ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 968-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2342-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի ««ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվող կառուցապատման ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 2342-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ներդրողի կողմից առաջարկվում է Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից 2025 թվականի հուլիսի 1-ին տրամադրված տեղեկանքում ընդգրկված՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից հետո մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը Ընկերության պարտատերերի գրանցամատյանում գրանցված Շահառուների հետ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը կնքել Ընկերության սնանկության գործով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և չբավարարված պահանջների զիջման (ցեսիայի) պայմանագիր՝ դրա դիմաց առաջարկելով նույն ժամկետում կնքել ՀՀ, Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան 81/2 հասցեում կառուցվող շենքից՝ Շահառուի կողմից Ընկերության հետ կնքված փոխառության կամ այլ գործարքների հիման վրա ապագայում ձեռք բերվելիք գույքային միավորի կամ համարժեք գույքային միավորի նկատմամբ 1 քմ-ի համար նույն գնով ու պայմաններով (բացառությամբ բնակարանի ներքին հարդարման և կահավորման աշխատանքների) անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր՝ պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ Ընկերության պարտատերերի գրանցամատյանում գրանցված և չբավարարված պահանջի չափով զեղչված (գույքի արժեքից այդ չափով նվազեցված) գնով, բայց ոչ պակաս, քան հազար դրամով։ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից հետո մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը Ընկերության պարտատերերի գրանցամատյանում գրանցված, հաստատված պահանջներ ունեցող գույքային միավոր գնելու նպատակով փոխառության կամ այլ պայմանագրեր կնքած և գումար վճարած ֆիզիկական անձինք ծրագրի համատեքստում նույնպես համարվում են Շահառու՝ ի լրումն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված Շահառուների։».
2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 968-Ա որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2342-Ա որոշման |
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Changing Act | Corresponding incorporation |
---|
Changing Act | Corresponding incorporation |
---|