Basic information
Number
N 491
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (10.02.1992-11.01.2000)
Status
Չի գործում
Source
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1990/հոկտեմբեր
Enactment organisation
ՀՀ Մինիստրների խորհուրդ
Enactment date
27.10.1990
Signing organisation
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Interrupt date
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 1990 թ. N 491

Քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը նշում է, որ 1990 թվականին հանրապետության սպառողական շուկայում ստեղծված լարվածությունն զգալիորեն պայմանավորված է ինչպես պետական և կոոպերատիվ կազմակերպությունների, այնպես էլ անհատների կողմից հանրապետությունից պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանմամբ:

Հանրապետության բնակչության սպասարկումը բարելավելու, ինչպես նաև ԽՍՀՄ այլ հանրապետությունների հետ փոխշահավետ տնտեսական հարաբերություններ հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 10.02.92 N 96) 

2. Հայաստանի Հանրապետության կապի մինիստրությանը` արգելել հանրապետությունից դուրս պարենամթերքով ծանրոցների փոստային առաքումները, բացառությամբ հանրապետությունից դուրս գտնվող զինվորական ծառայության մեջ կամ ազատազրկման վայրերում գտնվող հասցեատերերի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` շահագրգռված մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ`

ա) 10-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել «Առևտրի կանոնների, ապրանքների գնման և հանրապետության սահմաններից դուրս դրանց արտահանման կամ առաքման կարգի խախտման համար պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը.

բ) 15-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել հանրապետության ընդերքի հարստություններն օգտագործող կոոպերատիվների և մյուս կազմակերպությունների գործունեությունը կարգավորող առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը, Հայաստանի Հանրապետության կապի մինիստրությանը, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրությանը, առողջապահության մինիստրությանը, Անդրերկաթուղու Երևանի բաժանմունքին, քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությանը, ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սույն որոշման կատարումն ապահովելու համար:

5. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գ. Վարդանյանի վրա:



ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ