ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2025 թվականի N 831-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար՝
1) Արսեն Արմենի Սամսոնյանին (ծնվ.՝ 30.04.2006 թ., ՀՀ, ք. Երևան, Դավթաշենի 4-րդ թաղ., շ. 34, բն. 1, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
2) Սամվել Ասատուրի Մանուկյանին (ծնվ.՝ 25.03.2006 թ., ՀՀ, ք. Երևան, Շահումյան, 5 փ., տուն 34, Երևանի N 1 ԶԿ ) տրված տարկետումը՝ մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
3) Հարություն Սարգսի Ջավադյանին (ծնվ.՝ 06.06.2006 թ., ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փ., շ. 122, բն. 9, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
4) Արթուր Ռաֆաելի Մելիքյանին (ծնվ.՝ 30.06.2002 թ., ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան փ., շ. 47, բն. 49, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
5) Գուրգեն Արմենի Քոսյանին (ծնվ.՝ 15.01.2004 թ., ՀՀ, ք. Երևան, Ավանեսովի փկղ., շ. 1, բն. 29, Երևանի N 4 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
6) Կարեն Դավիթի Դավթյանին (ծնվ.՝ 02.01.2004 թ., ՀՀ, ք. Երևան, Հր. Աճառյան փ., շ. 2/1, բն. 8, Երևանի N 3 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
7) Նորայր Արմենի Ղազարյանին (ծնվ.՝ 22.01.2002 թ., ՀՀ, ք. Երևան, Լյուքսեմբուրգի 1 նրբ., շ. 4, բն. 18, Երևանի N 3 ԶԿ) տրված տարկետումը՝ մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
8) Ռոբերտ Արթուրի Բաղրամյանին (ծնվ.՝ 29.06.2002 թ., ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Արարատյան փ., տուն 41, Արմավիրի մարզի Զ/Կ) տրված տարկետումը՝ մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1104-Ա որոշման N 2 հավելվածի 3-րդ, 9-րդ, 11-րդ, 16-րդ, 21-րդ, 22-րդ, 24-րդ և 25-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |