Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-46-Ն-19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.07.2025
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.06.2025
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2025

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-46-Ն-19

2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 21-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մկրտչյան Արկադիկ Պերճի» բառերը փոխարինել «Քամալյան Անի Միքայելի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Պողոսյան Գագիկ Կոլյայի» բառերը փոխարինել «Արղամանյան Դավիթ Մհերի» բառերով,

3) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 25.1-ին կետի «Դատավոր» սյունակի «Արղամանյան Դավիթ Մհերի» բառերը հանել,

4) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մկոյան Աղասի Արշակի» բառերը փոխարինել «Սվազյան Շուշան Հենրիկի» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դավթյան Կարինե Արմանի» բառերը փոխարինել «Ամիրջանյան Ռուզաննա Ռադիկի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ


2025 թ. հունիսի 30
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան