ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Անկախ սույն մասի դրույթներից, անհատ ձեռնարկատեր և (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հանրագումարն ընթացիկ տարում 58.35 մլն դրամը գերազանցելու դեպքում գերազանցող մասից հարկ վճարողի կողմից տարեկան հաշվարկվում է եկամտային հարկ 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները և հարկային գործակալի միջոցով հաշվարկված ու պահված հարկի գումարները, իսկ հարկային գործակալ չհանդիսացող անձանցից եկամուտներ ստանալու դեպքում՝ հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները և ֆիզիկական անձի կողմից գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից ինքնուրույնաբար հաշվարկված հարկի գումարները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-133-Ն |