600.0234.01.07.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 հուլիսի 2025 թվականի |
N 234-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 32-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայում (այսուհետ՝ Մեթոդիկա) կատարել հետևյալ լրացումները.
1) Մեթոդիկայի 13-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «4308-ից» բառից հետո լրացնել «(ճշգրտված՝ սույն մեթոդիկայի 14.1-ին կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը, «ընդունված ծախսերի» բառերից հետո՝ «(այդ թվում՝ արագամաշ առարկաների գծով ծախսի)» բառերը, իսկ «մնացած ծախսերը» բառերից հետո` «(այդ թվում՝ գումարների հավաքագրման ծախսը ճշգրտված՝ սույն մեթոդիկայի 14.3-րդ կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը.
2) Մեթոդիկայի 13-րդ կետի 4-րդ ենթակետում «բացառությամբ» և «որի փաստացի կատարողականի գնահատումը» բառերից հետո լրացնել «Առաջին հնգամյա ժամանակահատվածի համար» բառերը.
3) Մեթոդիկայի 14-րդ կետում «4113-ից» բառից հետո լրացնել «(ճշգրտված` սույն մեթոդիկայի 14.2-րդ կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը, «ընդունված ծախսերի» բառերից հետո՝ «(այդ թվում՝ արագամաշ առարկաների գծով ծախսի)» բառերը, իսկ «մնացած ծախսերը» բառերից հետո` «(այդ թվում՝ գումարների հավաքագրման ծախսը ճշգրտված՝ սույն մեթոդիկայի 14.4-րդ կետին համապատասխան հաշվարկված գործակցով)» բառերը.
4) Մեթոդիկան լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.4 կետերով.
«14.1. Սույն մեթոդիկայի 13-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում ամրագրված Գազպրոմի աշխատողների թվաքանակի առավելագույն մեծությունը ճշգրտվում է հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.
|
որտեղ՝ |
1) KԲՑ2025 -ը 2025 թվականի օգոստոսի 1-ից սկսվող հաշվարկային տարվա համար Բաշխման ցանցի երկարության՝ նախատեսվածի համեմատ ավել աճով կամ նվազմամբ պայմանավորված Գազպրոմի աշխատողների թվաքանակի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,
2) ԲՑ2025-ը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործման մեջ գտնվող Բաշխման ցանցի փաստացի երկարությունն է,
3) ԲՑ2020-ը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործման մեջ գտնվող Բաշխման ցանցի փաստացի երկարությունն է,
4) ԲՑմիջ-ը 2011-2020 թվականների ընթացքում շահագործման մեջ գտնվող Բաշխիչ ցանցի երկարության միջին տարեկան փաստացի փոփոխությունն է,
5) α-ն աշխատողների թվաքանակի՝ Բաշխիչ ցանցի երկարության փոփոխությունից կախված փոփոխական մասը հաշվի առնող գործակիցն է, որը ընդունվում է 0.6։
14.2. Սույն մեթոդիկայի 14-րդ կետում ամրագրված Գազպրոմի աշխատողների թվաքանակի մեծությունը ճշգրտվում է հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.
|
որտեղ՝ |
1) KԲՑ2030-ը 2030 թվականի օգոստոսի 1-ից սկսվող հաշվարկային տարիների համար Բաշխման ցանցի երկարության՝ նախատեսվածի համեմատ ավել աճով կամ նվազմամբ պայմանավորված Գազպրոմի աշխատողների թվաքանակի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,
2) ԲՑ2030-ը 2030 թվականի հունվարի 1-ի դրությամբ շահագործման մեջ գտնվող Բաշխման ցանցի փաստացի երկարությունն է։
14.3. Սույն մեթոդիկայի 13-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված մնացած ծախսերի առավելագույն մեծության որոշման նպատակով սակագնի հաշվարկներով նախատեսված գումարների հավաքագրման ծախսը ճշգրտվում է հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.
|
որտեղ՝ |
1) KԳՀ2025-ը 2025 թվականի օգոստոսի 1-ից սկսվող հաշվարկային տարվա համար բնակչության սպառման ծավալի և վերջինիս վաճառվող բնական գազի սակագնի աճով կամ նվազմամբ պայմանավորված գումարների հավաքագրման ծախսի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,
2) ՍՊբն2024-ը 2024 թվականին բնակչության կողմից բնական գազի փաստացի սպառման ծավալն է,
3) ՍՊբն2020-ը Առաջին հնգամյա ժամանակահատվածի առաջին հաշվարկային տարվա սակագնի հաշվարկներում ներառված՝ գումարների հավաքագրման ծախսի որոշման համար հիմք հանդիսացած բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալն է,
4) Սբն2024-ը 2024 թվականի փաստացի արդյունքներով բնակչությանը վաճառված բնական գազի սակագնի միջին կշռված մեծությունն է,
5) Սբն2020-ը Առաջին հնգամյա ժամանակահատվածի առաջին հաշվարկային տարվա սակագնի հաշվարկներում ներառված՝ գումարների հավաքագրման ծախսի որոշման համար հիմք հանդիսացած բնակչությանը վաճառվող բնական գազի սակագնի միջին կշռված մեծությունն է։
14.4. Սույն մեթոդիկայի 14-րդ կետում նշված մնացած ծախսերի առավելագույն մեծության որոշման նպատակով սակագնի հաշվարկներով նախատեսված գումարների հավաքագրման ծախսը ճշգրտվում է հետևյալ բանաձևով որոշվող գործակցով.
|
որտեղ՝ |
1) KԳՀ2030-ը 2030 թվականի օգոստոսի 1-ից սկսվող հաշվարկային տարվա համար բնակչության սպառման ծավալի և վերջինիս վաճառվող բնական գազի սակագնի աճով կամ նվազմամբ պայմանավորված գումարների հավաքագրման ծախսի փոփոխությունը հաշվի առնող գործակիցն է,
2) ՍՊբն2029-ը 2029 թվականին բնակչության կողմից բնական գազի փաստացի սպառման ծավալն է,
3) Սբն2029-ը 2029 թվականի փաստացի արդյունքներով բնակչությանը վաճառված բնական գազի սակագնի միջին կշռված մեծությունն է։».
5) Մեթոդիկայի 23-րդ կետում «(ամորտիզացիայի)» բառից հետո լրացնել «` հաշվարկված սույն մեթոդիկայի 16-րդ կետով սահմանված 4 տոկոս նորմայով,» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
1 հուլիսի 2025թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|