Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-210-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ մասում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով» բառերը փոխարինել ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով» բառերով, իսկ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը՝ ««Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 20-րդ և 26-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 171.8-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «ոչ ամբողջական» բառերից հետո լրացնել «կամ ապակողմնորոշիչ» բառերով.

2) 1-ին և 2-րդ մասերը «ոչ ամբողջական» բառերից հետո լրացնել «կամ ապակողմնորոշիչ» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասում «158-րդ հոդվածի երկրորդ և քսաներորդ մասերի,» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի երկրորդ մասի,» բառերով։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հուլիսի 14

Երևան

ՀՕ-210-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան