ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածի 2.3-րդ աղյուսակում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 «Մարզի անվանումը  | 
 Համայնքի անվանումը  | 
 Բնակավայրի անվանումը  | 
| 
 Արմավիր  | 
 2. Վաղարշապատ  | 
 Էջմիածին քաղաք  | 
| 
 Աղավնատուն գյուղ  | ||
| 
 Ամբերդ գյուղ  | ||
| 
 Այգեշատ (Էջմիածնի շրջ.) գյուղ  | ||
| 
 Արագած գյուղ  | ||
| 
 Արշալույս գյուղ  | ||
| 
 Գեղակերտ գյուղ  | ||
| 
 Դաշտ գյուղ  | ||
| 
 Դողս գյուղ  | ||
| 
 Լեռնամերձ գյուղ  | ||
| 
 Ծաղկալանջ գյուղ  | ||
| 
 Ծաղկունք գյուղ  | ||
| 
 Ծիածան գյուղ  | ||
| 
 Հայթաղ գյուղ  | ||
| 
 Հովտամեջ գյուղ  | ||
| 
 Մոնթեավան գյուղ  | ||
| 
 Մրգաստան գյուղ  | ||
| 
 Շահումյան գյուղ  | ||
| 
 Ոսկեհատ գյուղ».  | 
2) 87-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 12.1-ին, 12.2-րդ, 12.22-րդ հավելվածներում «Խոյ» բառը փոխարինել «Վաղարշապատ» բառով:
Հոդված 3. Օրենքի 12.23-րդ հոդվածը և հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 5. Օրենքի 12.24-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 «Հավելված 12.24 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաղարշապատ համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, արևելքից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Փարաքար, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արաքս, «Ե»-«Զ» հատվածով՝ Մեծամոր, «Զ»-«Ա» հատվածով՝ Արմավիր համայնքներին:»:
Հոդված 6. Օրենքի 12.25-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 «Հավելված 12.25 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արաքս համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վաղարշապատ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Մեծամոր համայնքին:»:
| 
 Հանրապետության նախագահ  | 
Վ. Խաչատուրյան | 
| 
 
 2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-230-Ն  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|