Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-161-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

««ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-395-Ն օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով․

 

«Հոդված 6.1.

Կրիպտոակտիվի ձեռքբերման և կրիպտոակտիվով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց անկանխիկ ձևով գործարքների իրականացումը

 

1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից:

2. Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձանց ծառայությունների դիմաց վճարումը և վճարման ստացումն իրականացվում են բացառապես անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հունիսի 23

Երևան

ՀՕ-161-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան