Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.05.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2003.12.20/1(8)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
07.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵԼՈՒՄՈՒՏԸ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր, կարող են առանց վիզայի այցելել միմյանց երկրներ, անցնել և դուրս գալ երկրից:

2. Ընդունող երկրում 1-ին կետով նախատեսված քաղաքացիները կարող են մնալ մինչև մեկ ամիս: Կեցության ժամկետը երկարացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնական դիմում և ստանալ Ընդունող կողմի համաձայնությունը:

3. Կողմերն իրենց իրավունք են վերապահում արգելել անցանկալի անձանց մուտքը, սահմանափակել կամ բեկանել Ընդունող երկրում նրանց մնալու ժամկետը:

4. Դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցող այն քաղաքացիները, ովքեր Ընդունող երկրում` դիվանագիտական ներկայացուցչությունում, հյուպատոսությունում կամ միջազգային կազմակերպությունների գրասենյակներում, մշտական աշխատանքի են անցնում, երկիր են մտնում առանց մուտքի վիզայի: Նման գործի մեջ գտնվող անձինք նախօրոք պաշտոնապես ներկայացվում են Ընդունող կողմին ու երկիր մտնելուց հետո արտաքին գործերի նախարարությունից ստանում են գրանցման իրավունք:

5. Սույն Համաձայնագիրը կնքված է անժամկետ և ուժի մեջ է մտնում ստորագրվելուց հետո:

6. Սույն Համաձայնագրի կիրառման ընթացքում ծագող հավանական վիճելի հարցերը լուծելու համար Կողմերը պարբերաբար կհանդիպեն Երևանում և Թեհրանում: Հանդիպման մանրամասները նախապես կճշտվեն դիվանագիտական ուղիներով:

7. Պայմանավորվող կողմերը կարող են ցանկացած ժամանակ, բայց առնվազն երեսուն օր առաջ, դիվանագիտական խողովակներով գրավոր հայտարարությամբ բեկանել սույն Համաձայնագիրը կամ նրա որևէ հոդվածը:

Սույն Համաձայնագիրը կնքվել է Թեհրանում 1992թ. մայիսի 7-ին (17-ը օրդիբեհեշթի 1371), երկու օրինակով` հայերեն և պարսկերեն, ընդ որում երկու բնագրերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 7-ից: