ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-220-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|