ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ» բառերով:
Հոդված 2. Օրենքի նախաբանում «սպառողների շահերի պաշտպանությանը» բառերը փոխարինել «ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը» բառերով։
Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի պաշտպանության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «Տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով․
2) 1-ին մասը «Տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով, իսկ «սույն օրենքից» բառերից հետո՝ «, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքից» բառերով:
Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 11-րդ կետի «իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ պետական մարմին» բառերը փոխարինել «ֆիզիկական անձ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1) սպառողների շահերի պաշտպանություն՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների ամբողջություն՝ կանխելու, խափանելու կամ վերացնելու այնպիսի վարքագիծը, գործողությունը կամ անգործությունը, ներառյալ՝ դրանց հետևանքները, որոնք վնասում են կամ կարող են վնասել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերը.
11.2) գործարքի վերաբերյալ որոշում՝ սպառողի ցանկացած որոշում, որը վերաբերում է ապրանքի ձեռքբերմանը կամ հնարավոր ձեռքբերմանը, վճարման, պահպանման կամ տնօրինման պայմաններին կամ ապրանքի հետ կապված պայմանագրային իրավունքների իրացմանը՝ անկախ այն հանգամանքից՝ սպառողը ձեռք կբերի տվյալ ապրանքը, թե ոչ.».
3) 15-րդ կետը «Մրցակցության» բառից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով.
4) 17-րդ կետը «անբարեխիղճ մրցակցության» բառերից հետո լրացնել «, սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով.
5) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32) պետական օժանդակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաև բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների կամ հանրային ռեսուրսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով, կամ Կառավարության որոշմամբ տրամադրված պետական օժանդակությունների դեպքում այն պետական մարմինը, որը Կառավարության քննարկմանն է ներկայացրել համապատասխան պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը.»․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետով.
«36) բազային տոկոսներ՝ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի մեկուկեսի չափով վճարման ենթակա տոկոսներ:»:
Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 12-րդ կետից հանել «, եղբայրը կամ քույրը» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) ֆիզիկական անձը, նրա եղբայրը կամ քույրը.»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) բանակցային ուժեղ դիրք ունեցող՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարումների կատարման՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.14-րդ հոդվածով սահմանված ժամկետի կետանց թույլ տալը, բացառությամբ եթե գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը թույլ է տվել վճարման համար սահմանված ժամկետին հաջորդող մինչև 30 օրացուցային օրվա կետանց՝ ամբողջությամբ վճարելով գյուղատնտեսական արտադրանքի դիմաց և կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված բազային տոկոսները.»:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) տնտեսավարող սուբյեկտների՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով անձանց խումբ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև.».
2) 2-րդ կետը «գործարքները» բառից հետո լրացնել «, բացառությամբ արտաբորսայական գործարքների» բառերով․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով․
«5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում առնվազն 20 տոկոս փայաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժնի ձեռքբերումը, եթե գործարքի արդյունքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժինը չի կազմում այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 50 տոկոսը։»։
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 9.1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 26.1. | Սպառողների շահերը խախտող գործելակերպը |
1. Սպառողների շահերը խախտող գործելակերպ են համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, որոնք ազդում են կամ կարող են ազդել անորոշ շրջանակով սպառողների կամ սպառողների խմբի շահերի վրա և հակասում են սույն օրենքին, այլ օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի կամ գործարար շրջանառության սովորույթներին կամ խախտում են սպառողների նկատմամբ բարեխղճության, ազնվության, արդարության, ճշմարտության կամ անաչառության սկզբունքները:
2. Սպառողների շահերը խախտող գործելակերպն արգելվում է:
3. Սպառողների շահերը խախտող գործելակերպ են համարվում սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող ցանկացած վարքագիծ, գործողություն կամ անգործություն, այդ թվում՝
1) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված անարդար առևտրային գործելակերպը.
2) օրենքին հակասող, այդ թվում` անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդը.
3) սպառողների հետ կնքվող միանալու պայմանագրերին կամ պայմանագրի ընդհանուր պայմաններին ներկայացվող պահանջների խախտումը.
4) ապրանքի որակին, քանակին և այլ բնութագրերին ներկայացվող պահանջների խախտումը.
5) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտումը:
4. Սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշների առկայության հարցը գնահատում է Հանձնաժողովը:
5. Սույն հոդվածը չի տարածվում այն վարքագծի, գործողության կամ անգործության վրա, որոնց հետևանքով կարող է վնաս հասցվել սպառողների կյանքին, առողջությանը, անվտանգությանը, հասարակական կամ պետական անվտանգությանը կամ շրջակա միջավայրին:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հասկացությունները կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի իմաստով:»:
Հոդված 12. Օրենքի 10-րդ գլխի վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ» բառերով:
Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. | Հանձնաժողովի կարգավիճակը և գործառույթները |
1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը և իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:
2. Հանձնաժողովը սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմինն է:
3. Հանձնաժողովը՝ որպես սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական մարմին՝
1) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի հիման վրա համագործակցում է սպառողների շահերի պաշտպանության նպատակով գործող միջազգային կազմակերպությունների հետ.
2) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների՝ սպառողների շահերի պաշտպանություն իրականացնող մարմինների հետ, որի շրջանակում սահմանված կարգով իրավասու է ստանալու ու նրանց տրամադրելու տեղեկատվություն.
3) համագործակցում է այլ իրավասու մարմինների հետ:»:
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «ամբողջ» բառը փոխարինել «հինգ տարի» բառերով:
Հոդված 15. Օրենքի 11-րդ գլխի վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ» բառերով:
Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով.
2) 2-րդ կետի առաջին պարբերությունը և «գ» ենթակետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով.
3) 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի «տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով.
4) 2-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է զգուշացում.».
5) 3-րդ կետի «իրավախախտման» բառը փոխարինել «և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) ընդունում է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում.».
7) 11-րդ կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի» բառերով, իսկ նույն կետի «մշակում» բառը փոխարինել «ներկայացնում» բառով.
8) 12-րդ կետը «տնտեսական մրցակցության» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի պաշտպանության» բառերով, իսկ «իրավական ակտերի մշակմանը» բառերից հետո՝ «և իրավասու մարմիններ ներկայացնում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ» բառերով.
9) 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «ստորագրվելուց հետո՝» բառերը փոխարինել «ստորագրվելու օրվանից» բառերով:
Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում «ոչ հավաստի կամ ոչ ամբողջական» բառերը փոխարինել «ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ» բառերով:
Հոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «՝ սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Ստուգման արդյունքներով կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Ստուգման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում: Արձանագրությունն ստորագրում են ստուգում կատարող անձը և տնտեսավարող սուբյեկտը, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը կամ տնտեսավարող սուբյեկտի այլ ներկայացուցիչ: Ստուգման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում արձանագրությունն ստորագրող անձն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:»:
Հոդված 20. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասը «մրցակցային իրավիճակի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սպառողների շահերի» բառերով:
Հոդված 21. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը «սպառողների շահերի հնարավոր վնասման դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սպառողների շահերի վրա ազդեցություն ունեցող այլ պայմանների» բառերով:
Հոդված 22. Օրենքի 14-րդ գլխի վերնագրում «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆՆ» բառը փոխարինել «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ» բառերով:
Հոդված 23. Օրենքի 58-րդ հոդվածի վերնագրում «Տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով:
Հոդված 24. Օրենքի 59-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով.
2) 1-ին մասի «տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով:
Հոդված 25. Օրենքի 60-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանձնաժողովը օրենքով սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ:»․
3) 2-րդ մասի «Տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով.
4) 3-րդ մասի «տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով:
Հոդված 26. Օրենքի 61-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով.
2) 1-ին մասի «Տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով, իսկ «տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման» բառերը՝ «տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով.
3) 2-րդ մասի «տնտեսական մրցակցությանն» բառերը փոխարինել «տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին» բառերով:
Հոդված 27. Օրենքի 69-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացման գնահատման վարույթի մասնակիցների կողմից հայտարարագրում կամ վարույթի ընթացքում կեղծ, ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն ներկայացվելու կամ Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը կայացնում է դիմումն անհետևանք թողնելու մասին որոշում:
3. Համակենտրոնացման դիմումն անհետևանք թողնելու մասին որոշումը Հանձնաժողովը կարող է կայացնել վարույթի ցանկացած փուլում:»:
Հոդված 28. Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետի «շահերը, կամ» բառերը փոխարինել «շահերը։» բառով․
2) 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 29. Օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասում «2-5-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ կետերով» բառերով:
Հոդված 30. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, և առկա չէ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից որևէ մեկը» բառերը:
Հոդված 31. Օրենքի 77-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հաղորդումը չի քննարկվում, եթե այն պարունակում է առերևույթ վիրավորական արտահայտություններ:»:
Հոդված 32. Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Վարույթի հարուցման առիթների քննարկման շրջանակում տնտեսավարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտականության խախտման դեպքում Հանձնաժողովը կարող է հաստատված համարել տվյալ տնտեսավարող սուբյեկտի վարքագծում կամ գործողություններում իրավախախտման հատկանիշների առերևույթ առկայության փաստը և հարուցել վարույթ:»:
Հոդված 33. Օրենքի 80-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) առկա է նույն արարքի մասին և նույն իրավական և փաստական հիմքերով Հանձնաժողովի կողմից հարուցված կամ կարճված վարույթ.
4) առկա է նույն արարքի մասին և նույն իրավական և փաստական հիմքերով նույն անձի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու կամ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին Հանձնաժողովի որոշում.».
2) 2-րդ մասի «որոշումն ընդունման» բառերը փոխարինել «որոշումն ստորագրվելու» բառերով:
Հոդված 34. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 82.1-ին հոդվածով.
«Հոդված 82.1. | Զգուշացում տալը |
1. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշների կամ դրանց վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կարող է տրվել զգուշացում:
2. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշների կամ դրանց վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալու ընթացակարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:
3. Հանձնաժողովի սահմանած ժամկետում զգուշացման մեջ նկարագրված տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշները տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից չվերացվելու դեպքում կարող է հարուցվել վարույթ:»:
Հոդված 35. Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասում «որոշումն ընդունման» բառերը փոխարինել «որոշումն ստորագրվելու» բառերով:
Հոդված 36. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 83.1-ին հոդվածով.
«Հոդված 83.1. | Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը |
1. Հակամրցակցային համաձայնության կնքման, գերիշխող դիրքի չարաշահման և գնումների առնչությամբ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների առերևույթ հատկանիշներ պարունակող գործողության կամ վարքագծի հետևանքով հնարավոր անդառնալի կամ ծանր հետևանքները կանխելու նպատակով Հանձնաժողովը կարող է ընդունել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ հետևյալ որոշումները․
1) դադարեցնել իրավախախտման առերևույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը մինչև վարույթով վերջնական որոշման կայացումը՝ վերականգնելով մինչև իրավախախտման առերևույթ հատկանիշներ պարունակող վարքագիծը եղած դրությունը կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ ձևերով.
2) կասեցնել գնման արդյունքում պայմանագրի կնքման գործընթացը կամ դրա գործողությունը:
2. Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում կարող է ընդունվել Հանձնաժողովի կողմից իրավախախտման վերաբերյալ հարուցված վարույթի ցանկացած փուլում, և այն գործում է մինչև վարույթը եզրափակող ակտն ուժի մեջ մտնելը:
3. Հանձնաժողովը նույն վարույթի շրջանակում կարող է կիրառել մեկից ավելի միջանկյալ միջոց:
4. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում Հանձնաժողովի նախագահի գրությամբ:
6. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրության հիման վրա վերադարձվում է, եթե՝
1) վերացել է միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը.
2) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած:
7. Միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:»:
Հոդված 37. Օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասում «՝ առանց վարույթի մասնակիցներին լսման նպատակով նիստ հրավիրելու» բառերը փոխարինել «, բացառությամբ չհայտարարագրված համակենտրոնացման առնչությամբ հարուցված վարույթների, որոնց դեպքում կիրառվում են վարույթի ժամկետների ընդհանուր կանոնները» բառերով:
Հոդված 38. Օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 39. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 17.1
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 91.1. | Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգը |
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացվում է սույն օրենքով տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի իրականացման կարգով՝ սույն գլխով սահմանված հատուկ կանոնների պահպանմամբ:
Հոդված 91.2. | Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցները |
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցներն են՝
1) վարույթով պատասխանողը.
2) իրավասու մարմինները:
Հոդված 91.3. | Ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտման վերաբերյալ պարզեցված վարույթը |
1. Ապրանքի գնի ներկայացման՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների խախտման հատկանիշների առերևույթ առկայության դեպքում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը տնտեսավարող սուբյեկտին ուղարկում է գրավոր ծանուցում։
2. Ծանուցում ուղարկելու առիթ է ապրանքի գնի ներկայացման՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ Հանձնաժողովում ցանկացած ձևով ստացված տեղեկությունը։
3. Ծանուցումը պարունակում է առերևույթ խախտման նկարագրությունը, տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների նկարագրությունը և հետևանքները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարման ենթակա գործողությունների չկատարման հետևանքների վերաբերյալ պարզաբանումը։
4. Իրավախախտում կատարելու փաստն ընդունելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Հանձնաժողով է ներկայացնում խախտումը դադարեցրած լինելու և հիսուն հազար դրամ վճարած լինելու վերաբերյալ տեղեկատվություն։ Գրավոր ծանուցումն առաջին անգամ ուղարկվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից հիսուն հազար դրամ վճարելու պահանջը չի կիրառվում։
5․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները կատարվելու դեպքում համապատասխան տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվելու հաջորդող օրվանից գրավոր ծանուցումն ստանում է ուժի մեջ մտած վարչական ակտի ուժ, իսկ տնտեսավարող սուբյեկտը չի կարող հետագայում հերքել իր կողմից իրավախախտում կատարվելու փաստը։
6․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործողությունները չկատարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է հարուցել սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ:
Հոդված 91.4. | Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկումը |
1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում Հանձնաժողովը կարող է ընդունել վարույթ հարուցելու մասին որոշում:
2. Հանձնաժողովը վարույթի հարուցման առիթները քննարկելիս կարող է հաշվի առնել վարքագծի, գործողության և անգործության ազդեցությունը, վարույթ հարուցելու դեպքում՝ այն եզրափակող՝ Հանձնաժողովի որոշման ազդեցությունը:
3. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցման առիթների գնահատման կարգը սահմանվում է Հանձնաժողովի աշխատակարգով:»:
Հոդված 40. Օրենքի 18-րդ գլխի վերնագիրը «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ» բառերով:
Հոդված 41. Օրենքի 92-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) 1-ին մասի «մրցակցության բնագավառում իրավախախտման» բառերը փոխարինել «մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով:
Հոդված 42. Օրենքի 93-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսը՝ պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությամբ սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:».
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի, ոչ ամբողջական, ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացվելու կամ սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողով ոչ հավաստի, կեղծ, ապակողմնորոշիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:».
4) 9-րդ մասի «ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացվելու» բառերը փոխարինել «ոչ հավաստի, ոչ ամբողջական, ապակողմնորոշիչ տեղեկություններ ներկայացվելու կամ սեփական նախաձեռնությամբ Հանձնաժողով ոչ հավաստի, կեղծ, ապակողմնորոշիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ ներկայացվելու» բառերով։
Հոդված 43. Օրենքի 94-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) 1-ին մասի «դիտավորության աստիճանը» բառերը փոխարինել «դիտավորությունը» բառով:
Հոդված 44. Օրենքի 95-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մրցակցության բնագավառում» բառերից հետո լրացնել «և սպառողների շահերի դեմ ուղղված» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար տնտեսավարող սուբյեկտներն ու պետական մարմիններն ազատվում են պատասխանատվությունից, եթե վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրավախախտման կատարման օրվանից անցել է հինգ տարի:».
3) 2-րդ մասի «անձին» բառը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտներին և պետական մարմիններին» բառերով, իսկ «նրա» բառը՝ «նրանց» բառով:
Հոդված 45. Օրենքի 98-րդ հոդվածում՝
1) վերնագրի «մրցակցության բնագավառում իրավախախտման» բառերը փոխարինել «մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով.
2) 1-ին մասի «մրցակցության բնագավառում իրավախախտման» բառերը փոխարինել «մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների» բառերով։
Հոդված 46. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է գործել որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամները պաշտոնավարման մնացած ժամկետը շարունակում են պաշտոնավարել որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամներ:
3. Սույն օրենքը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո վարույթների հարուցման և հարուցված վարույթների նկատմամբ: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթներն իրականացվում են Օրենքով սահմանված կարգով:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
5. Մինչև «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացվող՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահի գրության մեջ նշվում են Հանձնաժողովի անվանումը, գրությունը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը, կիրառված միջանկյալ միջոցի նկարագրությունը, տնտեսավարող սուբյեկտի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց հաշվառման (գտնվելու վայրի) և, առկայության դեպքում, ծանուցման հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը:
6. Սույն օրենքի 38-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտման հատկանիշների առկայության հարցը գնահատվում և պատասխանատվության միջոցը կիրառվում է Օրենքով սահմանված կարգով:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-205-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|