ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 967-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 808-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՎՌ ԱՐՄԵՆԻԱՆ ՖՐՈՒԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ՖԱՍԹ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 808-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) ցանկը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
« |
|
». |
2) hավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 178 000 000» թիվը փոխարինել «1 202 000 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |