ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 958-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման՝
1) 3.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին ենթակետով.
«5.1) վնասվածք ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ»․
2) հավելվածի՝
ա․ 2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ խեղման» բառերը,
բ․ 3-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «, խեղման» բառը,
գ․ 3.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.3-րդ կետով.
«3.3. Սույն կարգի իմաստով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողը (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտը) համարվում է համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձ, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո՝ այդ ծառայության ընթացքում ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով։»,
դ․ 5-րդ կետի 11-րդ ենթակետը «կամ» բառից հետո լրացնել «63 տարին լրացած`» բառերով,
ե. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կարգի 5.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պարգևավճարը նշանակվում է՝ անկախ նույն կետի 1-ին ենթակետով պարգևավճար ստանալու իրավունք ունենալու հանգամանքից։»,
զ. 17-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության վերջում «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» պարբերությամբ.
«դ. մարտական գործողություններին մասնակցելու մասին սույն կարգի 34-րդ կետի 4-րդ ենթակետում նշված փաստաթուղթն ստանալու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում,»,
է. 17-րդ կետի 4.1-ին ենթակետից հանել «սույն կարգի 11.1-ին կետում նշված դեպքերում` հետմահու» բառերը,
ը. 17-րդ կետի 6-րդ ենթակետում «10-րդ ենթակետում» բառերը փոխարինել «10-րդ և 11-րդ ենթակետերում» բառերով, իսկ «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով,
թ. 34-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու մասին զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը (վկայականը) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը, որը տրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշումներով սահմանված կարգով կամ այդ կարգավիճակը հաստատող՝ համապատասխան մարմնի տված փաստաթուղթը.»,
ժ. 34-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը «8-րդ ենթակետով» բառերից հետո լրացնել «, 5.1-ին կետով» բառերով,
ժա. 35-րդ կետը «կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերից հետո լրացնել «կամ ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերով.
ժբ․ 35.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.2-րդ և 35.3-րդ կետերով.
«35.2. Սույն կարգի 9-րդ կետում նշված պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձին զինվորական կենսաթոշակ կամ աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելիս սույն կարգի համապատախանաբար 5-րդ կետի 5-րդ ենթակետով կամ 6-րդ կետով սահմանված պարգևավճարը նշանակվում է առանց սույն կարգի 34-րդ կետի 4-րդ ենթակետում նշված փաստաթուղթ ներկայացնելու։
35.3. Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին (ընտանիքին) զոհված զինծառայողի գծով պարգևավճար է նշանակվում առանց զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին փաստաթուղթ ներկայացնելու, եթե պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա է տեղեկատվություն զոհված (մահացած) զինծառայողի գծով պարգևավճար կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակված լինելու մասին (այդ թվում՝ ընտանիքի այլ անդամին)։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2025 թվական: