Basic information
Number
N 1218-Լ
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (30.07.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է կայքում 22.09.18
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
17.09.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.09.2018
Effective date
23.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2018 թվականի N 1218-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.07.25 N 656-Լ)

 

Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների միասնական համազգեստի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.07.25 N 656-Լ)

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 3-ամսյա ժամկետում սահմանել Պետական պահպանության ծառայության զինծառայողներին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգը, ժամկետները և պայմանները:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

  

    

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

սեպտեմբերի 17-ի N 1218-Լ

որոշման

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 29.07.25 N 656-Լ)

 

1. Ընդհանուր դրույթներ   

      

1. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ Պետական պահպանության ծառայություն) ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները համազգեստը կրում են ըստ շնորհված կոչումների:

(1-ին կետը խմբ. 29.07.25 N 656-Լ)

 

     2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

   

2. Պետական պահպանության ծառայության բարձրագույն սպայական կազմի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 1, նկար 2, 8, 9, 12 և 13) ներառում է՝

1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, կարմիր երիզով և դեղնականաչավուն գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2մմ լայնքով երիզ` կարմիր մահուդից: Ճակատային մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված հատուկ պատկեր և գլխարկանշան,

2) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

3) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

4) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

5) կիտել` բրդյա գործվածքից, տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ՝ դեղնականաչավուն գույնի բրդյա գործվածքից, մետաքսե աստառով: 4 ոսկեգույն կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրով, 2 վրադիր գրպան` կափույրով` կրծքավանդակին, 2 ծոցագրպան, լանջափեշերին` ասեղնագործված տերևներ: Ուսադիրները` կարովի, ասեղնագործված ոսկեգույն թելերով: Տաբատը` բրդյա դեղնականաչավուն գույնի գործվածքից` 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` 1 գրպան` կափույրով: Տաբատի առջևի մասում տեղադրված է շղթա, իսկ կողքերին` 2 լայն (25մմ) և 1 նեղ (2մմ) կարմիր գունաժապավեններ,

6) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

7) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից՝ բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, բաճկոնի առջևի մասում տեղադրված է շղթա` 2 կոճգամով և կպչուն կոճկվածքով, կրծքավանդակին` 2 վրադիր գրպան` կափույրներով և կոճգամներով, 2 ներկարված կողային գրպանով: Տաբատը` ուղիղ կարվածքով` 2 կողային գրպանով և հետևի մասում` 1 գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա: Ուսադիրները` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, աստղերը` ասեղնագործված,

9) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

10) թիկնոց-ուսնոց՝ անջրաթափանց դեղնականաչավուն գույնի գործվածքից, 2 կողային բացվածքով` ձեռքերի համար և գլխանոցով,

11) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

12) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

13) ձեռնոց` ձմեռային` hինգմատնյա, երեսացուն` բնական սև կաշվից, միջադիրը` ոչխարի բնական մորթուց կամ համանման,

14) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

15) ձմեռային դաշտային կոստյում` բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից, ոչխարի մորթուց կարված օձիքով, հանովի ուսադիրներով՝ բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք միջադիրով: Բաճկոնն ունի 2 կողային ներկարված գրպան, 1 ծոցագրպան և գրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, ոչխարի բնական մորթուց: Ուսադիրները` դեղնականաչավուն գույնի: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,

16) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

17) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

18) կոշիկ` սև գույնի՝ երեսացուն` սև, բնական կաշվից,

19) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

20) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

21) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

22) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

23) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

24) փողկապ` սև գույնի՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասում` ռետինե ժապավենով և ամրակով,

25) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

26) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

27) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

28) կաշվե գոտի` ճարմանդով, բնական կաշվից` 50մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

29) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

30) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

31) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

(2-րդ կետը խմբ., փոփ. 29.07.25 N 656-Լ)

    

3. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

     

3. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող արական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 2, նկար 1, 9, 10, 13 և 14) ներառում է՝

1) ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, կապույտ երիզով, բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Գլխարկաբոլորքի վրա 2 փոքր մետաղյա ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի): Գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2մմ լայնքով կապույտ մահուդից երիզ: Գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն գլխարկանշանը՝ դափնեպսակի տեսքով, իսկ գլխարկակատարին՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը,

2) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

3) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

3.1) կեպի գլխարկ՝ սև գույնի բամբակյա գործվածքից, չափսի կարգավորման հնարավորությամբ,

4) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

5) կիտել` տոնական ուսադիրներով և ազատթող փողքերով տաբատ՝ երեսացուն` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, աստառը` մետաքսե կամ համանման: Կիտելին` 2 ներկարված գրպան` կափույրներով, 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին և 1 ծոցագրպան: Առջևի մասում մեկ գծով տեղադրված է 4 ոսկեգույն կոճակ: Ուսադիրները` ոսկեգույն, կապույտ մակաշերտերով: Տաբատը` դեղնականաչավուն գույնի կիսաբրդյա գործվածքից, գունաժապավենները` կապույտ մահուդից, 2 կողային ներկարված գրպան, հետևի մասում` 1 գրպան` կափույրով, առջևի մասում` շղթա,

5.1) տակտիկական տաբատ (շալվար)՝ արևայրուքի գույնի բամբակյա գործվածքից, բավարարում է մարտավարական ոլորտում անհրաժեշտ կարիքները։ Չափսը կարգավորվում է գոտկատեղում ժապավենի միջոցով, առկա են օղակներ, որոնք թույլ են տալիս կրել մարտավարական գոտիներ: Գոտկատեղում, առջևի մասում ամրացված են դիմացկուն պոլիմերից երկու օղակներ (D-աձև)՝ կեռիկներ ամրացնելու համար։ Առջևի գրպաններն ամրացված են նեյլոնային կտորի շերտով՝ սեղմակներ ամրացնելու համար: Աջ կողմում առկա է ցածր պրոֆիլի գրպան՝ բջջային հեռախոս դնելու համար և երկու մեծ գրպաններ՝ ոտքերի կողային հատվածներում՝ անձնական իրեր տեղադրելու համար: Տաբատի լայնությունը կոճերի հատվածում կարգավորվում է ժապավենով, որը թույլ է տալիս տաբատն օգտագործել ինչպես մարզական, այնպես էլ երկարաճիտ կոշիկների հետ,

6) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

7) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

7.1) բաճկոն՝ սև գույնի, ապահովում է պաշտպանություն անբարենպաստ եղանակային պայմաններում, չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում այն կարող է օգտագործվել ներդիր բաճկոնի հետ համադրությամբ։ Պատրաստված է երեք շերտանոց պոլիամիդային (նեյլոն) նյութի հատուկ տեսակից արտաքին պոլիտետրաֆտորէթիլենի մշակմամբ, որը ջրապաշտպան, քամուց պաշտպանող և չխոնավացող նյութ է։ Բաճկոնն ունի կիսակոշտ կառուցվածք՝ բարձր ամրության ժապավենով կարված կարերով և ներքին ցանցային շերտով։ Առջևում տեղադրված է երկկողմանի կայծակաճարմանդ՝ արտակարգ բացման համակարգով, որը թույլ է տալիս այն արագ բացել նույնիսկ ամբողջությամբ փակ վիճակում։ Արտաքին հատվածում առկա է ջրապաշտպան և քամուց պաշտպանող շերտ։ Բաճկոնի օձիքի հետևի հատվածում առկա է ներքին գրպան՝ գլխարկը թաքցնելու համար։ Ձախ և աջ թևերում առկա են երկու ներքին գրպաններ՝ կրծքավանդակի հատվածում և երկու արտաքին գրպաններ՝ գոտկատեղի հատվածում՝ ջրապաշտպան շերտերով։ Առկա են երկու պաշտպանիչ գլխարկներ, մեկը՝ ֆիքսված՝ գլուխը պաշտպանելու համար, իսկ մյուսը՝ հանվող, որը համալրված է հովհարով և կարգավորվում է սաղավարտի կամ գլխարկի վրայից կրելու համար։ Երկու գլխարկներն էլ ծալվող են և պահվում են բաճկոնի օձիքի հատվածում: Սև գույնի հանվող ներքին փափուկ բրդյա ներդիր` պոլիեսթերից, որն ապահովում է ջերմություն և հարմարավետություն: Առկա են էլաստիկ թևքեր՝ հարմարավետ տեղադրման համար, երկու կողային գրպաններ՝ կայծակաճարմանդով փակվող, ինչպես նաև ժապավեններ՝ նույնականացման պիտակներ ամրացնելու համար,

8) դաշտային կոստյում` կեպիով, բամբակյա գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից՝ բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնը միալանջ, կոճկվում է գաղտնի կոճկվածքով, միջադիրը` բիազ, 4 վրադիր գրպան` կափույրներով, որոնցից երկուսը՝ կրծքամասում, իսկ երկուսը՝ կողային, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Տաբատը` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, 2 ներկարված կողային գրպան, 2 վրադիր գրպան կափույրներով ծնկի հատվածում, հետևի մասում՝ 2 ներկարված գրպան՝ կափույրներով, առջևի մասում տեղադրված է շղթա կամ կոճակներ: Կեպին՝ կոշտ հովհարով, միջնամասով, կողամասերով և հատակով, ներսից՝ բիազ գործվածքով մշակված,

9) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

10) թիկնոց-ուսնոց՝ կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,

11) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով (հանովի) կամ առանց դրա, բամբակյա գործվածք՝ գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, կարող է ունենալ գլխանոց։ Բաճկոնն ունի 4 վրադիր գրպաններ՝ կափույրներով, որոնցից երկուսը՝ կրծքամասում, իսկ երկուսը՝ կողային հատվածում, 1 ծոցագրպան։ Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային ներկարված գրպանով, 2 վրադիր կափույրներով գրպանով ծնկի հատվածում։ Առջևի մասում տեղադրված են շղթա կամ կոճակներ,

11.1) դասական կոստյում՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, կոստյումը կարվում է նեղ ժամանակակից ձևվածքով: Բաճկոնի դիմացի հատվածում առկա են՝ երկու կոճակ` օղակով, կողային հատվածում՝ երկու կողային գրպան, մեկ կրծքային գրպան և մեկ ծոցագրպան։ Շալվարը՝ դասական, ուղիղ ոտքերով, ծալքերով, ավանդական ոճի, գոտկատեղի հատվածը՝ փափուկ ներդիրով հարմարավետության համար, ամրանում է կոճակով և ձգվող փականով: Թույլատրվում է դասական կոստյումը կրել ամենօրյա համազգեստի փոխարեն,

12) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

13) կիսաճտքավոր կոշիկ՝ կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման,

14) կոշիկ՝ կարված է սև, բնական կաշվից,

14.1) տակտիկական կոշիկ՝ շագանակագույն, բնական կաշվից, ներսից՝ 3 շերտ ջրակայուն կտորից, ներբանները կաշվից, արտաքին ներբանները կաուչուկից, տակացուն՝ ռետինե բարձր խտությամբ կաուչուկից, որն ամրանում է սոսնձման եղանակով, լեզվակը՝ ջերմակայուն եռաշերտ կտորից, կազմված է՝ ներքևից՝ արհեստական կտորից, մեջտեղում՝ ռետինե շերտից, դրսից՝ արհեստական կաշվից, լեզվակը փակ է երեք կողմերից, կոշիկի քուղերը՝ կապրոնից,

15) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

15.1) երկարաթև սև վերնաշապիկ՝ բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, վերնաշապիկի առաջամասն ու ետնամասը բաղկացած են 2 կտորից, առաջամասում առկա են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով և կողքից փակվում են շղթայով, առաջամասի աջ կողմը բաղկացած է 1 լանջափեշից, առաջամասում և թեզանիքներում՝ առկա են օղակներ և կարվում կոճակներ, ձախ թևին՝ կպչուն ժապավեն, թևերի տակ և ետնամասի կոկետկայի ներսից կարվում է ցանց,

16) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

17) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

18) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

18.1) կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո), բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, թևերին՝ փոքրիկ կայծակաճարմանդներով գրպաններ, որոնց վրա առկա են թավշից ներդիրներ` գրիչի համար։ Կրծքավանդակին՝ ձախ կողմին ճարմանդով թեք գրպան, ցանցավոր թևատակեր և աջ ուսի հատվածում՝ ռադիոկապի փոքրիկ ժապավեն,

19) փողկապ` սև գույնի՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

20) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

21) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

22) մարմնահագի տրիկոտաժե սպիտակեղեն՝ գործվածքը` բամբակյա թելից,

23) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

24) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

25) բրդյա հինգմատնյա ձեռնոց՝ խիտ բրդյա գործվածքից,

26) գոտկատեղի կաշեգոտի՝ բնական կաշվից, 50մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով:

27) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

28) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

(3-րդ կետը փոփ., խմբ. 12.02.20 N 184-Լ, 22.04.21 N 426-Լ, խմբ., լրաց., փոփ. 29.07.25 N 656-Լ)

  

4. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ, ԿՐՏՍԵՐ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

      

4. Պետական պահպանության ծառայության ավագ, կրտսեր սպայական և ավագ ենթասպայական կազմերի կոչում ունեցող իգական սեռի զինծառայողների համազգեստը (ձև N 3, նկար 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8) ներառում է`

1) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

2) գլխարկ` ամենօրյա՝ սև գույնի կեպի, տաք ներդիրով` լրացված լայնեզր դարձվածքով: Լայնեզր դարձվածքը լցված է 5մմ հեռավորություն ունեցող զարդակարերով: Ունի զարդապարան, որը քունքամասերում 2 կողմից ամրանում է ոսկեգույն կոճակներով, գլխարկանշան, որն ամրացվում է գլխարկի ճակատամասում,

3) գլխարկ` տոնական՝ մուգ կապույտ գույնի գործվածքից, կառուցվածքով և ձևով նման է սույն կետի 2-րդ ենթակետում նկարագրվածին,

3.1) կեպի գլխարկ՝ սև գույնի բամբակյա գործվածքից, չափսի կարգավորման հնարավորությամբ,

4) ձմեռային վերարկու՝ մահուդից, տաք ներդիրով, երկարությունը` գետնից 29սմ բարձր, մեկեզրանի, 3 կոճակով, օձիքով, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, գրպանները` ներկարված, թերթիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով, բաց դարձածալով, ռելիեֆակարերով, ռելիեֆակարերը գոտկամասում միացված են գոտիով,

5) կիտել` տոնական ուսադիրներով և կիսաշրջազգեստ՝ կիտելը` կապույտ գույնի գործվածքից, երկեզրանի օձիքով, ձախ կրծքամասում` թերթիկով փոքր գրպան, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված, թերթիկով: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելիեֆակարերով: Թևքերը` երկար, վերջնամասում` փակ դարձվածքով, 3 կոճակով: Կիսաշրջազգեստը` մուգ կապույտ գույնի, պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով, բաց դարձածալով,

6) կիտել` ամենօրյա ուսադիրներով և կիսաշրջազգեստ՝ մոխրագույն գործվածքից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` անգլիական, ձախ կրծքամասում` թերթիկով փոքր գրպան, ներկարված` ռելիեֆակարերով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներքևի գրպանները` ներկարված: Թիկունքամասը` կենտրոնակարով և 4 ռելիեֆակարով: Թևքերը` երկկտոր: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով,

7) կիտել` ամառային և կիսաշրջազգեստ՝ դարչնագույն գործվածքից, մեկեզրանի` 5 ոսկեգույն փոքր կոճակով, օձիքով, կրծքի մասում` լայնակի կտրվածքով, փոքր կափույրներով, որոնք կիտելին ամրանում են ոսկեգույն փոքր կոճակներով, գոտկամասում` կիսահպված ուրվագծով, ներկարված` ռելիեֆակարերով, վրադիր մեծ գրպաններով, որոնք կոճկվում են կափույրներով և փոքր ոսկեգույն կոճակներով, գրպանները` ձևավորված հանդիպակաց դարձածալով: Կիտելի բոլոր եզրակարերը զարդակարվում են: Թիկունքամասը` կենտրոնակարով և ռելիեֆակարերով: Թևքերը` 2 քառորդ, եզրը` դարձածալով և զարդակարով,

8) ամառային վերարկու՝ մոխրագույն գործվածքից, ձևվածքն ունի կիսանստած ուրվագիծ, աջ լանջափեշը` 4 կոճկվող գաղտնակար հանգույցով, լանջափեշերն ունեն կողքի կարվածքներ: Աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` հանովի,

9) բաճկոն, տաբատ և կեպի` գունաքողարկված (կամուֆլյաժ) գործվածքից՝ բամբակյա գործվածք` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Բաճկոնի առջևի մասը` շղթայով, միջադիրը` բիազ, 2 վրադիր գրպան` կափույրներով, և 2 ներկարված կողային գրպան, ուսերին տեղադրված են ուսադիրներ` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից: Տաբատը` բամբակյա գործվածքից` գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, 2 ներկարված կողային գրպան, հետևի մասում` 2 գրպան` կափույրներով, առջևի մասը` շղթայով: Թույլատրվում է կեպիի փոխարեն կրել կարմիր կամ կանաչ բերետ` ըստ նշանակության,

9.1) տակտիկական տաբատ (շալվար)՝ արևայրուքի գույնի բամբակյա գործվածքից, բավարարում է մարտավարական ոլորտում անհրաժեշտ կարիքները։ Չափսը կարգավորվում է գոտկատեղում ժապավենի միջոցով, առկա են օղակներ, որոնք թույլ են տալիս կրել մարտավարական գոտիներ: Գոտկատեղում, առջևի մասում ամրացված են դիմացկուն պոլիմերից երկու օղակներ (D-աձև)՝ կեռիկներ ամրացնելու համար։ Առջևի գրպաններն ամրացված են նեյլոնային կտորի շերտով՝ սեղմակներ ամրացնելու համար: Աջ կողմում առկա է ցածր պրոֆիլի գրպան՝ բջջային հեռախոս դնելու համար և երկու մեծ գրպաններ՝ ոտքերի կողային հատվածներում՝ անձնական իրեր տեղադրելու համար: Տաբատի լայնությունը կոճերի հատվածում կարգավորվում է ժապավենով, որը թույլ է տալիս տաբատն օգտագործել ինչպես մարզական, այնպես էլ երկարաճիտ կոշիկների հետ,

9.2) բաճկոն՝ սև գույնի, ապահովում է պաշտպանություն անբարենպաստ եղանակային պայմաններում, չափազանց ցածր ջերմաստիճանների դեպքում այն կարող է օգտագործվել ներդիր բաճկոնի հետ համադրությամբ։ Պատրաստված է երեք շերտանոց պոլիամիդային (նեյլոն) նյութի հատուկ տեսակից արտաքին պոլիտետրաֆտորէթիլենի մշակմամբ, որը ջրապաշտպան, քամուց պաշտպանող և չխոնավացող նյութ է։ Բաճկոնն ունի կիսակոշտ կառուցվածք՝ բարձր ամրության ժապավենով կարված կարերով և ներքին ցանցային շերտով։ Առջևում տեղադրված է երկկողմանի կայծակաճարմանդ՝ արտակարգ բացման համակարգով, որը թույլ է տալիս այն արագ բացել նույնիսկ ամբողջությամբ փակ վիճակում։ Արտաքին հատվածում առկա է ջրապաշտպան և քամուց պաշտպանող շերտ։ Բաճկոնի օձիքի հետևի հատվածում առկա է ներքին գրպան՝ գլխարկը թաքցնելու համար։ Ձախ և աջ թևերում առկա են երկու ներքին գրպաններ՝ կրծքավանդակի հատվածում և երկու արտաքին գրպաններ՝ գոտկատեղի հատվածում՝ ջրապաշտպան շերտերով։ Առկա են երկու պաշտպանիչ գլխարկներ, մեկը՝ ֆիքսված՝ գլուխը պաշտպանելու համար, իսկ մյուսը՝ հանվող, որը համալրված է հովհարով և կարգավորվում է սաղավարտի կամ գլխարկի վրայից կրելու համար։ Երկու գլխարկներն էլ ծալվող են և պահվում են բաճկոնի օձիքի հատվածում: Սև գույնի հանվող ներքին փափուկ բրդյա ներդիր` պոլիեսթերից, որն ապահովում է ջերմություն և հարմարավետություն: Առկա են էլաստիկ թևքեր՝ հարմարավետ տեղադրման համար, երկու կողային գրպաններ՝ կայծակաճարմանդով փակվող, ինչպես նաև ժապավեններ՝ նույնականացման պիտակներ ամրացնելու համար,

9.3) դասական կոստյում՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, կոստյումը կարվում է նեղ ժամանակակից ձևվածքով: Բաճկոնի դիմացի հատվածում առկա են՝ երկու կոճակ` օղակով, կողային հատվածում՝ երկու կողային գրպան, մեկ կրծքային գրպան և մեկ ծոցագրպան։ Շալվարը՝ դասական, ուղիղ ոտքերով, ծալքերով, ավանդական ոճի, գոտկատեղի հատվածը՝ փափուկ ներդիրով հարմարավետության համար, ամրանում է կոճակով և ձգվող փականով: Թույլատրվում է դասական կոստյումը կրել ամենօրյա համազգեստի փոխարեն,

9.4) տակտիկական կոշիկ՝ շագանակագույն, բնական կաշվից, ներսից՝ 3 շերտ ջրակայուն կտորից, ներբանները կաշվից, արտաքին ներբանները կաուչուկից, տակացուն՝ ռետինե բարձր խտությամբ կաուչուկից, որն ամրանում է սոսնձման եղանակով, լեզվակը՝ ջերմակայուն եռաշերտ կտորից, կազմված է՝ ներքևից՝ արհեստական կտորից, մեջտեղում՝ ռետինե շերտից, դրսից՝ արհեստական կաշվից, լեզվակը փակ է երեք կողմերից, կոշիկի քուղերը՝ կապրոնից,

10) ձմեռային կոստյում` արհեստական մորթե օձիքով՝ գունաքողարկված (կամուֆլյաժ) թելից, տաք ներդիրով, բաճկոնն ունի 2 ներկարված կողային գրպան, 1 ծոցագրպան և ծոցագրպան` ատրճանակի համար: Առջևի մասում տեղադրված է շղթա: Օձիքը` հանովի, արհեստական մորթուց: Տաբատը կարված է ուղիղ կարով, 2 կողային գրպանով, առջևի մասում տեղադրված է շղթա,

11) երկարաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` երկար,

11.1) երկարաթև սև վերնաշապիկ՝ բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, վերնաշապիկի առաջամասն ու ետնամասը բաղկացած են 2 կտորից, առաջամասում առկա են ձևավոր կափույրներով վրադիր գրպաններ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով և կողքից փակվում են շղթայով, առաջամասի աջ կողմը բաղկացած է 1 լանջափեշից, առաջամասում և թեզանիքներում՝ առկա են օղակներ և կարվում կոճակներ, ձախ թևին՝ կպչուն ժապավեն, թևերի տակ և ետնամասի կոկետկայի ներսից կարվում է ցանց,

12) կարճաթև սպիտակ վերնաշապիկ` հանովի ուսադիրներով՝ սպիտակ բամբակյա գործվածքից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններով, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ, թևքերը` կարճ,

12.1) կարճաթև սև մարտավարական վերնաշապիկ (պոլո), բնական վիսկոզա և պոլիեսթեր գործվածքից, թևերին՝ փոքրիկ կայծակաճարմանդներով գրպաններ, որոնց վրա առկա են թավշից ներդիրներ` գրիչի համար։ Կրծքավանդակին՝ ձախ կողմին ճարմանդով թեք գրպան, ցանցավոր թևատակեր և աջ ուսի հատվածում՝ ռադիոկապի փոքրիկ ժապավեն,

13) թիկնոց-ուսնոց՝ կառուցվածքով և ձևով նման է 2-րդ կետի 10-րդ ենթակետում նկարագրվածին,

14) կանացի ներքնազգեստ՝ ներքնազգեստ` բամբակյա գործվածքից,

15) փողկապ` սև գույնի՝ սև գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

16) փողկապ` մուգ կապույտ գույնի՝ մուգ կապույտ գույնի կիսաբրդյա գործվածքից, օձիքի մասը` ռետինե ժապավենով և ամրակով,

17) կիսաճտքավոր կոշիկ՝ սև գույնի կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով,

18) երկարաճիտ կոշիկ՝ սև գույնի կաշվից: Երկար ճիտքերով, երեսամասը` ամբողջական առաջամասով,

19) կանացի կոշիկ՝ սև գույնի բնական կաշվից: Երեսամասը` ամբողջական առաջամասով,

20) կաշվե գոտի՝ բնական կաշվից, 50մմ լայնությամբ, երկանցք, մետաղյա ճարմանդով,

21) թիկնոց-ուսնոցի կաշեգոտի՝ օգտագործվում է թիկնոցը կրելու ժամանակ, բնական կաշվից:

(4-րդ կետը լրաց., փոփ. 29.07.25 N 656-Լ)

    

5. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՎՐԱ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՆՇԱՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

   

5. Պետական պահպանության ծառայության զինծառայողի համազգեստի վրա շքանշանները, մեդալները, պարգևանշանները, դրանց ժապավենները և այլ տարբերանշանները տեղադրվում են համաձայն N 4 ձևի (նկար 1, 2, 3 և 4):

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

Ձև N 1

   

 

Ներմուծեք նկարագրությունը_24127

  

Նկ. 1

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 2

Ամառային տոնական համազգեստ`

շարքից դուրս, բարձրագույն սպայական

կազմի կոչում ունեցող արական սեռի

զինծառայողների համար

  

Նկ. 3

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 4

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 5

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 6

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

 

Ներմուծեք նկարագրությունը_24128

Նկ. 7

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 8

Ամառային տոնական համազգեստ

(երկարաթև սպիտակ վերնաշապիկով)՝

բարձրագույն սպայական կազմի

կոչում ունեցող արական սեռի

զինծառայողների համար

 

Ներմուծեք նկարագրությունը_24129

 

 

Նկ. 9

Ամառային տոնական համազգեստ

(կարճաթև սպիտակ վերնաշապիկով)`

բարձրագույն սպայական կազմի կոչում

ունեցող արական սեռի զինծառայողների

համար, 25°C-ից բարձրի դեպքում

 

Նկ. 10

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

  

Նկ. 11

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Ներմուծեք նկարագրությունը_16005

 

Նկ. 12

Ձմեռային դաշտային համազգեստ՝

բարձրագույն սպայական կազմի կոչում

ունեցող արական սեռի զինծառայողների

համար

 

Նկ. 13

Ամառային դաշտային համազգեստ՝

բարձրագույն սպայական կազմի կոչում

ունեցող արական սեռի զինծառայողների համար

 

(ձևը փոփ. 29.07.25 N 656-Լ)

   

Ձև N 2

   

Ներմուծեք նկարագրությունը_16157

Նկ. 1

Ամառային տոնական համազգեստ

ավագ, կրտսեր սպայական և ավագ

ենթասպայական կազմերի կոչում

ունեցող արական սեռի զինծառայողների

համար

 

Նկ. 2

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 3

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

  

Նկ. 4

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 5

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 6

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 7

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 8

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

     

Ներմուծեք նկարագրությունը_16642

       

Նկ. 9

Ամառային տոնական համազգեստ

(երկարաթև սպիտակ վերնաշապիկով)՝

ավագ, կրտսեր սպայական և ավագ

ենթասպայական կազմերի կոչում

ունեցող արական սեռի զինծառայողների

համար

 

Նկ. 10

Ամառային տոնական համազգեստ

(կարճաթև սպիտակ վերնաշապիկով)`

ավագ, կրտսեր սպայական և ավագ

ենթասպայական կազմերի կոչում

ունեցող արական սեռի զինծառայողների

համար, 25°C-ից բարձրի դեպքում

   

Նկ. 11

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Նկ. 12

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

      

Ներմուծեք նկարագրությունը_16644

Նկ. 13

Ձմեռային դաշտային համազգեստ՝

ավագ, կրտսեր սպայական և ավագ

ենթասպայական կազմերի կոչում

ունեցող արական սեռի զինծառայողների

համար

 

Նկ. 14

Ամառային դաշտային համազգեստ՝

ավագ, կրտսեր սպայական և ավագ

ենթասպայական կազմերի կոչում

ունեցող արական սեռի զինծառայողների

համար

 

(ձևը փոփ. 29.07.25 N 656-Լ)

  

Ձև N 3

Ներմուծեք նկարագրությունը_16645

  

    

Նկ. 1

Կիտել և կիսաշրջազգեստ՝ տոնական՝

իգական սեռի զինծառայողների

համար

      

Ներմուծեք նկարագրությունը_16646

Նկ. 2

Գլխարկ՝ տոնական՝

իգական սեռի զինծառայողների

համար

Ներմուծեք նկարագրությունը_16647

Նկ. 3

Կիտել և կիսաշրջազգեստ՝ ամենօրյա՝

իգական սեռի զինծառայողների

համար

Ներմուծեք նկարագրությունը_16648

Նկ. 4

Գլխարկ՝ ամենօրյա՝

իգական սեռի զինծառայողների

համար

Ներմուծեք նկարագրությունը_16649

Նկ. 5

Կիտել և կիսաշրջազգեստ՝ ամառային՝

իգական սեռի զինծառայողների

համար

Ներմուծեք նկարագրությունը_16650

Նկ. 6

Ձմեռային վերարկու՝

իգական սեռի զինծառայողների

համար

Ներմուծեք նկարագրությունը_16777

Նկ. 7

Ձմեռային դաշտային համազգեստ՝

իգական սեռի զինծառայողների

համար

 

Նկ. 8

Ամառային դաշտային համազգեստ՝

իգական սեռի զինծառայողների

համար

Ձև N 4

  

Ներմուծեք նկարագրությունը_16778

  

Նկ. 1

Նկ. 2

  

Ներմուծեք նկարագրությունը_16966

   

 

Նկ. 3

Նկ. 4

 

(հավելվածը փոփ., խմբ. 12.02.20 N 184-Լ, 22.04.21 N 426-Լ, փոփ., խմբ., լրաց. 29.07.25 N 656-L)        

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

սեպտեմբերի 17-ի N 1218-Լ

որոշման

 

ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

   

1. Պետական պահպանության ծառայության զինծառայողների տարբերանշաններն են՝

1) թևքանշան ամենօրյա և տոնական համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 11սմ x 8սմ, կապույտ ֆոնի վրա (ձև N 1, նկար 1): Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.

1.1) թևքանշան դաշտային համազգեստի համար՝ Հայաստանի Հանրապետության դրոշի, Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով՝ 11 սմ x 10 սմ, դարչնագույն ֆոնի վրա (ձև N 1.1, նկար 1)։ Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.

1.2) թևքանշան ամենօրյա համազգեստի համար` Հայաստանի Հանրապետության զինանշանի և Պետական պահպանության ծառայության խորհրդանիշի պատկերով` 8 սմ շառավիղով, սև գույնի զամշե կամ համանման կտորից, գրառումները՝ ոսկեգույն։ Թույլատրվում է թևքանշանի գրառումները կատարել հապավումով.

2) խորհրդանշաններ` 1,4սմ x 2,7սմ, ոսկեգույն կամ կանաչ (դաշտային հանդերձանքի համար)` պլաստմասսայե (ձև N 2, նկար 1, 2 և 3).

3) (ենթակետն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

4) գլխարկանշաններ (ձև N 4, նկար 2, 3, 4, 5 և 6), այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, մետաղյա (ձև N 4, նկար 1).

5) ուսադիրներ.

ա. տոնական՝ ոսկեգույն դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 1, 2 և 3), սպիտակ վերնաշապիկի համար` սպիտակ դաշտով, կապույտ մակաշերտերով (ձև N 5, նկար 4, 5, 6 և 7), իգական սեռի զինծառայողների համար (ձև N 5, նկար 8, 9, 10, 11, 12 և 13),

բ. ամենօրյա` իգական սեռի զինծառայողների համար (ձև N 5, նկար 20, 21, 22, 23, 24 և 25),

գ. դաշտային՝ (ձև N 5, նկար 26, 27, 28 և 29),

դ. ամենօրյա` սև գույնի դաշտով, առանց մակաշերտերի, ոսկեգույն աստղերով (ձև N 5.1, նկար 1, 2 և 3).

6) վիրավորվածության թվաքանակի նշաններ (ձև N 6, նկար 1, 2, 3, 4, 5 և 6).

7) այլ տարբերանշաններ (ձև N 7, նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7):

(1-ին կետը լրաց.12.02.20 N 184-Լ, լրաց., փոփ. 29.07.25 N 656-Լ)

2. Պետական պահպանության ծառայության սպայական և ենթասպայական կազմերի կոչում ունեցող զինծառայողների ուսադիրների վրա աստղերը տեղադրվում են համաձայն աղյուսակի և N 8 ձևի (նկար 1, 2, 3, 4, 5, 6 և 7):

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

Ձև N 1

    

Ներմուծեք նկարագրությունը_17179   

Նկ. 1

  

Ձև N 1.1

 

Ներմուծեք նկարագրությունը_20921

Նկ. 1

Ձև N 2 ուղղ.

 

Ներմուծեք նկարագրությունը_17476

       

 

  

Ներմուծեք նկարագրությունը_17481

   

 

 Նկ. 3

 

Ձև N 3

(ձևն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

 

Ձև N 4

 

Ներմուծեք նկարագրությունը_17490

Նկ. 1

Նկ. 2

Բարձրագույն սպայական կազմի կոչում

ունեցող զինծառայողների համար

Նկ. 3

Ներմուծեք նկարագրությունը_17491

  

Նկ. 4

Նկ. 5

Նկ. 6

Դաշտային համազգեստի համար

Ձև N 5 ուղղ.

Ներմուծեք նկարագրությունը_17492

Նկ. 1

Նկ. 2

 Կիտելների համար

Նկ. 3

 

Ներմուծեք նկարագրությունը_17494

Նկ. 4

Նկ. 5

Նկ. 6

Նկ. 7

 Սպիտակ վերնաշապիկների համար  

 

Ներմուծեք նկարագրությունը_17495

  

 Նկ. 8   Նկ. 9 Նկ. 10

  

Ներմուծեք նկարագրությունը_17496

Նկ. 11

Նկ. 12

Նկ. 13

 Իգական սեռի զինծառայողների համար 

     

Նկ. 14

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ) 

Նկ. 15

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

Նկ. 16

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

   

Նկ. 17

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

Նկ. 18

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ) 

Նկ. 19

(նկարն ուժը կորցրել է 29.07.25 N 656-Լ)

   

Ներմուծեք նկարագրությունը_17499

Նկ. 20

Նկ. 21

 

Նկ. 22

 

Ներմուծեք նկարագրությունը_17529

Նկ. 23

Նկ. 24

Նկ. 25

 

Ներմուծեք նկարագրությունը_17533

   

Նկ. 26

Նկ. 27

Նկ. 28

Նկ. 29

(ձևը փոփ. 29.07.25 N 656-Լ)

 

   Ձև N 5.1

Ներմուծեք նկարագրությունը_24126

 

Նկ. 3

(ձևը լրաց. 29.07.25 N 656-Լ)

 

Ձև N 6

  

Թեթև վիրավորվածության դեպքում

Ծանր վիրավորվածության դեպքում

Ներմուծեք նկարագրությունը_17534

Նկ. 1

Մեկ վիրավորվածություն

Նկ. 2

Ներմուծեք նկարագրությունը_17535

Նկ. 3 

Երկու վիրավորվածություն

Նկ. 4 

Ներմուծեք նկարագրությունը_17536

Նկ. 5

Նկ. 6

Երեք վիրավորվածություն

 

Ձև N 7

 

Ներմուծեք նկարագրությունը_17537

Նկ. 1

 

Բարձրագույն սպայական կազմի կոչում

ունեցող զինծառայողների կիտելի

լանջափեշի ասեղնագործված տերև

 

                       Ներմուծեք նկարագրությունը_17538

Նկ. 2

Ոսկեգույն աստղ, 13մմ,

կրտսեր սպայական և ավագ

ենթասպայական կազմերի կոչում

ունեցող զինծառայողների համար

Նկ. 3

Կանաչավուն աստղ, 13մմ,

կրտսեր սպայական և ավագ

ենթասպայական կազմերի կոչում

ունեցող զինծառայողների համար

   

        

Ներմուծեք նկարագրությունը_17553

Նկ. 4 

Ոսկեգույն աստղ, 22մմ, ավագ սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համար

Նկ. 5

Կանաչավուն աստղ, 22մմ, ավագ սպայական կազմի կոչում ունեցող զինծառայողների համար

    

Ներմուծեք նկարագրությունը_17563

Նկ. 6

Կոճակ, 24մմ

Ներմուծեք նկարագրությունը_17564

 

Նկ. 7

Կոճակ, 14մմ

 

Աղյուսակ

Զինվորական
կոչումը

Աստղերի
թիվը
ուսադիրների վրա

Աստղերի
տրամագիծը (մմ)

Տարածությունն
ուսադիրի ներքևի
եզրից մինչև 1-ին
աստղի կենտրոնը
(մմ)

Ուսադիրների
երկարությամբ
աստղերի
կենտրոնների
միջև ընկած
տարածությունը
(մմ)

Գեներալ-լեյտենանտ

2

22

25

25

Գեներալ-մայոր

1

22

45

-

Գնդապետ

3

22

25

25

Փոխգնդապետ

2

22

25

-

Մայոր

1

22

45

-

Կապիտան

4

13

25

25

Ավագ լեյտենանտ

3

13

25

25

Լեյտենանտ

2

13

25

-

Ավագ ենթասպա

3

13

25

25

Ենթասպա

2

13

25

25

 

Ձև N 8 ուղղ.

     Ներմուծեք նկարագրությունը_18157

(ձևը լրաց.12.02.20 N 184-Լ)

(հավելվածը լրաց.12.02.20 N 184-Լ, լրաց., փոփ. 29.07.25 N 656-Լ)

Changed acts
Changing Act Corresponding incorporation