Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-198-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: Եթե պետական միասնական գրանցամատյանում գրառված են իրավաբանական անձի՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ, ապա որոշումը պարունակում է նաև տեղեկություններ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ գրառված լինելու դեպքում՝ նաև տեղեկություններ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին․».

3) 7-րդ մասի «բացառությամբ նույն մասի 5-րդ» բառերից հետո «և» բառը փոխարինել «,»-ով, իսկ նույն մասը «6-րդ» բառից հետո լրացնել «և 6.1-ին» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ մասով․

«30. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 3․2-րդ մասով սահմանված փոփոխությունների գրանցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոխարեն գրառվում են ժամանակավոր կառավարչի մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և գտնվելու վայրը):

 

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․2-րդ և 3․3-րդ մասերով․

«3․2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության ժամանակավոր կառավարիչ նշանակվելու դեպքում ներկայացվում են նաև՝

1) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը իրավաբանական անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին․

2) ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ․ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեպքում՝ նաև անձնագրի կամ օտարերկրյա պետության իրավաբանական անձի գրանցում իրականացնող մարմնի տված՝ իրավաբանական անձի գրանցումն ու գոյությունը հաստատող փաստաթուղթը՝ օրենքով սահմանված կարգով վավերացված և հայերեն թարգմանված:

3․3. Սույն հոդվածի 3․2-րդ մասով սահմանված դեպքում ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցման մասին գրառումը կատարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա։ Սույն մասով կատարվող փոփոխության պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում։»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հուլիսի 8

Երևան

ՀՕ-198-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան