Գլխավոր տեղեկություն
Համար
N 900-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.07.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2025 թվականի N 900-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 2-րդ կետը «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ կառավարիչ)» բառերով.

2) հավելվածի ամբողջ տեքստում «ֆոնդի կառավարիչ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «կառավարիչ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

3) հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7) ֆոնդում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռք բերված փայերի դիմաց ստացված միջոցները և դրանց չտեղաբաշխված մասի՝ որպես ավանդ ներդնելու արդյունքում ստացվելիք տոկոսային եկամուտները կարող են օգտագործվել ներդրումների իրականացման և ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի նպատակով.».

4) հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով՝

«8) ֆոնդի կանոններով նախատեսված ընթացիկ ծախսերի (բացառությամբ կառավարման վճարի) տարեկան ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ընկերություններում (ներդրումային ֆոնդերում) նախորդ տարվա երրորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ ֆոնդի փաստացի մասնակցության մեկ տոկոսը կազմող գումարի չափը.

9) կառավարչի վարձատրությունը՝ կառավարման վճարը, կազմում է տարեկան առավելագույնը 73,000․0 հազ․ դրամ՝ համաձայն կառավարչի ամենամյա ծախսերի նախահաշվի:»:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել հավելվածի 4-րդ կետով սահմանված ներդրումային պայմանագրում և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում համապատասխան փոփոխությունների կատարումն ու գրանցումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան