Basic information
Number
N 450-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.07.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
09.07.2025
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
09.07.2025
Effective date
10.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 450-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի կողմից բասկետբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նպատակով «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի և մարզահագուստի (ցանկը՝ համաձայն հավելվածի, 571.50 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

09.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 450-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Ապրանքի անվանումը

Քանակը (հատ)

Միավորի արժեքը (եվրո)

Ընդհանուր արժեքը (եվրո)

Կազմակերպչի մրցանակ

(Organizers Award)

1

3,00

3,00

MVP մրցանակ ( MVP award)

1

6,00

6,00

Լավագույն հինգ մրցանակներ (All star five Awards)

5

3,00

15,00

Ջրի շշեր (Water bottles)

520

0,10

52,00

Պայուսակներ (Bum bags)

570

0,30

171,00

Ջրի շշի պայուսակ (Water bottles bags)

46

1,00

46,00

Պոլո շապիկներ (Polos)

40

2,00

80,00

Բեյջի թել (Lanyards)

821

0,10

82,10

Ժիլետ (Bibs)

42

2,00

84,00

FIBA Գրիչ (FIBA Pens)

20

0,06

1,20

FIBA կրծքանշան (FIBA Pins)

20

0,01

0,20

Բանալու կախազարդ (Key ring)

20

0,02

0,40

Սիլիկոնե թևնոց (Silicon bracelets)

30

0,01

0,30

Պարան (Skipping rope)

2

0,30

0,60

Ապակին մաքրելու կտոր (Glass cleaner tissue)

20

0,01

0,20

Գլխարկ (Hat)

5

0,08

0,40

Շիշ (Bottle)

1

3,00

3,00

Ծածկոց (Blanket)

2

3,00

6,00

Պայուսակ (Toiletry bag)

1

3,00

3,00

Փողկապ (Ties)

2

2,00

4,00

Մեջքի պայուսակ (Foldable bag)

20

0,05

1,00

Լիցքավորիչ (Chargers)

8

0,10

0,80

Անձրևանոց (Umbrellas)

8

0,15

1,20

Բամբակե պայուսակ (Cotton bags)

24

0,05

1,20

Լողի պայուսակներ (Swim bags)

21

0,20

4,20

Մարզիչների տախտակ (Coaching boards)

21

0,15

3,15

Սուլիչներ (Whistles)

21

0,05

1,05

Համազգեստի կրծքանշան (Uniform badges)

50

0,01

0,50

Ընդամենը

   

571,50

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

09.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation