ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«10» հուլիս 2025 թ. |
N 66-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ՝ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) կազմակերպությունների որակավորման կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) կազմակերպությունների հետ կնքվող՝ աջակցող միջոցները վերանորոգելու մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
7/10/2025
|
Ն. Մկրտչյան |
Հավելված N 1 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թ. «հուլիս» «10»-ի N 66-Ն հրամանի |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են աջակցող միջոց տրամադրող կազմակերպությունների որակավորման, կազմակերպությանը ներկայացվող պահանջների, աջակցող միջոցներ տրամադրելու կամ վերանորոգման ծառայություններ իրականացնելու մասին պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) կնքման հետ առնչվող հարաբերություններ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2. Որակավորման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովի կողմից։
3. Հանձնաժողովն ուսումնասիրում է կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որակավորման համար ներկայացվող պահանջներին և կազմվում է արձանագրություն՝ կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ։
4. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովը նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի նիստի մասին հանձնաժողովի անդամների իրազեկումն իրականացվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից նիստի գումարման մասին տեղեկատվությունը հանձնաժողովի նախագահի կողմից ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։
5. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Հանձնաժողովի անդամները կարող են քվեարկել միայն կողմ կամ դեմ: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը հանձնաժողովի մեկ անդամից մյուսին չի թույլատրվում: Եթե քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայները բաշխվում են հավասարաչափ, ապա հանձնաժողովի նախագահի ձայնը համարվում է որոշիչ։
6. Որակավորված կազմակերպությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) հետ կնքում է աջակցող միջոցների տրամադրման կամ աջակցող միջոցները վերանորոգելու մասին պայմանագիր:
3. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
7. Աջակցող միջոց տրամադրելու համար կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ նախարարություն հասցեագրած գրություն և սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը։
8. Որակավորման գործընթացին մասնակցելու կամահայտնության վերաբերյալ գրության հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում-հայտ` համաձայն Ձև 1-ի.
2) որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի 47-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերի․
3) տեղեկատվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանի (աջակցող միջոցի անվանումը (համաձայն Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված աջակցող միջոցի անվանման), ապրանքանիշը կամ մոդելը կամ կոդը, տեխնիկական նկարագրությունը և լուսանկարը, քանակ (հատ/զույգ), գինը, տրամադրման վայրի հասցեն և հեռախոսահամար (առկայության դեպքում՝ ֆեյսբուքյան հասցե և կայքէջ և էլեկտրոնային հասցեն)), համապատասխանության հավաստագիրը կամ հայտարարագրի լուսանկարը կամ սկանավորված տարբերակը (ներկրվող ապրանքների և (կամ) դրանց նյութերի, դետալներ համար),այլ տեղեկատվություն))` համաձայն Ձև 2-ի․
4) պրոթեզների և օրթեզների պատրաստման դեպքում նաև համապատասխան մասնագետներ ունենալու վերաբերյալ փաստը հավաստող փաստաթղթեր․
5) անհրաժեշտության դեպքում որակավորման գործընթացին առնչվող այլ տեղեկատվություն։
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը պետք է վավերացված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում) կամ էլեկտրոնային ստորագրությամբ:
10. Կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը իրականացվում է համաձայն Որոշման N 1 հավելվածի 49-52-րդ կետերի՝ սահմանված կարգով և ժամկետում:
11. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում՝ համաձայն Որոշման N 1 հավելվածի 53-55-րդ կետերի:
4.ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
12. Հանձնաժողովը դիմում-հայտերը և դրան կից փաստաթղթերն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացում, գնահատում և որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերի հիման վրա կազմում է արձանագրություն կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու մասին։
13. Որակավորված է համարվում այն կազմակերպությունը, որը ներկայացրել է սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերը։
14.Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման օրը, ամիսը, տարին.
2) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անուն-ազգանունները.
3) որակավորման գործընթացին մասնակցելու դիմում-հայտ ներկայացրած կազմակերպությունների անունները.
4) որակավորված կազմակերպության անվանումը.
5) որակավորում չանցած կազմակերպության անվանումը և որակավորում չանցնելու պատճառները.
6) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
15. Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամներից մեկը դիմում-հայտերի կամ դրանց կից փաստաթղթերի գնահատման և ամփոփման վերաբերյալ ունենում է հատուկ կարծիք, ապա այն ներկայացվում է գրավոր, որը կցվում է նիստի արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը։
16. Կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ կազմված արձանագրությունը հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պատասխանատու ստորաբաժանմանը՝ այդ մասին կազմակերպությանը գրավոր տեղեկացնելու համար։
17. Որակավորման գործընթացին դիմում-հայտ ներկայացրած կազմակերպությունները (նրանց ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել դիմում-հայտերի բացման և գնահատման նիստերին, ծանոթանալ նիստերի արձանագրություններին: Ցանկության դեպքում նիստերի արձանագրությունները դիմում-հայտ ներկայացրած կազմակերպություններին կարող են տրամադրվել համապատասխան գրավոր դիմումը նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:
5.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
18. Կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատասխանատու ստորաբաժանումն այդ մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպությանը։
19. Որակավորված լինելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը նախարարությանը գրավոր տեղեկացնում է պայմանագիր կնքելու վերաբերյալ իր պատրաստակամության մասին: Պայմանագիր կնքելու վերաբերյալ կազմակերպության պատրաստակամության մասին տեղեկատվությունը ստանալուց հետո նախարարության գնումների համակարգման բաժինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի նախագիծը ներկայացնում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրման, վերջինս այն հաստատում է՝ պահպանելով ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N1004-Ն որոշման N 1 հավելվածի 50-րդ կետով սահմանված ժամկետները։
20. Որակավորված կազմակերպության և նախարարության միջև կնքվում է աջակցող միջոցներ տրամադրելու մասին պայմանագիր` համաձայն սույն հրամանի N 2 հավելվածի։
21. Վերին և ստորին վերջույթների պրոթեզների (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնելու նպատակով վերին և ստորին վերջույթների պրոթեզներ (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ ստորին վերջույթի հոդով օրթեզներ կամ օրթոպրոթեզներ տրամադրող՝ որակավորված կազմակերպությունները նախարարություն են ներկայացնում վերանորոգման ծառայություններ իրականացնելու վերաբերյալ գրություն՝ կից դիմում-հայտ և տեղեկատվություն` համաձայն Ձևերի 3-ի և 4-ի, որում հայտնում են համապատասխան պայմանագիր կնքելու վերաբերյալ իրենց կամահայտնությունը` նշելով Որոշմամբ հաստատված վերանորոգումների ցանկից, որ տեսակի վերանորոգումներն են իրականացվելու իրենց կողմից: Վերանորոգում իրականացնելու վերաբերյալ նախարարություն դիմում ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորված կազմակերպության և նախարարության միջև կնքվում է վերանորոգման ծառայություններ իրականացնելու մասին պայմանագիր` համաձայն սույն հրամանի N 3 հավելվածի։
22. Որակավորված կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախարարության գնումների համակարգման բաժինը տեղեկացնում է պատասխանատու ստորաբաժանմանը։
23. Որակավորված կազմակերպության գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում կազմակերպությունը` գրությունով եռօրյա ժամկետում տեղեկացնում է Նախարարությանը։
24. Վերին և ստորին վերջույթների պրոթեզների (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ օրթեզների տրամադրման համար արդեն իսկ Որակավորված կազմակերպությունները վերին և ստորին վերջույթների նորանվամբ պրոթեզներ (այդ թվում` օրթոպրոթեզներ) կամ օրթեզներ վերանորոգելու նպատակով որակավորման գործընթացով չեն անցնում։ Այս դեպքում նրանք գրությունով նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն այդ մասին՝ համաձայն Ձև 4-ի (Էքսել ձևաչափով), որի հիմքով էլ նախարարության գնումների համակարգման բաժինը կնքում է համապատասխան պայմանագիր (համաձայնագիր)։
25. Որակավորված կազմակերպությունը տրամադրող աջակցող միջոցի նոր տեսակ ավելացնելու կամ փոփոխելու կամ աջակցող միջոցի գնային փոփոխության դեպքում՝ գրությունով եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` համաձայն N 1 Հավելվածի Ձև 2-ի (Էքսել ձևաչափով)՝«Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար։
Ձև 1
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ
Աջակցող միջոց տրամադրելու գործունեության որակավորման
1. ____________________________________________________________________________________
Կազմակերպության անվանումը
2. ____________________________________________________________________________________
Կազմակերպության պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
3. ____________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
Կազմակերպության իրավաբանական հասցե և կապի միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային հասցեն և ֆաքսը)
4.
Տրամադրվող աջակցող միջոցի անվանումը (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված աջակցող միջոցի անվանման) |
Կազմակերպության գործունեության հասցեն Երևանում |
Կազմակերպության գործունեության հասցեն ՀՀ մարզում(ներառյալ հեռախոսահամարը, |
Կազմակերպության գործունեության այլ հասցեներ | |
1. |
1. |
1. |
1. | |
2. |
2. | |||
... |
5. Ներկայացվող այլ փաստաթղթերը՝
1)_______________________________________________________________________________
2)______________________________________________________________________________
3)______________________________________________________________________________
4)______________________________________________________________________________
5)______________________________________________________________________________
6)_________________________________________________________________________
7)__________________________________________________________________________
6 Այլ տեղեկատվություն________________________________________________________
______________________________________________________________
Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար`
_____________________________________________________________________
պաշտոնը, անունը, ազգանունը
__________________ ստորագրությունը | ||
Կ.Տ. | ||
«_____» «__________________» 20 թ. |
Ձև 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Որակավորված կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցող միջոցի վերաբերյալ
______________________________________________________
Կազմակերպության անվանումը
Հ/Հ |
Աջակցող միջոցի անվանումը(համաձայն Հայաստանի Հանրա-պետության կառա-վարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված աջակցող միջոցի անվանման) |
Ապրան-քանիշը կամ Մոդելը կամ կոդը |
Տեխնի-կական նկարա-գրությունը և լուսանկարը |
Քանակ(հատ/զույգ) |
Գինը |
Տրամադրման վայրի հասցեն և հեռախո-սահամար(առկայության դեպքում՝ ֆեյսբուքյան հասցե և կայքէջ և էլեկտրոնային հասցեն) |
Համապա-տասխա-նության հավաս-տագիրը կամ հայտա-րարագրի լուսանկարը կամ սկանա-վորված տարբերակը |
Այլ տե-ղե-կա-տվու-թյուն |
1 |
||||||||
2 |
||||||||
3 |
||||||||
... |
Ձև 3
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ
Վերանորոգման ծառայություն իրականացնելու մասին
1. ____________________________________________________________________________________
Կազմակերպության անվանումը
2. ____________________________________________________________________________________
Կազմակերպության պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
3. ____________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________
Կազմակերպության իրավաբանական հասցե և կապի միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային հասցեն և ֆաքսը)
4.
Վերանորոգման ծառայության անվանումը |
Կազմակերպության գործունեության հասցեն | |
1. |
1. | |
2. |
||
... |
Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար`
_____________________________________________________________________
պաշտոնը, անունը, ազգանունը
__________________ ստորագրությունը | ||
Կ.Տ. | ||
«_____» «__________________» 20 թ. |
Ձև 4
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Որակավորված կազմակերպությունների կողմից իրականացվող վերանորոգման ծառայության վերաբերյալ
______________________________________________________
Կազմակերպության անվանումը
Հ/Հ |
Վերանորոգման ծառայության անվանումը |
Գինը |
Տրամադրման վայրի հասցեն և հեռախոսահամար, |
Այլ տեղեկա-տվություն |
1 |
||||
2 |
||||
3 |
||||
... |
Հավելված N 2 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թ. «հուլիս» «10»-ի N 66-Ն հրամանի |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք․Երևան |
«____» «________» 20__ թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Պատվիրատու), ի դեմս՝ գլխավոր քարտուղար ________________, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, և ____________________________________________________________________________
______________________________________________________________(այսուհետ Կատարող),
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
ի դեմս____________________________________________________________________________,
(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)
Որը գործում է________________________________________________________________հիման
(կանոնադրության, լիազորագրի կամ այլն)
վրա, մյուս կողմից, հիմք ընդունելով աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների որակավորման նպատակով 20__թ. «___________» «______» -ին կայացած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 20 թ. «___________»«______» N _____-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) ստեղծված որակավորման հանձնաժողովի տրված արձանագրությունը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:
1.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1.1. Կատարողը Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցում է Պայմանագրում նշված ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ), իսկ Պատվիրատուն վճարում է այդ Ծառայությունների դիմաց աջակցող միջոցի ձեռք բերման արժեքը՝ Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:
1.2. Կատարողի կողմից արտերկրից ներկրվող աջակցող միջոցները և դրա պատրաստման նյութերը (մասերը և դետալները) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր (այսուհետ` Համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր):
1.3. Պատվիրատուի համար ընդունելի է համարվում այն Համապատասխանության հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից Կատարողը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ Կատարողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:
1.4. Կատարողը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, Պետական հավաստագրում նշված կամ աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող շահառուին (այսուհետ` Շահառու) տրամադրում է Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված նվազագույն պահանջներին (այսուհետ` Նվազագույն պահանջներ) և Պայմանագրի 1.2 և 1.3 կետերի պահանջներին համապատասխանող, ինչպես նաև Հրամանով հաստատված N 1 Հավելվածի Ձև 2-ով (այսուհետև՝ Ձև 2) սահմանված ձևաչափով Պատվիրատուին ներկայացված աջակցող միջոց:
1.5. Կատարողը կարող է Շահառուի ցանկությամբ, նրան տրամադրել Պայմանագրով նախատեսված Նվազագույն պահանջներից տարբերվող՝ ավելի որակյալ (գնային արժեքով ավելի բարձր կամ Նվազագույն պահանջները գերազանցող) աջակցող միջոց: Եթե Շահառուի անհատական կարիքներին համապատասխանող` Պայմանագրով նախատեսված Նվազագույն պահանջներից տարբերվող՝ ավելի որակյալ աջակցող միջոցի գինը բարձր է դրա համար փոխհատուցվող գումարից, ապա Շահառուն իր ցանկությամբ այն կարող է ձեռք բերել գների տարբերությունը վճարելու դեպքում:
1.6. Եթե Շահառուն նախընտրում է ձեռք բերել աջակցող միջոցի փոխհատուցման համար նախատեսված գնից ավելի էժան աջակցող միջոց, որը չի տարբերվում Պայմանագրով նախատեսված Նվազագույն պահանջներից և համապատասխանում է նրա անհատական կարիքներին, ապա կարող է ավելացած գնային արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են աջակցող միջոցի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:
1.7. Եթե աջակցող միջոցի փաստացի գինը ավելի ցածր է դրա համար նախատեսված փոխհատուցման գնից, ապա Պատվիրատուն տրամադրված աջակցող միջոցի դիմաց փոխհատուցում է փաստացի գնին համապատասխան: Պայմանագրի շրջանակներում Շահառուին տրամադրվող աջակցող միջոցի փաստացի գնի հաշվարկի պատասխանատվությունը կրում է Կատարողը:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Պատվիրատուն իրավունք ունի`
2.1.1. ցանկացած ժամանակ ստուգել Ծառայությունների մատուցման ընթացքը և աջակցող միջոցի որակը, Կատարողից ստանալ օրենքով չարգելված ցանկացած տեղեկատվություն Ծառայությունների ընթացքի վերաբերյալ՝ առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.
2.1.2. Կատարողի կողմից Նվազագույն պահանջներին չհամապատասխանող աջակցող միջոց տրամադրելու դեպքում՝
ա. չընդունել աջակցող միջոցի տրամադրման վերաբերյալ Պայմանագրի N 2 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն)՝ սահմանելով ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը Պայմանագրի Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ (ողջամիտ ժամկետը չի կարող գերազանցել 21 օրը)՝ կիրառելով Պայմանագրի 5.3 կետով սահմանված տույժը.
բ. հետ գանձել Պայմանագրի Նվազագույն պահանջներին չհամապատասխանող յուրաքանչյուր տրամադրված աջակցող միջոցի համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե Կատարողը հրաժարվում է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի կամ Նվազագույն պահանջներին չհամապատասխանող աջակցող միջոցը Պայմանագրի Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով.
գ. հետ գանձել տրամադրված աջակցող միջոցի համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինված աջակցող միջոցը ոչ պատշաճ որակի է կամ չի հանդիսանում սույն պայմանագրի 2.4.2 կետով սահմանված աջակցող միջոց:
2.1.3. Միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
ա. Կատարողը հրաժարվել է ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը Պայմանագրի Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով.
բ. Կատարողը ներկայացված հիմնավորումների հիման վրա ստանձնելով պարտավորություն՝ ողջամիտ ժամկետում անհատույց չի փոխարինել ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը Պայմանագրի Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով.
գ. Կատարողի կողմից տրամադրված ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը առողջական վնաս է հասցրել շահառուին.
դ. եթե առկա են Պայմանագրի 7.4 կետով սահմանված դեպքերը
2.2. Պատվիրատուն պարտավոր է`
2.2.1. ընդունել հաշվետու ամսում Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների մասին հաշվետվությունները (թղթային կամ էլեկտրոնային եղանակով)` համաձայն 3.1 կետով պահանջվող փաստաթղթերի, իսկ դրանցում անհապատասխանություններ կամ թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին.
2.2.2. հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի կողմից 2.2.1 կետով ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ և թերություններ չգտնելու դեպքում` ընդունելի համարել մատուցված Ծառայությունների արդյունքը և Կատարողին տրամադրել իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակ.
2.2.3. մատուցված Ծառայությունների արդյունքն ընդունելի համարելու դեպքում, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցել ընդունված հաշվետվություններով նախատեսված գումարը, իսկ տուգանքների առկայության դեպքում` դրանք հաշվարկել Պայմանագրի 2.1.2 կետի համաձայն:
2.3. Կատարողն իրավունք ունի`
2.3.1. Պատվիրատուից պահանջել մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա գումարը վճարել Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում.
2.3.2. Պատվիրատուից պահանջել չմիջամտելու Կատարողի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը.
2.3.3. Ցանկացած պահի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը և դուրս գալ որակավորված Կազմակերպությունների ցանկից, եթե տվյալ պահին Պատվիրատուի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:
2.4. Կատարողը պարտավոր է`
2.4.1. աջակցող միջոցը Շահառուին տրամադրել Նվազագույն պահանջներին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգի և պայմանների համաձայն: Կազմակերպությունը պարտավոր է ունենալ մշտապես պետական հավաստագրով սահմանված գնին համարժեք աջակցող միջոցներ: Միաժամանակ 1-ամսյա ժամկետում նախարարությանը ներկայացնել որակավորված աջակցող միջոցների ցանկերը՝ ներառելով աջակցող միջոցի անվանումը, տեխնիկական նկարագրերը, նկարները և գնային արժեքները՝ նախարարության կայք էջում տեղադրելու նպատակով։
2.4.2. աջակցող միջոցը Շահառուին տրամադրել նրա անհատական կարիքներին համապատասխան.
2.4.3. աջակցող միջոցը Շահառուին տրամադրել` Շահառուի կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց և նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո.
2.4.4. Շահառուին սպասարկել պատշաճ մակարդակով, սովորեցնել աջակցող միջոցը օգտագործելու ձևը.
2.4.5. Պատվիարատուին տրամադրել տեղեկատվություն իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն): Իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին.
2.4.6. Պատվիրատուին ներկայացնել տրամադրվող աջակցող միջոցի տեխնիկական նկարագրությունները, լուսանկարները, գները և այլ տեղեկատվություն, ինչպես նաև տրամադրվող աջակցող միջոցների տեսականու, դրանց տեխնիկական նկարագրությունների, լուսանկարների, գների և այլ տեղեկատվության փոփոխության դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել Պատվիրատուին՝ N 1 Հավելվածի Ձև 2-ով սահմանված ձևաչափով.
2.4.7. Ողջամիտ ժամկետում անհատույց փոխարինել ոչ պատշաճ որակի աջակցող միջոցը Պայմանագրի Նվազագույն պահանջներին համապատասխանող աջակցող միջոցով.
2.4.8. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2, 5.3 կետերով նախատեսված տույժերն ու տուգանքները.
2.4.9. Ծառայությունները մատուցել պատշաճ որակով.
2.4.10. Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.11. Չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Շահառուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները և տվյալները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
3. ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Պատվիրատուի կողմից Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի կողմից երկկողմ ստորագրված և կնքված Արձանագրությունով: Կատարողը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, Պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսում Շահառուներին տրամադրված աջակցող միջոցի մասին իր կողմից ստորագրված Արձանագրության (1 օրինակ), «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգից արտածած ամփոփ հաշվետվությունը (1 օրինակ), հաշիվ-ապրանքագիրը (1 օրինակ): Ֆունկցիոնալ պրոթեզի տրամադրման դեպքում կազմակերպությունը պարտավորվում է ներկայացնել ամբողջական (բացվածքով) տեղեկատվություն՝ դետալների գնային արժեքների վերաբերյալ համաձայն Հավելված 3-ի։
3.2. Պատվիրատուի կողմից Արձանագրությունը ստորագրվում է, եթե Շահառուին տրամադրված աջակցող միջոցը համապատասխանում է Պայմանագրի 2.2.2 կետի պայմաններին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, Արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված համապատասխան միջոցները:
3.3. Պատվիրատուն Արձանագրությունը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակը կամ աջակցող միջոցի տրամադրման արդյունքը չընդունելու մասին պատճառաբանված մերժումը։
4. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1. Աջակցող միջոցի ձեռքբերման արժեքը սահմանվում է պետական բյուջեով պետական և առանց պետական հավաստագրերով աջակցող միջոցների ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում, իսկ պետական և առանց պետական հավաստագրի մեկ միավորի գնային արժեքը հաստատվում է ՀՀ կառավարության 2024 հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ։ Պետական և առանց պետական հավաստագրի արժեքը ներառում է նաև Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, հարկերն ու տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։
4.2. Աջակցող միջոցի ձեռքբերման արժեքի փոփոխության դեպքում Պատվիրատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Կատարողին:
4.3. Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է երկկողմ ստորագրված Արձանագրության հիման վրա` փոխհատուցման համար նախատեսված ամսում` 20 բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների չափից։ Եթե մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցելու համար տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա փոխհատուցումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը։
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Պայմանագրով չնախատեսված դեպքերում, կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
5.2. Պայմանագրի N 1 հավելվածում նշված նվազագույն պահանջներին չհամապատասխանող ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1 կետում նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով: Ընդ որում տուգանքը հաշվարկվում է նաև ծառայությունը սույն պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:
5.3. Պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված ծառայության գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։
5.4. Պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։
5.5. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ և պատշաճ՝ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան կատարելուց։
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
6.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված իրավական ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:
7.2. Պայմանագիրը կնքվում է անժամկետ:
7.3. Կատարողը կարող է լուծել պայմանագիրը, եթե մարված են պայմանագրով նախատեսված պարտավորությունները, կամ եթե այդ պարտավորությունները Կատարողը, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցել է այլ կազմակերպության, որը հանդիսանում է Պատվիրատուի կողմից որակավորված աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպություն:
7.4. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ աջակցող միջոցների տրամադրման գործընթացում, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ որակավորման ընթացակարգի արդյունքում Կատարողին որակավորված ճանաչելու մասին արձանագրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների (այդ թվում բաց թողնված օգուտի) ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները:
7.5. Պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի հետ նոր Պայմանագիր կնքել՝ համաձայն Որոշման N 1 հավելվածի 55-րդ կետի։
7.6. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:
7.7. Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
7.8. Պայմանագրի գործողության ժամկետը դադարում է, եթե Պատվիրատուի մոտ վերացել է Աջակցող միջոցներ որակավորված կազմակերպությունների միջոցով տրամադրելու անհրաժեշտությունը: Այս մասին Պատվիրատուն անհապաղ տեղեկացնում է Կատարողին:
7.9. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:
7.10. Երրորդ անձանց նկատմամբ Պայմանագրի կողմերի պարտավորությունները, ներառյալ՝ Պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման առարկայից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը կրում է Կատարողը:
7.11. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
7.12. Պայմանագրի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
7.13. Պայմանագիրը և դրա հավելվածները կազմված են ---- էջից, կնքվում են երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:
7.14. Պայմանագրից ծագած կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության:
7.15. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ Անվանումը` Հասցեն` Բանկի անվանումը` Հ/Հ ՀՎՀՀ Գլխավոր քարտուղար` .................................... Կ.Տ. (ստորագրություն) |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Անվանումը` Հասցեն` Բանկի անվանումը` Հ/Հ ՀՎՀՀ Տնօրեն` ............................... Կ.Տ. (ստորագրություն) |
Հավելված N 1
«________» «___________________» 20__ թ.
N «__________________________» պայմանագրի
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանով սահմանված աջակցող միջոցների նվազագույն պահանջները կիրառվում են պետական բյուջեի կողմից պետական և առանց պետական հավաստագրերի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման նկատմամբ:
Վերոնշյալ ծառայությունների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշումով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման համաձայն աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող անձանց (այսուհետ՝ շահառու) տրամադրվում են հետևյալ տեսակի աջակցող միջոցները.
Հավելված N 2
«________» «___________________» 20__ թ.
N «__________________________» պայմանագրի
Պատվիրատու ___________________________ ___________________________ գտնվելու վայրը ______________ հհ _________________________ ___________________________ հվհհ _______________________ |
Կատարող _____________________________ _____________________________ գտնվելու վայրը ________________ հհ____________________________ ______________________________ հվհհ___________________________ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«___» «__________________» 20__թ.
Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը` _______________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20__թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն՝ ի դեմս __________________________________________________________________ և
Կատարողը՝ ի դեմս________________________________________________, հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20__թ. կազմված` գնման հայտը նախագծած ներկայացուցչի N ___ եզրակացությունն այն մասին, որ Պայմանագրով նախատեսված` ստորև նշված ծառայությունները համապատասխանում են Պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կատարողը մատուցել է հետևյալ ծառայությունները՝
N |
Մատուցված ծառայությունների | |||||
անվանումը |
տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանքը |
քանակական ցուցանիշը |
կատարման ժամկետը |
Վճարման ենթակա գումարը /հազար դրամ/ |
Վճարման ժամկետը /ըստ վճարման ժամանակացույցի/ | |
փաստացի |
փաստացի | |||||
|
Վերը նշված ծառայությունների մատուցման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Ծառայությունը հանձնեց |
Ծառայությունն ընդունեց |
___________________________ |
___________________________ |
___________________________ |
___________________________ |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Հավելված N 3
«________» «___________________» 20__ թ.
N «__________________________» պայմանագրի
__________________________________________________________________
(շահառուի անուն, ազգանուն և հայրանուն)
______________________________________________________«_____»_«___________»__20_____թ․_
(տրամադրված ֆունկցիոնալ պրոթեզի անվանումը և տրամադրման ամսաթիվը)
Հ/Հ |
Դետալի անվանումը |
Քանակը |
Չափման միավոր |
Միավորի արժեքը |
Գինը |
1. |
|||||
2. |
|||||
. |
|||||
. |
|||||
. |
|||||
. |
|||||
Ֆունկցիոնալ պրոթեզի ընդհանուր գումարը |
Կազմակերպության անվանումը _________________________________
Տնօրեն՝ __________________________________________
(անուն, ազգանուն և ստորագրություն)
«______» «______________» 20___թ․»
Հավելված N 3 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թ. «հուլիս» «10»-ի N 66-Ն հրամանի |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ք․ Երևան |
«____» «________» 20__ թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետև` Պատվիրատու), ի դեմս՝ գլխավոր քարտուղար ____________, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, և ___________________________________________________________________________________
________________________________________________________(այսուհետև` կատարող)
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
ի դեմս___________________________________________________________________________,
(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)
Որը գործում է ____________________________________________________________________
(կանոնադրության, լիազորագրի կամ այլն)
հիման վրա, մյուս կողմից, հիմք ընդունելով աջակցող միջոցներ տրամադրելու մասին N «_______________________» պայմանագիրը կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:
1.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԳՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
1.1 Կատարողը Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցում է Պայմանագրում նշված ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ), իսկ Պատվիրատուն վճարում է այդ Ծառայությունների դիմաց աջակցող միջոցի վերանորոգման (այսուհետ` վերանորոգում) իրականացման արժեքը՝ Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:
1.2 Կատարողի կողմից արտերկրից ներկրվող վերանորոգման համար անհրաժեշտ դետալները և մասերը պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր (այսուհետ` Համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր):
1.3 Պատվիրատուի համար ընդունելի է համարվում այն Համապատասխանության հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից Կատարողը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ Կատարողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:
1.4 Կատարողը Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում, վերանորոգում ստանալու իրավունք ունեցող շահառուին (այսուհետ` Շահառու) տրամադրում է Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված նվազագույն պահանջներին (այսուհետ` Նվազագույն պահանջներ) և Պայմանագրի 1.2 և 1.3 կետերի պահանջներին համապատասխանող վերանորոգում:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1 Պատվիրատուն իրավունք ունի`
2.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Ծառայությունների մատուցման ընթացքը և վերանորոգման իրականցման որակը, Կատարողից ստանալ օրենքով չարգելված ցանկացած տեղեկատվություն Ծառայությունների ընթացքի վերաբերյալ՝ առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.
2.1.2 Կատարողի կողմից իրականացված վերանորոգումը Նվազագույն պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝
ա. չընդունել վերանորոգման իրականացման վերաբերյալ Պայմանագրի N 2 հավելվածով սահմանված հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն)՝ սահմանելով ոչ պատշաճ որակի վերանորոգում, Պայմանագրի Նվազագույն պահանջներին համապատասխանող վերանորոգման անհատույց իրականացման ողջամիտ ժամկետ (ողջամիտ ժամկետը չի կարող գերազանցել 21 օրը)՝ կիրառելով Պայմանագրի 5.3 կետով սահմանված տույժը.
բ. հետ գանձել Պայմանագրի Նվազագույն պահանջներին չհամապատասխանող յուրաքանչյուր վերանորոգման համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե Կատարողը հրաժարվում է ողջամիտ ժամկետում անհատույց կրկին վերանորոգել տվյալ աջակցող միջոցը` սահմանված նվազագույն պահանջներին համապատասխան.
գ. հետ գանձել վերանորոգման համար վճարված գումարն ամբողջությամբ, եթե ողջամիտ ժամկետում անհատույց իրականացված վերանորոգումը ոչ պատշաճ որակի է կամ չի հանդիսանում սույն պայմանագրի 2.4.2 կետով սահմանված պայմանին.
2.1.3 միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
ա. Կատարողը հրաժարվել է ողջամիտ ժամկետում անհատույց կրկին վերանորոգել կատարողի կողմից ոչ պատշաճ վերանորոգված աջակցող միջոցը Պայմանագրի Նվազագույն պահանջներին համապատասխան.
բ. Կատարողը ներկայացված հիմնավորումների հիման վրա ստանձնելով պարտավորություն՝ ողջամիտ ժամկետում անհատույց կրկին չի վերանորոգել ոչ պատշաճ որակի վերանորոգված աջակցող միջոցը Պայմանագրի Նվազագույն պահանջներրին համապատասխան.
գ. Կատարողի կողմից իրականացված վերանորոգման հետևանքով աջակցող միջոցի օգտագործումը առողջական վնաս է հասցրել շահառուին.
դ. եթե առկա են Պայմանագրի 7.4 կետով սահմանված դեպքերը:
2.2 Պատվիրատուն պարտավոր է`
2.2.1 ընդունել հաշվետու ամսում Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների մասին հաշվետվությունները (թղթային կամ էլեկտրոնային եղանակով)` համաձայն 3.1 կետով պահանջվող փաստաթղթերի, իսկ դրանցում անհապատասխանություններ և (կամ) թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին.
2.2.2 հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի կողմից 2.2.1 կետով ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ և թերություններ չգտնելու դեպքում` ընդունելի համարել մատուցված Ծառայությունների արդյունքը և Կատարողին տրամադրել իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակ.
2.2.3 մատուցված Ծառայությունների արդյունքն ընդունելի համարելու դեպքում, Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցել ընդունված հաշվետվություններով նախատեսված գումարը, իսկ տուգանքների առկայության դեպքում` դրանք հաշվարկել Պայմանագրի 2.1.2 կետի համաձայն:
2.3. Կատարողն իրավունք ունի`
2.3.1 Պատվիրատուից պահանջել մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցման ենթակա գումարը վճարել Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում.
2.3.2 Պատվիրատուից պահանջել չմիջամտելու Կատարողի կողմից Պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեությանը.
2.3.3 ցանկացած պահի միակողմանիորեն լուծել Պայմանագիրը, եթե տվյալ պահին Պատվիրատուի նկատմամբ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:
2.4. Կատարողը պարտավոր է`
2.4.1 վերանորոգումն իրականացնել Նվազագույն պահանջներին համապատասխան, ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգի և պայմանների համաձայն.
2.4.2 վերանորոգումն իրականացնել շահառուի անհատական կարիքներին համապատասխան.
2.4.3 վերանորոգված աջակցող միջոցը Շահառուին տրամադրել` աջակցող միջոցը Շահառուի կարիքներին վերջնականապես հարմարեցնելուց հետո․
2.4.4 Շահառուին սպասարկել պատշաճ մակարդակով, սովորեցնել վերանորոգված աջակցող միջոցը օգտագործելու ձևը.
2.4.5 Պատվիարատուին տրամադրել տեղեկատվություն իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն): Իր գործունեության վայրի, այլ սպասարկման կետերի և ներկայացուցչությունների վերաբերյալ տեղեկատվության (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն) փոփոխման դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում հայտնել Պատվիրատուին.
2.4.6 ողջամիտ ժամկետում անհատույց կրկին վերանորոգել Պայմանագրի նվազագույն պահանջներին չհամապատասխանող` կատարողի կողմից վերանորոգված աջակցող միջոցը.
2.4.7 Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2, 5.3 կետերով նախատեսված տույժերն ու տուգանքները.
2.4.8. Վերանորոգման ծառայությունը մատուցել պատշաճ որակով։
2.4.9. Պայմանագրի գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.10. Չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Շահառուների վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները և տվյալները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
3. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1 Պատվիրատուի կողմից Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են Պատվիրատուի և Կատարողի կողմից երկկողմ ստորագրված և կնքված Արձանագրությունով: Կատարողը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, Պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսում Շահառուներին տրամադրված վերանորոգման իրականացման մասին իր կողմից ստորագրված Արձանագրության (1 օրինակ), «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգից արտածած ամփոփ հաշվետվությունը (1 օրինակ), հաշիվ-ապրանքագիրը (1 օրինակ)։
3.2 Պատվիրատուի կողմից Արձանագրությունը ստորագրվում է, եթե վերանորոգումը համապատասխանում է Պայմանագրով նախատեսված պահանջներին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, Արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով նախատեսված համապատասխան միջոցները:
3.3 Պատվիրատուն Արձանագրությունը ստանալու պահից հնգօրյա ժամկետում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված Արձանագրության մեկ օրինակը կամ վերանորոգման արդյունքը չընդունելու մասին պատճառաբանված մերժումը։
4. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1 Վերանորոգման ծառայության արժեքը սահմանվում է ՀՀ պետական բյուջեով վերանորոգման ծառայությունների իրականացման համար նախատեսված միջոցների շրջանակներում, իսկ վերանորոգման մեկ միավորի գնային արժեքը հաստատվում ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի-ի N 1004-Ն որոշմամբ։ Վերանորոգման մեկ միավորի գնային արժեքը ներառում է նաև Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, հարկերն ու տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները։
4.2 Վերանորոգման արժեքի փոփոխության դեպքում Պատվիրատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Կատարողին:
4.3 Պատվիրատուն` Կատարողի կողմից մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է երկկողմ ստորագրված Արձանագրության հիման վրա` փոխհատուցման համար նախատեսված ամսում` 20 բանկային օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված միջոցների չափից։ Եթե մատուցված Ծառայությունների դիմաց փոխհատուցելու համար տվյալ ժամանակահատվածում նախատեսված միջոցները չեն բավարարում, ապա փոխհատուցումը, սույն կետի պայմաններով, իրականացվում է այն ամսում, որում դրամական միջոցները նախատեսված են, սակայն ոչ ուշ քան տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը։
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1 Պայմանագրով չնախատեսված դեպքերում, կողմերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
5.2 Պայմանագրի N 1 հավելվածում նշված նվազագույն պահանջներին չհամապատասխանող ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1 կետում նախատեսված գումարի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով: Ընդ որում տուգանքը հաշվարկվում է նաև ծառայությունը սույն պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն պատվիրատուի կողմից այդ չընդունվելու դեպքում:
5.3 Պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված ծառայության գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով։
5.4 Պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։
5.5 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ և պատշաճ՝ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան կատարելուց։
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
6.1 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված իրավական ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:
7.2 Պայմանագիրը կնքվում է անժամկետ:
7.3 Կատարողը կարող է լուծել պայմանագիրը եթե մարված են պայմանագրով նախատեսված պարտավորությունները, կամ եթե այդ պարտավորությունները Կատարողը, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցել է այլ կազմակերպության, որը հանդիսանում է Պատվիրատուի կողմից որակավորված աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպություն:
7.4 Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության և (կամ) վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ վերանորոգման գործընթացում, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ աջակցող միջոցների որակավորման ընթացակարգի արդյունքում Կատարողին որակավորված ճանաչելու մասին արձանագրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում Պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների (այդ թվում բաց թողնված օգուտի) ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները:
7.5 Պայմանագիրը միակողմանի լուծվելու դեպքում Կատարողը կարող է Պատվիրատուի հետ նոր Պայմանագիր՝ համաձայն Որոշման N 1 հավելվածի 55-րդ կետի։
7.6 Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:
7.7 Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
7.8 Պայմանագրի գործողության ժամկետը դադարում է, եթե Պատվիրատուի մոտ վերացել է վերանորոգումը որակավորված կազմակերպությունների միջոցով տրամադրելու անհրաժեշտությունը: Այս մասին Պատվիրատուն անհապաղ տեղեկացնում է Կատարողին:
7.9 Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են:
7.10 Երրորդ անձանց նկատմամբ Պայմանագրի կողմերի պարտավորությունները, ներառյալ՝ Պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման համար պատասխանատվությունը կրում է Կատարողը:
7.11 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
7.12 Պայմանագրի հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
7.13 Պայմանագիրը և դրա հավելվածները կազմված են ____ էջից, կնքվում են երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:
7.14 Պայմանագրից ծագած կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության:
7.15 Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ Անվանումը` Հասցեն` Բանկի անվանումը` Հ/Հ ՀՎՀՀ Գլխավոր քարտուղար`
.................................... Կ.Տ. (ստորագրություն) |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Անվանումը` Հասցեն` Բանկի անվանումը` Հ/Հ ՀՎՀՀ Տնօրեն`
............................... Կ.Տ. (ստորագրություն) |
Հավելված N 1
«________» «___________________» 20__ թ.
N «__________________________» պայմանագրի
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանի՝ Վերանորոգումը համարվում է աջակցող միջոցների հիմնական դետալների և նյութերի փոխարինման ու տեղադրման և նվազագույն պահանջով նախատեսված այլ մասնագիտական ծառայությունները:
Ստորև նշված վերանորոգման ժամանակ օգտագործվող դետալները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր:
Վերոնշյալ ծառայությունների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշումով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշումով վերանորոգման ծառայությունների ցանկը․
Հավելված N 2
«________» «___________________» 20__ թ.
N «__________________________» պայմանագրի
Պատվիրատու ___________________________ ___________________________ գտնվելու վայրը ______________ հհ _________________________ ___________________________ հվհհ _______________________ |
Կատարող _____________________________ _____________________________ գտնվելու վայրը ________________ հհ____________________________ ______________________________ հվհհ___________________________ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«___» «__________________» 20__թ.
Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը` _______________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20__թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն՝ ի դեմս __________________________________________________________________ և
Կատարողը՝ ի դեմս________________________________________________, հիմք ընդունելով Պայմանագրի կատարման վերաբերյալ «____» «__________________» 20__թ. կազմված` գնման հայտը նախագծած ներկայացուցչի N ___եզրակացությունն այն մասին, որ Պայմանագրով նախատեսված` ստորև նշված ծառայությունները համապատասխանում են Պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կատարողը մատուցել է հետևյալ ծառայությունները՝
N |
Մատուցված ծառայությունների | |||||
անվանումը |
տեխնիկական բնութագրի համառոտ շարադրանքը |
քանակական ցուցանիշը |
կատարման ժամկետը |
Վճարման ենթակա գումարը /հազար դրամ/ |
Վճարման ժամկետը /ըստ վճարման ժամանակացույցի/ | |
փաստացի |
փաստացի | |||||
|
Վերը նշված ծառայությունների մատուցման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Ծառայությունը հանձնեց |
Ծառայությունն ընդունեց |
___________________________ |
___________________________ |
___________________________ |
___________________________ |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2025 թվական:
Changing Act | Corresponding incorporation |
---|
Changing Act | Corresponding incorporation |
---|