ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացման համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-250-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2025 թվական: