Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.02.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.1992
Ստորագրման ամսաթիվ
13.02.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքներով, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով,

պայմանավորվեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Հոդված 1

Պայմանավորվող կողմերի արտաքին տնտեսական կապերի մասնակիցները, 1992 թվականի ապրիլի 1-ից սկսած, հաշվարկները և վճարումները կիրականացնեն ազատ փոխարկելի արժույթով (ԱՓԱ)` կիրառելով միջազգային առևտրում ընդունված ընթացիկ համաշխարհային գներ և պայմաններ առևտրատնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգում:

Ապրանքների փոխադարձաբար առաքումների և ծառայությունների մատուցումը կիրականացվեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

Սույն Համաձայնագրով սահմանված հաշվարկները կիրականացվեն միջազգային բանկային պրակտիկայում ընդունված ձևերով:

 

Հոդված 2

Պայմանավորվող կողմերը, յուրաքանչյուր երկրի տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան, կզարգացնեն առևտուրը միջազգային առևտրում ընդունված պրակտիկայի և սկզբունքների հիման վրա:

Պայմանավորվող կողմերի իրավասու համապատասխան պետական մարմինները անհրաժեշտության դեպքում, գործող իրավական նորմերին և կանոններին համապատասխան, իրենց իրավասության սահմաններում ժամանակին կտրամադրեն ապրանքների, առաքումների լիցենզիաներ` համաձայն արտաքին տնտեսական կապերի մասնակիցների միջև կնքվող պայմանագրերի:

 

Հոդված 3

Հայաստանի Հանրապետության արտտնտբանկը և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության արտաքին առևտրի բանկը 1992 թվականի երրորդ եռամսյակից կհամաձայնեցնեն և կհաստատեն սույն Համաձայնագրից բխող բանկային գործառնությունների ապահովման տեխնիկական կանոնները (կարգը):

 

Հոդված 4

Պայմանավորվող կողմերը կնպաստեն համագործակցության նոր ձևերի զարգացմանը, ներառյալ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, արտադրական կոոպերացիան, շինարարությունը` կապալային պայմաններով, և երկու երկրների տարածաշրջանների և ձեռնարկությունների միջև ուղիղ արտադրական կապերի հաստատմանը:

 

Հոդված 5

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի պարտավորությունների կատարման նպատակով կստեղծեն առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով:

Համատեղ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն տարին մեկ անգամ` հաջորդաբար Երևանում և Փխենյանում, ընդ որում նիստերի անցկացման հետ կապված ծախսերը իր վրա կվերցնի ընդունող Կողմը:

 

Հոդված 6

Սույն Համաձայնագրի գործողության ժամանակաընթացքում կնքված և նրա ժամկետը լրանալուց հետո չավարտված պայմանագրերը ենթակա են կատարման Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 7

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Պայմանավորվող կողմերից մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկություն մասին:

Կատարված է Երևան քաղաքում 1992 թվականի փետրվարի 13-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռուսերեն և կորեերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 13-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան