Basic information
Number
N 70
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Source
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.02.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 փետրվարի 1994 թ. N 70

Քաղ. Երևան

 

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կրթադաստիարակչական պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կրթադաստիարակչական պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել կրթադաստիարակչական պետական հիմնարկների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը, համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կրթադաստիարակչական պետական հիմնարկների ղեկավար ու մանկավարժական աշխատողների ըստ պաշտոնների աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանն ու բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել կրթադաստիարակչական պետական հիմնարկների աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1994 թ.

փետրվարի 9-ի N 70 որոշման

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ

 

____________________________________________________________________________________________
Աշխատանքի վարձատրության կարգերը

7

8

9

10

11

12

13

14

15

____________________________________________________________________________________________
Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները

3,1

3,3

3,5

3,8

4,0

4,2

4,3

4,5

4,9

____________________________________________________________________________________________

Ծանոթագրություն. Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքի չափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1994 թ.

փետրվարի 9-ի N 70 որոշման

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ

 

Կրթադաստիարակչական պետական հիմնարկների անվանումն ըստ սովորողների (սաների) թվաքանակի

Վարձատրության խմբերը

1

2

1.

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ (ԲՈԼՈՐ ՏԻՊԵՐԻ, ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ)

 
  ՕԺԱՆԴԱԿ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԳԻՇԵՐՕԹԻԿ, ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐ (ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ)  
  ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴՊՐՈՑՆԵՐ  
  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ (ՊՐՈՖՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ)  
  ՈՒՂՂԻՉ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԿԻՑ ԴՊՐՈՑՆԵՐ (ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ)  
  ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԻՉ-ԲԱՇԽԻՉՆԵՐ  
  ՄԱՆԿԱՏՆԵՐ  
  մինչև 100 սովորող (սան) ունեցող

5-րդ

  101-ից մինչև 280 սովորող (սան) ունեցող

4-րդ

  281-ից մինչև 640 սովորող (սան) ունեցող

3-րդ

  641-ից մինչև 1120 սովորող (սան) ունեցող

2-րդ

  1121-ից ավելի սովորող (սան) ունեցող

1-ին

2. ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ  
  (գեղագիտական դաստիարակության կենտրոններ, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններ, դպրոցականի տներ, արտադպրոցական աշխատանքի կենտրոններ, պատանի տեխնիկների կայաններ, տեխնիկական ստեղծագործության մանկական կենտրոններ, ակումբներ, պատանի բնասերների կայաններ, բնապահպանության մանկական կենտրոններ, պատանի տուրիստների հանգրվաններ, երաժշտական դաստիարակության տներ)  
  մինչև 280 սան ունեցող

5-րդ

  281-ից մինչև 640 սան ունեցող

4-րդ

  641-ից մինչև 1120 սան ունեցող

3-րդ

  1121-ից մինչև 2000 սան ունեցող

2-րդ

  2001-ից ավելի սան ունեցող

1-ին

3. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ

 

(մսուր-մանկապարտեզներ, մանկապարտեզներ, դպրոց-մանկապարտեզներ, հատուկ տիպի մսուր-մանկապարտեզներ և մանկապարտեզներ)

 

  մինչև 3 խումբ ունեցող

5-րդ

  4-ից 8 խումբ ունեցող

4-րդ

  9-ից 11 խումբ ունեցող

3-րդ

  12-ից 16 խումբ ունեցող

 

  17-ից ավելի խումբ ունեցող

1-ին

4. ՄԻՋՆԱԿԱՐԳ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ  
  (տեխնիկումներ, ուսումնարաններ)  
  մինչև 280 սովորող ունեցող

3-րդ

  281-ից մինչև 400 սովորող ունեցող

2-րդ

  401-ից ավելի սովորող ունեցող

1-ին

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1994 թ.

փետրվարի 9-ի N 70 որոշման

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

Պաշտոնի անվանումը

Վարձատրության կարգը

Դրույքաչափի հաշվարկման գործակիցը

1

2

3

1. ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ    
  (տնօրեններ, վարիչներ, պետեր)                                                  
  աշխատանքի վարձատրության 5-րդ խմբին դասված հիմնարկի

11

4,0

  աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի

12

4,2

  աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի

13

4,3

  աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի

14

4,5

  աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի

15

4,9

2. ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ    
  (բաժնի, բաժանմունքի, ենթաբաժնի, լաբորատորիայի, կաբինետի, արհեստանոցի, արվեստանոցի, ֆիլմադարանի, ուսումնակոնսուլտացիոն կետի, լոգոպեդական կետի վարիչ, պետ)    
  աշխատանքի վարձատրության 5-րդ խմբին դասված հիմնարկի

9

3,5

  աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված հիմնարկի

10

3,8

  աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկի

11

4,0

  աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի

12

4,2

  աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի

13

4,3

3.  ՈՒՍՈՒՑԻՉ    
  (բոլոր մասնագիտությունների ուսուցիչ, դասատու, դաստիարակ)    
  միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

7

3,1

  բարձրագույն կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

11

4,0

  2-րդ տարակարգի` միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով

12

4,2

  1-ին տարակարգի` միջնակարգ-մասնագիտական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով կամ 2-րդ տարակարգի` բարձրագույն կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով

13

4,3

  1-ին տարակարգի` բարձրագույն կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով

14

4,5

4. ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՐԱՏԱԲԱՆ, ՈՒՍՈՒՑԻՉ-ԼՈԳՈՊԵԴ, ԼՈԳՈՊԵԴ    
  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

11

4,0

  2-րդ տարակարգի` բարձրագույն մասնագիտական կրթությամբ և ուսուցիչ-արատաբանի, ուսուցիչ-լոգոպեդի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

13

4,3

  1-ին տարակարգի` բարձրագույն մասնագիտական կրթությամբ և ուսուցիչ-արատաբանի, ուսուցիչ-լոգոպեդի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

14

4,5

5. ՈՒՍՈՒՑԻՉ-ՀՈԳԵԲԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ    
  բարձրագույն կրթությամբ և լրացուցիչ հոգեբանական կրթությամբ (վերապատրաստմամբ) կամ բարձրագույն հոգեբանական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն կրթությամբ և լրացուցիչ հոգեբանական կրթությամբ (վերապատրաստմամբ) կամ բարձրագույն հոգեբանական կրթությամբ և հոգեբանի պաշտոնում 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն կրթությամբ և լրացուցիչ հոգեբանական կրթությամբ (վերապատրաստմամբ) կամ բարձրագույն հոգեբանական կրթությամբ և հոգեբանի պաշտոնում 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն կրթությամբ և լրացուցիչ հոգեբանական կրթությամբ (վերապատրաստմամբ) կամ բարձրագույն հոգեբանական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով, որից առնվազն 10 տարին հոգեբանի պաշտոնում

11

4,0

  2-րդ տարակարգի` բարձրագույն հոգեբանական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ և լրացուցիչ հոգեբանական կրթությամբ (վերապատրաստմամբ) և հոգեբանի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

13

4,3

  1-ին տարակարգի` բարձրագույն հոգեբանական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ և լրացուցիչ հոգեբանական կրթությամբ (վերապատրաստմամբ) և հոգեբանի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

14

4,5

6. ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԵԹՈԴԻՍՏ    
  բարձրագույն կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

11

4,0

  2-րդ տարակարգի` բարձրագույն կրթությամբ և մեթոդիստի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

13

4,3

  1-ին տարակարգի` բարձրագույն կրթությամբ և մեթոդիստի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

14

4,5

7. ԿՈՆՑԵՐՏՄԱՅՍՏԵՐ    
  միջնակարգ մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

7

3,1

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

11

4,0

  2-րդ տարակարգի` միջնակարգ մասնագիտական կրթությամբ և կոնցերտմայստերի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

12

4,2

  1-ին տարակարգի` միջնակարգ մասնագիտական կրթությամբ և կոնցերտմայստերի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով կամ 2-րդ տարակարգի` բարձրագույն կրթությամբ և կոնցերտմայստերի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

13

4,3

  1-ին տարակարգի` բարձրագույն մասնագիտական կրթությամբ և կոնցերտմայստերի պաշտոնում 3 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

14

4,5

8. ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ    
  միջնակարգ մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

7

3,1

բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

11

4,0

  2-րդ տարակարգի` բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և երաժշտական ղեկավարի պաշտոնում համապատասխանաբար 3 և 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

12

4,2

  1-ին տարակարգի` բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և երաժշտական ղեկավարի պաշտոնում համապատասխանաբար 3 և 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

13

4,3

9. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻՉ     
  միջնակարգ մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

7

3,1

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

11

4,0

  2-րդ տարակարգի` բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնում համապատասխանաբար 3 և 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

12

4,2

  1-ին տարակարգի` բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնում համապատասխանաբար 3 և 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

13

4,3

10. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉ    
  միջնակարգ մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

7

3,1

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

11

4,0

  2-րդ տարակարգի` բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և աշխատանքի ուսուցման հրահանգչի պաշտոնում համապատասխանաբար 3 և 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

12

4,2

  1-ին տարակարգի` բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և աշխատանքի ուսուցման հրահանգչի պաշտոնում համապատասխանաբար 3 և 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

13

4,3

11. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԱՐՊԵՏ    
  (տրանսպորտային միջոցների վարման վարպետ, հրահանգիչ)    
  ոչ բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ ոչ բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ ոչ բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 10 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն մասնագիտական կրթությամբ և 10 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

11

4,0

  2-րդ տարակարգի` բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և արտադրական ուսուցման վարպետի պաշտոնում համապատասխանաբար 3 և 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

12

4,2

  1-ին տարակարգի` բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և արտադրական ուսուցման վարպետի պաշտոնում համապատասխանաբար 3 և 5 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժով

13

4,3

12. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ (ջոկատավար), ԼՍՈՂԱԿԱՆ, ՏԵՍՈՂԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԻՉ, ԽՄԲԱԿՆԵՐԻ, ՍԵԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ, ԿՈՒԼՏԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ    
  միջնակարգ մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

7

3,1

  բարձրագույն կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

  բարձրագույն կրթությամբ և 3-10 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

  բարձրագույն կրթությամբ և 10-15 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով կամ միջնակարգ մասնագիտական կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

10

3,8

  բարձրագույն կրթությամբ և 15 տարուց ավելի մանկավարժական աշխատանքի ստաժով

11

4,0

  2-րդ տարակարգի` բարձրագույն կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով

12

4,2

  1-ին տարակարգի` բարձրագույն կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով

13

4,3

13. ՌԵԺԻՄԻ ԳԾՈՎ ՀԵՐԹԱՊԱՀ    
  (վարքի շեղումներ ունեցող երեխաների հատուկ ուսումնադաստիարակչական հիմնարկի)    
  միջնակարգ մասնագիտական կրթությամբ և մինչև 3 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժով

8

3,3

 

բարձրագույն կրթությամբ կամ իրավաբանական կրթությամբ և 3 տարուց ոչ պակաս մանկավարժական աշխատանքի ստաժով

9

3,5

Ծանոթագրություն.

1. Ատեստավորված ղեկավարների և վարչական մյուս աշխատողների դրույքաչափերի հաշվարկման գործակիցը սահմանվում է նրանց վարձատրության համապատասխան կարգի գործակցից 0,2-ից 0,5-ով ավելի` ըստ համապատասխան նախարարության կողմից սահմանված ատեստավորման կարգի:

2. 2000-ից ավելի սովորող ունեցող դպրոցների, 800-ից ավելի սովորող ունեցող միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, 3000-ից ավելի սան ունեցող արտադպրոցական հիմնարկների, ինչպես նաև տարբերակված ուսուցմամբ ավագ դպրոցների ղեկավարների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը սահմանվում է նրանց վարձատրության համապատասխան գործակցից 0,4-ով ավելի, իսկ տարբերակված ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների ղեկավարներինը` 0,2-ով ավելի:

3. Հիմնարկի ղեկավարի տեղակալի դրույքաչափի գործակիցը սահմանվում է ղեկավարի դրույքաչափի գործակցից 0,2-ով, վարչատնտեսական աշխատանքի գծով տեղակալի, մասնագիտական տեխնիկական ուսումնարանի ուսմասվարի, ավագ վարպետի, դպրոցների 2-րդ (3-րդ) ուսմասվարների դրույքաչափերի գործակիցները` 0,4-ով, զինղեկի և ֆիզղեկի դրույքաչափերի գործակիցները` 0,5-ով պակաս:

4. Ընդհանուր տիպի գիշերօթիկ նախադպրոցական հիմնարկների և հանրակրթական գիշերօթիկ դպրոցների (ուսումնարանների) ղեկավարների և վարչական մյուս աշխատողների համար սահմանվում է լրացուցիչ վարձատրություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի չափով:

Հատուկ տիպի նախադպրոցական հիմնարկների, օժանդակ և հատուկ գիշերօթիկ դպրոցների (ուսումնարանների), մանկատների, անչափահասների ընդունիչ-բաշխիչների, ուղղիչ-աշխատանքային հիմնարկներին կից դպրոցների (ուսումնարանների) ղեկավարների և վարչական մյուս աշխատողների համար սահմանվում է լրացուցիչ վարձատրություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:

5. Աշխատանքի վարձատրության 5-րդ խմբին դասված նախադպրոցական հիմնարկների ղեկավարների պաշտոնային դրույքաչափը սահմանվում է` հաշվի առնելով նրանց օրական 3 ժամ տևողությամբ մանկավարժական աշխատանքը:

6. Կրթադաստիարակչական հիմնարկների մանկավարժական աշխատողների նախկին «ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ» կոչումը հավասարեցվում է ներկա ատեստավորմամբ շնորհվող առաջին` «Հետազոտող մանկավարժ» տարակարգին, իսկ «Վաստակավոր ուսուցիչ», «Վաստակավոր բժիշկ», «Արվեստի վաստակավոր աշխատող», «Արվեստի վաստակավոր գործիչ», «Սպորտի վաստակավոր վարպետ», «Սպորտի վաստակավոր մարզիչ», «Պրոֆտեխկրթության վաստակավոր վարպետ» կոչումները` երկրորդ` «Հմուտ մանկավարժ» տարակարգին:

7. Թերի բարձրագույն կրթությամբ մանկավարժական աշխատողի պաշտոնային դրույքը սահմանվում է միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող մանկավարժական աշխատողի համար հաստատված պաշտոնային դրույքի չափով, իսկ ընդհանուր միջնակարգ կրթությամբ մանկավարժական աշխատողի պաշտոնային դրույքը` միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողից 0,3 գործակցով պակաս:

8. Ընդհանուր տիպի գիշերօթիկ նախադպրոցական հիմնարկների և հանրակրթական գիշերօթիկ դպրոցների (ուսումնարանների) մանկավարժական աշխատողների համար սահմանվում է լրացուցիչ վարձատրություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսի չափով:

Հատուկ տիպի գիշերօթիկ նախադպրոցական հիմնարկների, օժանդակ և հատուկ գիշերօթիկ դպրոցների (ուսումնարանների), մանկատների, անչափահասների ընդունիչ-բաշխիչների, ուղղիչ-աշխատանքային հիմնարկներին կից դպրոցների (ուսումնարանների) մանկավարժական աշխատողների համար սահմանվում է լրացուցիչ վարձատրություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 40 տոկոսի չափով:

9. Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների տեխնիկումների (ուսումնարանների) մանկավարժական աշխատողների դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են նրանց վարձատրության համապատասխան կարգի գործակիցներից 0,2-ից 0,4-ով ավելի` ըստ համապատասխան նախարարության կողմից սահմանված ատեստավորման կարգի:

Քոլեջների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրությունը սահմանվում է բուհերի համապատասխան ղեկավար աշխատողների համար հաստատված դրույքաչափերի հաշվարկման գործակիցների նկատմամբ 0,8 գործակից կիրառելով, իսկ դասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատանքի վարձատրությունը` բուհերի համապատասխան աշխատողների համար հաստատված դրույքաչափերի հաշվարկման գործակիցների նկատմամբ 0,9 գործակից կիրառելով:

10. Մանկավարժական աշխատողներին առանձին աշխատանքների համար լրացուցիչ վարձատրություններ տրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`

ա) դասղեկության համար  
      1-4-րդ դասարաններում 15-30 տոկոս 
  5-10-րդ դասարաններում, մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում

20-40 տոկոս

բ)

գրավոր աշխատանքների ստուգման համար  
  1-3-րդ դասարաններում 10-20 տոկոս
  4-10-րդ դասարաններում. մասնագիտական տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում`  
 

հայոց լեզվի և ռուսաց լեզվի

15-30 տոկոս

 

մաթեմատիկայի

10-20 տոկոս

 

օտար լեզվի, սղագրության և գծագրության

7-15 տոկոս

գ) այլ աշխատանքների համար  
  տեխնիկական մեքենայացման համար 7-15 տոկոս
  մանկավարժական աշխատողներին հաշվողական տեխնիկայի սպասարկման` ամեն մի աշխատող մեքենայի համար 5-10 տոկոս
  կաբինետի և լաբորատորիայի վարչության համար 5-15 տոկոս
  առարկայական մեթոդմիավորումների աշխատանքների ղեկավարման համար 15-20 տոկոս
  արհեստանոցի վարպետի պարտականությունները կատարելու համար` յուրաքանչյուր արհեստանոցին 5-15 տոկոս

 

Լրացուցիչ վարձատրության տոկոսաչափերի բաշխման կարգը սահմանվում է համապատասխան նախարարության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ