Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-104-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2015-01.07.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.630
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

 

1) հանել «ատեստավորման և» բառերը.

2) «վերապատրաստման,» բառից հետո լրացնել «կատարողականի գնահատման,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «թ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1» կետով.

«թ1) քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատում՝ համապատասխան մարմնի կողմից քաղաքացիական ծառայողի վերապատրաստման կարիքների բացահայտմանը և խրախուսմանը (պարգևատրմանը) ուղղված միջոցառում.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ1» կետով.

«ժ1) ամփոփիչ գնահատում` քաղաքացիական ծառայողի կատարողականի և վերապատրաստման արդյունքների գնահատում.»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «բ» կետի «կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում» բառերը փոխարինել «կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում» բառերով, իսկ «կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում)» բառերով.

2) 1-ին մասի «գ» կետի «առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում» բառերը փոխարինել «առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում» բառերով, իսկ «կամ առնվազն երեք տարվա» բառերը փոխարինել «կամ առնվազն երկու տարվա» բառերով.

3) 2-րդ մասի «2015» թիվը փոխարինել «2020» թվով.

4) 2-րդ մասի «ա» կետը «ստաժ» բառից հետո լրացնել «, որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում» բառերով.

5) 2-րդ մասի «բ» կետը «ստաժ» բառից հետո լրացնել «, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «ատեստավորման,» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում`

 

1) հանել «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ,» բառը.

2) «ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ» բառից հետո լրացնել «, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը և ամփոփիչ գնահատումը».

 

2) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպում և համակարգում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` համագործակցելով համապատասխան մարմինների հետ:

2. Քաղաքացիական ծառայողը կատարողականի գնահատման և վերապատրաստումների արդյունքում սահմանված միավորների (կրեդիտների) նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում ենթակա է ամփոփիչ գնահատման, որը անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:».

3) 7-րդ մասի «Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման» բառերը փոխարինել «Վերապատրաստման» բառով.

4) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և ամփոփիչ գնահատման կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.

 

«Հոդված 20.1. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումը

 

1. Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է կիսամյակային կատարողականի արդյունքների հիման վրա` քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարի կողմից:

2. Անմիջական ղեկավարը յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրն իրականացնում է քաղաքացիական ծառայողի տվյալ կիսամյակի կատարողականի գնահատում:

3. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի «ժա» կետից հանել «և ատեստավորման» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետից հանել «ատեստավորմանը և» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) սույն օրենքով նախատեսված ամփոփիչ գնահատմանը երեք անգամ չներկայանալը.».

2) «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 40. Քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովները

 

1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում են քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովները։

2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում են քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովները:

3. Քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովները:

4. Քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից՝ յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ՝ հետևյալ հարաբերակցությամբ.

- մեկ երրորդը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ,

- մեկ երրորդը՝ համապատասխան մարմնի ներկայացուցիչներ, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու դեպքերում՝ նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ,

- մեկ երրորդը՝ գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:

Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

5. Քաղաքացիական ծառայության մրցութային հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների մրցութային հանձնաժողովների համար:»:

 

Հոդված 13. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված համապատասխան մարմինների աշխատողներին քաղաքացիական ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու հետ միաժամանակ:»:

 

Հոդված 14. Օրենքի 53-րդ և 54-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի, 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի, 4-րդ հոդվածի, 5-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը այն քաղաքացիական ծառայողներին, որոնք չեն անցել առաջին վերապատրաստում և (կամ) առաջին ատեստավորում, համապատասխան դասային աստիճան շնորհվում է աշխատանքի անցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն աշխատանքի անցած քաղաքացիական ծառայողներին համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-104-Ն