ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2025 թվականի N 1004-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» N 1055-Ա որոշման՝
1) N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետում «Մանչեսթերի» բառը փոխարինել «Վաշինգտոնի» բառով.
3) N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
1) Վարդան Թրահելի Վարդանյանին (ծնվ.՝ 25.12.2001 թ., հաշվառման վայրը՝ ք․ Երևան, Արշակունյաց 44/2, բն․ 45, Ցինխուայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
2) Հայկ Խաչատուրի Ստեփանյան (ծնվ.՝ 09.10.2002 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Բաշինջաղյան փող., շենք 194, բն. 48, Կոլումբիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |