ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 1994 թ. N 121
Քաղ. Երևան
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 668 որոշման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական հիմնարկների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը, համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական հիմնարկների ղեկավար և մարզական աշխատողների աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական հիմնարկների աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 16-ի N 121 որոշման |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ
____________________________________________________________________________________________ | |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
|
Ծանոթագրություն. | Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքի չափն ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով: |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 16-ի N 121 որոշման |
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
1. Մանկապատանեկան, մարզատեխնիկական, օլիմպիական հերթափոխի, բարձրագույն վարպետության մարզադպրոցներ
Մարզական խմբերի թվաքանակը |
Վարձատրության խումբը | ||
|
20-ից մինչև 60 մարզական խումբ |
5-րդ |
60-ից մինչև 80 մարզական խումբ |
4-րդ |
80-ից մինչև 120 մարզական խումբ |
3-րդ |
120-ից մինչև 200 մարզական խումբ |
2-րդ |
200 և ավելի մարզական խումբ |
1-ին |
Ծանոթագրություն. | Բոլոր տեսակների մարզադպրոցները բացվում են 20-ից ոչ պակաս մարզական խմբերի առկայությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից սահմանված կարգով: |
2. Օլիմպիական հերթափոխի ուսումնարաններ
Սովորողների թվաքանակը |
Վարձատրության խումբը | ||
|
Մինչև 280 սովորող |
3-րդ |
280-ից մինչև 400 սովորող |
2-րդ |
400 և ավելի սովորող |
1-ին |
3. Մարզական կառույցներ
Մարզական կառույցների միավորներն ըստ թողունակության, շահագործման ռեժիմի, սպասարկման աշխատատարության և նստատեղերի թվի ցուցանիշների |
Վարձատրության խումբը | ||
|
50-ից մինչև 75 միավոր |
5-րդ |
75-ից մինչև 125 միավոր |
4-րդ |
125-ից մինչև 175 միավոր |
3-րդ |
175-ից մինչև 200 միավոր |
2-րդ |
200 և ավելի միավոր |
1-ին |
Ծանոթագրություն. | Մարզական կառույցների ըստ ցուցանիշների միավորների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից: |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 16-ի N 121 որոշման |
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Պաշտոնների անվանումը |
Վարձատրության կարգը |
Դրույքաչափի հաշվարկման գործակիցը | |||
|
1. | Մանկապատանեկան, մարզատեխնիկական, օլիմպիական հերթափոխի, բարձրագույն վարպետության մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի ուսումնարանների, մարզական կառույցների տնօրեններ | ||
աշխատանքի վարձատրության 5-րդ խմբին դասված հիմնարկի |
11 |
4,0 | |
աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի |
12 |
4,2 | |
աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի |
13 |
4,3 | |
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի |
14 |
4,5 | |
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի |
15 |
4,9 | |
2. | Մարզական կառույցների բաժինների պետեր | ||
աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված մարզական կառույցի |
8 |
3,3 | |
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված մարզական կառույցի |
9 |
3,5 | |
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված մարզական կառույցի |
10 |
3,8 | |
3. | Մարզատեխնիկական սարքավորումների և գույքի վերանորոգման արհեստանոցների պետեր |
10 |
3,8 |
Ծանոթագրություն.
1. Հանրապետական և կենտրոնական պետական մարզական հիմնարկների ղեկավարների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են նրանց համապատասխան վարձատրության կարգերի դրույքաչափերի գործակիցներից 0,2-ով, օլիմպիական հերթափոխի մարզադպրոցների ղեկավարներինը` 0,3-ով, բարձրագույն վարպետության մարզադպրոցների և օլիմպիական հերթափոխի ուսումնարանների ղեկավարներինը` 0,4-ով ավելի:
2. Մանկապատանեկան, մարզատեխնիկական, օլիմպիական հերթափոխի, բարձրագույն վարպետության մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի ուսումնարանների ղեկավարների տեղակալների, ինչպես նաև մարզական կառույցների ղեկավարների տեղակալների, գլխավոր ինժեներների, էներգետիկների, մեխանիկների, տեխնոլոգների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան մարզական հիմնարկների ղեկավարների դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,2-0,5-ով պակաս` համապատասխան նախարարության, պետական վարչության, գերատեսչության կողմից:
4. | Սպորտի ավագ մարզիչ-մանկավարժ | ||
միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մինչև 5 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով` առանց մարզչական որակավորման կարգի |
9 |
3,5 | |
բարձրագույն կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով, առանց մարզչական որակավորման կարգի կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մարզչական որակավորման 2-րդ կարգով |
10 |
3,8 | |
բարձրագույն կրթությամբ և մարզչական որակավորման 2-րդ կարգով կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մարզչական որակավորման 1-ին կարգով |
11 |
4,0 | |
բարձրագույն կրթությամբ և մարզչական կարգ-մասնագիտական կրթությամբ և մարզչական որակավորման բարձրագույն կարգով |
13 |
4,3 | |
5. | Ավագ հրահանգիչ-մեթոդիստ |
|
|
միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և 5 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով` առանց մարզչական որակավորման կարգի |
9 |
3,5 | |
բարձրագույն կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով` առանց մարզչական որակավորման կարգի կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մարզչական որակավորման 2-րդ կարգով |
10 |
3,8 | |
բարձրագույն կրթությամբ և մարզչական որակավորման 2-րդ կարգով կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մարզչական որակավորման 1-ին կարգով |
11 |
4,0 | |
բարձրագույն կրթությամբ և մարզչական որակավորման 1-ին կարգով |
12 |
4,2 | |
մարզչական որակավորման բարձրագույն կարգով |
13 |
4,3 | |
6. | Սպորտի մարզիչ-մանկավարժ |
|
|
միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով |
7 |
3,1 | |
միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով կամ բարձրագույն կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով |
8 |
3,3 | |
բարձրագույն կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և 5 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով |
9 |
3,5 | |
մարզչական որակավորման 2-րդ կարգով |
10 |
3,8 | |
մարզչական որակավորման 1-ին կարգով |
11 |
4,0 | |
մարզչական որակավորման բարձրագույն կարգով |
12 |
4,2 | |
7. | Մարզիկ-հրահանգիչ | ||
սպորտի վարպետի կոչում ունեցող |
10 |
3,8 | |
միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում ունեցող |
11 |
4,0 | |
8. | Հրահանգիչ-մեթոդիստ | ||
միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մարզչական աշխատանքի ստաժով |
7 |
3,1 | |
բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 1 տարուց ոչ պակաս մարզչական աշխատանքի ստաժով |
8 |
3,3 | |
մարզչական որակավորման 2-րդ կարգով |
9 |
3,5 | |
մարզչական որակավորման 1-ին կարգով |
10 |
3,8 | |
մարզչական որակավորման բարձրագույն կարգով |
11 |
4,0 | |
9. | Մերսող | ||
միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մերսողի պաշտոնում մինչև 3 տարվա աշխատանքային ստաժով կամ ընդհանուր միջնակարգ կրթությամբ և մերսողների հատուկ դասընթացներ ավարտած ու մերսողի պաշտոնում մինչև 3 տարվա աշխատանքային ստաժով |
7 |
3,1 | |
միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մերսողի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով |
8 |
3,3 | |
բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մերսողի պաշտոնում մինչև 3 տարվա աշխատանքային ստաժով կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մերսողի պաշտոնում 5 տարուց ավելի աշխատանքային ստաժով |
9 |
3,5 | |
բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մերսողի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մերսողի պաշտոնում 10 տարուց ավելի աշխատանքային ստաժով |
10 |
3,8 | |
բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մերսողի պաշտոնում 10 տարուց ավելի աշխատանքային ստաժով |
11 |
4,0 | |
10. | Ջրային կայանի հրահանգիչ | ||
ընդհանուր միջնակարգ կրթությամբ, լողորդի մարզական կարգով և 1 տարուց ոչ պակաս համապատասխան աշխատանքի ստաժով |
6 |
2,6 | |
միջնակարգ-մասնագիտական կրթությամբ, լողորդի մարզական կարգով և 3 տարուց ոչ պակաս համապատասխան աշխատանքի ստաժով |
7 |
3,1 | |
միջնակարգ-մասնագիտական կրթությամբ, լողորդի մարզական կարգով և 5 տարուց ոչ պակաս համապատասխան աշխատանքի ստաժով |
8 |
3,3 | |
11. | Ադմինիստրատոր | ||
ադմինիստրատոր |
6 |
2,6 | |
հերթապահ ադմինիստրատոր |
5 |
2,3 | |
12. | Տեխնիկական կատարողներ | ||
մարզադահլիճի հերթապահ |
5 |
2,3 |
Ծանոթագրություն.
1. Օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներում, մասնագիտացված մանկապատանեկան մարզատեխնիկական մարզադպրոցներում, օլիմպիական հերթափոխի ուսումնարաններում, բարձրագույն վարպետության մարզադպրոցներում և մանկապատանեկան (մարզատեխնիկական) մարզադպրոցների մարզական կատարելագործման ու բարձրագույն մարզական վարպետության խմբերում աշխատող սպորտի ավագ մարզիչ-մանկավարժների, մարզիչ-մանկավարժների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են համապատասխան մասնագետների դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,2-ով ավելի:
2. Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար սահմանվում է լրացուցիչ վարձատրություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկի, իսկ օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիրների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների համար` հնգապատիկի չափով, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից:
Օլիմպիական խաղերի չեմպիոնների մարզիչների համար սահմանվում է լրացուցիչ վարձատրություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից 4 տարի ժամկետով:
Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների, օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիրների մարզիչների համար սահմանվում է լրացուցիչ վարձատրություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով` աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների մարզիչներին` նրանց սաների չեմպիոն դառնալու օրվանից 2 տարի, օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիրների մարզիչներին` նրանց սաների մրցանակակիր դառնալու օրվանից 4 տարի ժամկետով:
3. Նախկին ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչների համար սահմանվում է լրացուցիչ վարձատրություն նրանց դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,4-ով, իսկ սպորտի վարպետի, միջազգային կարգի սպորտի վարպետի, շախմատի գծով միջազգային վարպետի, գրոսմայստերի կոչում ունեցող, մասնագիտությամբ աշխատող մասնագետների համար` նրանց դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,2-ով ավելի:
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |