ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 504-Ա
«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող` 55,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրի երիտասարդական կենտրոնի կահավորում» ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից ձեռք բերված ապրանքները (ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, 39,051.63 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 3,131 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 793,350 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետի N 504-Ա որոշման |
«ԳՅՈՒՄՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Յուրաքանչյուր տարի Տիրամայր Հայաստանի կուսաստանի հոգածության տակ գտնվող ծնողազուրկ և անապահով ընտանիքների երեխաներից առնվազն 7-8 հոգի ընդունվում է Գյումրու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ և մասնագիտացված ուսումնարաններ: Սակայն նրանց մեծ մասը սովորելու ընթացքում ապրելու տեղ չունի, իսկ կուսաստանում նրանք այլևս չեն կարող մնալ, քանի որ այնտեղ ապրում և դաստիարակվում են 3-17 տարեկան երեխաներ, և նպատակահարմար չէ հասուն երիտասարդների և մանկահասակ երեխաների նույն տեղում ապրելն ու սովորելը։ Բացի այդ, կուսաստանում պարզապես տեղ չկա նրանց համար: Այդ պատճառով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 1014-Ա որոշմամբ բարեգործական որակված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղաք Գյումրի Ե. Չարենցի 6/1 տուն հասցեում «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրի երիտասարդական կենտրոն» ծրագրով կառուցվել է երիտասարդական կենտրոն՝ կուսաստանի սաների, ինչպես նաև այլ մարզերից եկած անապահով ընտանիքների լավ սովորող մինչև 40 ուսանողի համար, ուր նրանք անվճար կապրեն ուսումնառության տարիների ընթացքում: Կենտրոնում երիտասարդներն անվճար կապահովվեն համակարգչային և այլ անհրաժեշտ տեխնիկայով, կոմունալ-կենցաղային բոլոր հարմարություններով։
Ծրագրով նախատեսվում է ուսումնառության տարիների ընթացքում երիտասարդական կենտրոնում անվճար ապրող ուսանողների բնականոն կյանքի համար ներմուծել և ձեռք բերել կահույք, համակարգչային սարքավորումներ, կենցաղային էլեկտրական տեխնիկա, խոհանոցային կահույք, խոհանոցային տեխնիկա և խոհանոցային սարքեր։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) «Նոթղը Աղմենի» բարեգործական կազմակերպություն (Ֆրանսիա), 20,000,000 դրամ. 2) Կաթողիկե եպիսկոպոսների միություն (Իտալիա), 15,000,000 դրամ. 3) Անհատ բարերար Ռաֆֆի Արթինյան (ԱՄՆ), 20,000,000 դրամ։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպություն (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6, ՀՎՀՀ՝ 05513266): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Եղիշե Չարենցի 6/1 տուն, սոցիալական բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
55,000,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի ծնողազուրկ և անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 40 երիտասարդ աղջիկներ և պատանիներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կահույքի, համակարգչային սարքավորումների, կենցաղային էլեկտրական տեխնիկայի, խոհանոցային կահույքի, խոհանոցային սարքավորումների ձեռքբերում, ներմուծում և տեղադրում՝ 55,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Կահույքի, համակարգչային սարքավորումների, կենցաղային էլեկտրական տեխնիկայի ձեռքբերում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 35,000,000 դրամ, առանց ավելացված հարկի.
2) Խոհանոցային կահույքի, խոհանոցային սարքավորումների և կենցաղային սարքերի ներմուծում՝ 20,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման և այլ մարմինների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև Գյումրու համայնքապետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ փոխվարչապետի N 504-Ա որոշման |
«ԱՆԱՐԱՏ ՀՂՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՈՒՅՐԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱՍՏԱՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Քանակը (հատ) |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդամենը (ԱՄՆ-ի դոլար) |
1. |
Միջատասպան` սոսնձե ստվարաթղթով |
1 |
171,00 |
171,00 |
2. |
Չժանգոտվող պողպատից պահարան՝ հետևի պատով, 2 սահող դռներով և դարակով՝ ըստ դիզայնի, չափսեր՝ 190x70x85 սմ, 6 ոտք |
1 |
1 806,70 |
1 806,70 |
3. |
Չժանգոտվող պողպատից 3 դարակներից բաղկացած հավաքածու՝ տեղադրված չժանգոտվող պողպատից հենարանի վրա |
1 |
634,98 |
634,98 |
4. |
Չժանգոտվող պողպատից պատի պահարան սահող դռնով, չափսեր՝ 190x40x63.5 սմ |
1 |
957,03 |
957,03 |
5. |
Չժանգոտվող պողպատից պահարան, չափսեր՝ 218x70x85 սմ |
1 |
2 231,60 |
2 231,60 |
6. |
Չժանգոտվող պողպատից 3 դարակներից բաղկացած հավաքածու՝ տեղադրված չժանգոտվող պողպատից հիմքի վրա |
1 |
634,98 |
634,98 |
7. |
Չժանգոտվող պողպատից պատի պահարան սահող դռնով, չափսեր՝ 218x40x63.5 սմ |
1 |
957,03 |
957,03 |
8. |
Միջատասպան՝ սոսնձե ստվարաթղթով |
1 |
171,00 |
171,00 |
9. |
Չժանգոտվող պողպատից պահարան՝ 3 կողմը փակ, բաց առջևի մասով, 1 միջանկյալ դարակ՝ հետևի մասով, չափսեր՝ 37,5x7x85 սմ, 4 ոտք |
1 |
545,50 |
545,50 |
10. |
Չժանգոտվող պողպատից պահարան՝ 3 կողմը փակ, բաց առջևի մասով, 1 միջանկյալ դարակով, հետևի մասով, չափսեր՝ 38,5x73x85 սմ, 4 ոտք |
1 |
545,50 |
545,50 |
11. |
6 գազային այրիչների շարք, չափսեր՝ 120x73x90 սմ |
1 |
4 820,50 |
4 820,50 |
12. |
4 գազային այրիչների շարք, չափսեր՝ 80x73x90 սմ, Իտալիա 11 |
1 |
3 528,78 |
3 528,78 |
13. |
2 էլեկտրական վառարան՝ 40x73x90 սմ չափսի պահարանի վրա |
1 |
1 045,95 |
1 045,95 |
14. |
Չժանգոտվող պողպատից պահարան, չափսեր՝ 157x70x85 սմ |
1 |
1 197,57 |
1 197,57 |
15. |
Չժանգոտվող պողպատից լվացարան, չափսեր՝ 180x70x85 սմ՝ 2 ամանով |
1 |
1 035,69 |
1 035,69 |
16. |
Միանցքանի ստանդարտ ծորակ 220 մմ |
1 |
110,58 |
110,58 |
17. |
Չժանգոտվող պողպատից պատի պահարան սահող դռնով |
1 |
957,03 |
957,03 |
18. |
Չժանգոտվող պողպատից լվացարան, չափսեր՝ 120x70x85 սմ |
1 |
678,87 |
678,87 |
19. |
Միանցքանի ստանդարտ ծորակ 220 մմ |
1 |
110,58 |
110,58 |
20. |
Չժանգոտվող պողպատից պատի պահարան սահող դռնով |
1 |
957,03 |
957,03 |
21. |
Չժանգոտվող պողպատից պահարան՝ հետևի պատով |
1 |
963,87 |
963,87 |
22. |
Չժանգոտվող պողպատից պահարան |
1 |
1 817,16 |
1 817,16 |
23. |
Չժանգոտվող պողպատից պատի պահարան սահող դռնով |
1 |
957,03 |
957,03 |
24. |
Սկուտեղ հավաքող մեկտեղանի սայլակ-սկուտեղ, չափսեր՝ 46x66 սմ |
2 |
685,71 |
1 371,42 |
25. |
Չժանգոտվող պողպատից պահարան՝ հետևի պատով |
2 |
1 277,37 |
2 554,74 |
26. |
Չժանգոտվող պողպատից պատի պահարան սահող դռնով |
2 |
860,13 |
1 720,26 |
27. |
Չժանգոտվող պողպատից պահարան՝ հետևի պատով |
1 |
1 216,38 |
1 216,38 |
28. |
Չժանգոտվող պողպատից պատի պահարան սահող դռնով |
1 |
689,13 |
689,13 |
29. |
Չժանգոտվող պողպատից լվացարան, չափսեր՝ 210x70x85 սմ՝ 2 ամանով |
1 |
1 190,16 |
1 190,16 |
30. |
Նախնական լվացման ցնցուղ, 2 անցքանի խառնիչ՝ 90 աստիճանով |
1 |
389,31 |
389,31 |
31. |
Չժանգոտվող պողպատից պատի պահարան սահող դռնով |
1 |
1 164,51 |
1 164,51 |
32. |
Չժանգոտվող պողպատից պահարան, չափսեր՝ 134x50x85 սմ |
1 |
1 145,13 |
1 145,13 |
33. |
Չժանգոտվող պողպատից պատի պահարան սահող դռնով |
1 |
603,63 |
603,63 |
34. |
Միջատասպան` սոսնձե ստվարաթղթով |
1 |
171,00 |
171,00 |
Ընդհանուր |
39,051.63 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |