ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 425-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 781-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի նոյեմբերի 7-ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագրի մասին» N 781-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բառերով.
2) հավելվածի 3-րդ, 4-րդ և 13-րդ կետերում «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բառերով:
2. Սահմանել, որ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02628286) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գործ-555» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01204386) 2025 թվականի մայիսի 20-ին կնքված՝ N 40-200525 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի պատրաստման, մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,365,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00040569) 2025 թվականի մայիսի 29-ին կնքված՝ N AT-AU-065-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 2,500,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |