Գլխավոր տեղեկություն
Համար
N 384
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.10.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 1993 թ. N 384

Քաղ. Երևան

 

ԿՈՏԱՅՔԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԶՆԻ ԱՎԱՆՈՒՄ, ՄԱՍԻՍԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՅԱՆԻՍՏ ԵՎ ՆԱԻՐԻԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Փախստականների բնակարաններով ապահովումն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` անհատական բնակարանային շինարարության երկարաժամկետ վարկավորման համար հատկացված վարկային էմիսիայի ընդհանուր միջոցներից 1 մլրդ ռուբլի նախատեսել փախստականների համար Կոտայքի շրջանի Արզնի ավանում` 100, Մասիսի շրջանի Հայանիստ գյուղում` 130 և Նաիրիի շրջանի Նոր Արտամետ գյուղում 170 բնակելի տների կառուցման համար, ըստ սահմանված կարգով հատկացված հողամասերի:

2. (կետն ուժը կորցրել է 06.10.93 N 508)

3. (կետն ուժը կորցրել է 06.10.93 N 508)

4. Սահմանել, որ անհատական բնակելի տների շինարարությունն իրականացվում է կապալային հիմունքներով` որպես բանվորական ուժ անհատ կառուցապատողների ներգրավմամբ:

5.  (կետն ուժը կորցրել է 06.10.93 N 508)

6. (կետն ուժը կորցրել է 06.10.93 N 508)

7. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` վերահսկողություն սահմանել կառուցապատվող տարածքի սեյսմակայունությանը համապատասխան փախստականների համար անհատական բնակարանային շինարարության իրականացման և աշխատանքների որակի նկատմամբ:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` մշակել փախստականների համար անհատական բնակարանային շինարարության վարկավորման մեխանիզմ` նկատի ունենալով դրամի արժեզրկման ընթացքը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ