները բացվում են։ Փաթեթները բացելու օրը դրանցում թերություններ հայտնաբերելու դեպքում նույն օրը հանձնաժողովը կազմակերպությանն առաջարկում է 1 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք։ Կազմակերպության կողմից սույն կետով սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում հանձնաժողովը կազմակերպության ավտոբուսների գնահատում չի իրականացնում.

4) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու համար իրականացվում է միայն ավտոբուսների գնահատում սույն կարգի 41-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան։ Ավտոբուսների գնահատումն իրականացվում է փաթեթները բացելու օրվան հաջորդող 2-րդ աշխատանքային օրը.

5) հանձնաժողովը ավտոբուսների գնահատման օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին արձանագրությունը, որը հաստատվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:».

8) N 5.2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ձև N 5․2

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Մրցութային հանձնաժողովի

______________

(պաշտոնը)

______________

(անունը, ազգանունը)

______________ 20 թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

NN

ը/կ

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Ավտոբուսի (ավտոբուսների) ընդհանուր գնահատականը*

Սակագնի գնահա- տականը

Կանոնավոր ուղևորափո- խադրումների ոլորտում փորձը

Խախտումների առկայությունը

Ընդհանուր գնահա-տականը

Միջին գնահա-տականը**

ուղևորափո- խադրումների պահանջների խախտումներ

հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավո- րություններ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

 

___________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

*ամփոփվում է հանձնաժողովի բոլոր անդամների գնահատականների միջինով

**մեկից ավելի երթուղիների դեպքում՝ ամփոփվում է բոլոր գնահատականների միջինով»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

31.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation