Basic information
Number
N 185
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Source
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.04.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 1994 թ. N 185

Քաղ. Երևան

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵԿՏՈՐՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներն ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշման, սոցիալական ծառայությունների սեկտորների վարիչների աշխատանքի վարձատրությունը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում է.

1. Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային սոցիալական ծառայությունների սեկտորների վարիչների աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանել համապատասխան սոցիալական ծառայությունների պետերի աշխատանքի վարձատրության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներից 0,2-ով պակաս:

2. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ