ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 585-Ա
«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 675-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետը և 43-րդ կետի 3-րդ ենթակետը՝
1. Հաստատել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունիսի 24-ի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 499-Ա որոշումը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 02.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի N 585-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
| Սարգիս Հայոցյան | 
 - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ (հոգաբարձուների խորհրդի նախագահ)  | 
| Արամ Պապոյան | 
 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)  | 
| Վահան Քոչարյան | 
 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| Գևորգ Քառյան | 
 - Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն (համաձայնությամբ)  | 
| Ռաֆայել Բարխուդարյան | 
 - Երևանի պետական համալսարանի գիտական հարցերի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Ա. Հարությունյան | 
| 
 02.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  |