ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2025 թվականի N 998-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և պետական պահպանության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման N 2.1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել N 1 չափաքանակի աղյուսակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ, 30-րդ և 31-րդ կետերը.
2) ուժը կորցրած ճանաչել N 1 չափաքանակի «Ծանոթագրություններ.» պարբերության 1-ին և 3-րդ կետերը.
3) N 2 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-35-րդ կետերով՝
« |
|
». |
4) N 2 չափաքանակի «Ծանոթագրություններ.» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով.
«11. Թույլատրվում է դասական կոստյումը հատկացնել ամենօրյա համազգեստի փոխարեն:».
5) ուժը կորցրած ճանաչել N 2 չափաքանակի աղյուսակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ, 21-րդ, 23-րդ, 24-րդ, 27-րդ և 28-րդ կետերը.
6) ուժը կորցրած ճանաչել N 2 չափաքանակի «Ծանոթագրություններ.» պարբերության 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը.
7) N 3 չափաքանակի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-26-րդ կետերով՝
« |
|
». |
8) N 3 չափաքանակի «Ծանոթագրություններ.» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով՝
«6. Թույլատրվում է դասական կոստյումը հատկացնել ամենօրյա համազգեստի փոխարեն:».
9) ուժը կորցրած ճանաչել N 3 չափաքանակի աղյուսակի 2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2025 թվական:
Changing Act | Corresponding incorporation |
---|
Changing Act | Corresponding incorporation |
---|