ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
| 
 «18» հունիս 2025 թ.  | 
 N 16-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը հաստատելու մասին» N 07-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) 2-րդ գլխի 3-րդ կետի «Քաղաքաշինական գործունեության մասնակիցները (պատվիրատու/կառուցապատող/կապալառու (այսուհետ՝ Գործատու)) պարտավոր է.» բառերը փոխարինել «Քաղաքաշինական գործունեության մասնակից հանդիսացող (պատվիրատու/կառուցապատող/կապալառու (այսուհետ՝ Գործատու)) Գործատուն պարտավոր է.» բառերով,
2) 2-րդ գլխի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 7.1-ին ենթակետ, հետևյալ բովանդակությամբ. «7.1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով ամրագրված հատուկ աշխատանքներն իրականացնել կարգագիր-թույլտվության ձևակերպմամբ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն)` համաձայն օրինակելի ձևի,»,
3) 4-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 5-րդ գլուխ, հետևյալ բովանդակությամբ. «5. ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Օրինակելի ձև
ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
| 
 1.  | 
 Իրականացվող հատուկ աշխատանքների անվանումը  | 
 համառոտ նկարագրությունը  | 
| 
 2.  | 
 Կապալառու կազմակերպություն  | 
 անվանումը, տնօրենի անուն, ազգանունը  | 
| 
 3.  | 
 Շինաշխատանքների ղեկավար (աշխղեկ)  | 
 անունը, ազգանունը  | 
| 
 4.  | 
 Շինաշխատանքների որակի տեխնիկական հսկող  | 
 անունը, ազգանունը  | 
| 
 5.  | 
 Շինաշխատանքներում ներգրավված բանվորական անձնակազմ  | 
 անունը, ազգանունը  | 
| 
 5.1  | 
 …  | 
|
| 
 5.2  | 
 …  | 
|
| 
 5.3  | 
 …  | 
|
| 
 6.  | 
 Շինաշխատանքների մեկնարկ  | 
 ամսաթիվը, ժամը  | 
| 
 7.  | 
 Շինաշխատանքների կանխատեսվող և փաստացի ավարտ  | 
 ամսաթիվը, ժամը  | 
| 
 8.  | 
 Շինարարական հրապարակում անվտանգության և հատուկ պայմանների ապահովում  | 
 իրականացված անվտանգության և հատուկ միջոցառումների համառոտ նկարագրությունը  | 
| 
 9.  | 
 Կարգագիր-թույլտվության տրամադրում  | 
 ամսաթիվը, ժամը  | 
| 
 10.  | 
 Կարգագիր-թույլտվության երկարաձգման ժամկետ (ըստ անհրաժեշտության)  | 
 ամսաթիվը, ժամը  | 
| 
 11.  | 
 Շինաշխատանքներն իրագործելու պայմանների ստուգում, բանվորական անձնակազմի իրազեկում, թույլտվության տրամադրում  | 
 պայմանների ստուգման, բանվորական անձնակազմի իրազեկման և թույլտվության տրամադրման ամսաթիվը, ժամը,  | 
| 
 11.1  | 
 պատասխանատու աշխղեկի ստորագրությունը  | |
| 
 11.2  | 
 որակի տեխնիկական հսկողի ստորագրությունը  | |
| 
 12.  | 
 Շինաշխատանքներում ներգրավված բանվորական աշխատակազմի ստորագրություններ՝ 1-12 կետերի մասով իրազեկված լինելու վերաբերյալ  | 
|
| 
 12.1  | 
 …  | 
|
| 
 12.2  | 
 …  | 
|
| 
 12.3  | 
 …  | 
Գործատուի________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)
։»
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
| 
 18.06.2025  | 
  Ե. Վարդանյան  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|