Գլխավոր տեղեկություն
Համար
N 25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.01.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/1, հունվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 1995 թվականի N 25

քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՀԵՌԱԿԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի մյուս ճյուղերի համար բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ և, սկսած 1994 թվականից, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում վճարովի հիմունքներով կազմակերպել հեռակա ուսուցում` ագրոնոմիական և տնտեսագիտական մասնագիտությունների գծով` 4 տարի, ճարտարագիտական և տեխնոլոգիական մասնագիտությունների գծով` 4,5 տարի ժամկետով` շրջանավարտներին տալով բակալավրի որակավորմամբ ավարտական վկայական (դիպլոմ):

(1-ին կետը խմբ. 25.01.96 N 20)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հեռակա ուսուցման մասնագիտությունների ցանկը, ամենամյա ընդունելության թվաքանակը, հաստատել ընդունելության կարգը և ուսումնական պլանները:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.1996, N 20 25.01.1996, N 25
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան