Basic information
Number
ՀՕ-254-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.09.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2025
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.07.2025
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
22.07.2025
Effective date
01.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․4-րդ մասով․

«4․4. Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են սույն հոդվածի 4․1-ին մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով ընձեռված հնարավորությունից օգտվելու դեպքերում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը և ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հուլիսի 22

Երևան

ՀՕ-254-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation