Basic information
Number
N 491
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-10.02.1992)
Status
Չի գործում
Source
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1990/հոկտեմբեր
Enactment organisation
ՀՀ Մինիստրների խորհուրդ
Enactment date
27.10.1990
Signing organisation
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ ՀՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Interrupt date
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 1990 թ. N 491

Քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը նշում է, որ 1990 թվականին հանրապետության սպառողական շուկայում ստեղծված լարվածությունն զգալիորեն պայմանավորված է ինչպես պետական և կոոպերատիվ կազմակերպությունների, այնպես էլ անհատների կողմից հանրապետությունից պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանմամբ:

Հանրապետության բնակչության սպասարկումը բարելավելու, ինչպես նաև ԽՍՀՄ այլ հանրապետությունների հետ փոխշահավետ տնտեսական հարաբերություններ հաստատելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Արգելել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հիմնարկություններին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին (այդ թվում կոոպերատիվներին) բոլոր տեսակի պարենային ապրանքների, դեղորայքի և տեղական շինանյութերի արտահանումը հանրապետությունից դուրս, բացառությամբ միջհանրապետական պլանային մատակարարումների:

2. Հայաստանի Հանրապետության կապի մինիստրությանը` արգելել հանրապետությունից դուրս պարենամթերքով ծանրոցների փոստային առաքումները, բացառությամբ հանրապետությունից դուրս գտնվող զինվորական ծառայության մեջ կամ ազատազրկման վայրերում գտնվող հասցեատերերի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` շահագրգռված մինիստրությունների և գերատեսչությունների հետ համատեղ`

ա) 10-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել «Առևտրի կանոնների, ապրանքների գնման և հանրապետության սահմաններից դուրս դրանց արտահանման կամ առաքման կարգի խախտման համար պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը.

բ) 15-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել հանրապետության ընդերքի հարստություններն օգտագործող կոոպերատիվների և մյուս կազմակերպությունների գործունեությունը կարգավորող առաջարկություններ:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը, Հայաստանի Հանրապետության կապի մինիստրությանը, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրությանը, առողջապահության մինիստրությանը, Անդրերկաթուղու Երևանի բաժանմունքին, քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությանը, ժողովրդական պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել սույն որոշման կատարումն ապահովելու համար:

5. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գ. Վարդանյանի վրա:



ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
11.01.2000, N 4 11.01.2000, N 491
10.02.1992, N 96 10.02.1992, N 491
Changed acts
Changing Act Corresponding incorporation