ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.10-րդ հոդվածով.
«Հոդված 182.10. |
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացումը խոչընդոտելը |
1. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձի օրինական պահանջը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացումն այլ կերպ խոչընդոտելը խախտում կատարած անձի նկատմամբ՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.24-րդ հոդվածով.
«Հոդված 244.24. |
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը |
1. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 182.10-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-193-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական: