ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 976-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1530-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 և 2024 թվականներին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1530-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) որոշման 2-րդ կետի՝
ա. 5-րդ ենթակետում «2026» թիվը փոխարինել «2027» թվով,
բ. 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով՝
«8) եթե 2023 թվականին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել են մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում են նաև սույն կետի 4-րդ ենթակետի հիման վրա 2023 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, և նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքները փոխարինվում են նոր երաշխիքներով՝ երկարաձգված համապատասխան ժամկետներով:».
2) որոշման հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. Այն դեպքում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել են մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում են նաև սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 2023 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, և նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքները փոխարինվում են նոր երաշխիքներով՝ երկարաձգված համապատասխան ժամկետներով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|