ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
18 հուլիսի 2025 թ. |
N 17-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի «Թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Crew Regulation) հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում ապահովել սույն հրամանով հաստատված նոր ձևի վկայականների տրամադրումը գործող ավիացիոն մասնագետներին։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար`
7/18/2025 |
Դ. Խուդաթյան
|
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հուլիսի 18-ի N 17-Ն հրամանի ANNEX of the order N 17-N of the |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հուլիսի 18-ի N 17-Ն հրամանի ANNEX of the order N 17-N of the |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական:
Changing Act | Corresponding incorporation |
---|
Changing Act | Corresponding incorporation |
---|