ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.
1993 թվականի մարտի 18-ին, ժամը 11-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով`
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի ապրիլի 17-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կամ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ որոշումներ ընդունելու կարգի մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 17.03.1993, ՆՀ-214 | 17.03.1993, ՆՀ-213 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|